Գարնանային զննում` «Հարաւկովկասեան երկաթուղի»ընկերութիւնում


Գարնանային զննում` «Հարաւկովկասեան երկաթուղի»ընկերութիւնում

  • 11-04-2012 15:57:58   | Հայաստան  |  Տնտեսութիւն

«Հարաւկովկասեան երկաթուղի» ընկերութիւնում ապրիլի 1-ից մինչեւ մայիսի 20-ը անցկացւում է գծի, յարակից տարածքների եւ արհեստական կառոյցների գարնանային ամբողջական զննումը: Զննումն անցնում է գծի, էներգամատակարարման, աւտոմատիկայի, տելեմեխանիկայի եւ կապի տնտեսութիւնների անխափան աշխատանքի ապահովման նպատակով: Այն ուղղուած է նշուած տնտեսութիւններում առկայ խնդիրների բացայայտմանն ու վերացմանը, գնացքների անվտանգ երթեւեկութեան ապահովմանը, գարնանային եւ ամառային սեզոնին աշխատանքի նախապատրաստմանը: Բացի այդ ապրիլի 15-ից մինչեւ մայիսի 31-ը կ'անցնի լոկոմոտիվների եւ շարժիչաւագոնային շարժակազմի գարնանային զննումը: Զննման անցկացման ընթացքում յատուկ ուշադրութիւն է դարձուելու գնացքների հակահրդեհային համակարգին, անվտանգ երթեւեկութիւնն ապահովող սարքաւորումների վիճակին, օդափոխութեան համակարգին, իսկ զննման ընթացքը ամէն շաբաթ դիտարկուելու է սելեկէտորային խորհրդակցութեան ընթացքում:
  -   Տնտեսութիւն