Բակոյ Սահակեանը պատրաստւում է առաջադրել իր թեկնածութիւնը հանրապետութեան Նախագահի պաշտօնում երկրորդ ժամկէտով


Բակոյ Սահակեանը պատրաստւում է առաջադրել իր թեկնածութիւնը հանրապետութեան Նախագահի պաշտօնում երկրորդ ժամկէտով

  • 11-04-2012 17:46:05   |   |  Մամլո հաղորդագրություն
Արցախի Հանրապետութեան Նախագահ Բակոյ Սահակեանը ապրիլի 11-ին այցելել է Ասկերանի շրջան եւ մասնակցել Իւանեան գիւղի մօտակայքում կազմակերպուած ծառատունկին: Այնուհետեւ Նախագահն ուղեւորուել է Մարտակերտ շրջկենտրոն եւ մասնակցել շրջվարչակազմի ընդլայնուած նիստին` նուիրուած 2011թ. շրջանում իրականացուած աշխատանքներին: Զեկոյցներով հանդէս են եկել շրջվարչակազմի ղեկավար Լեւոն Չալեանը, համայնքների, հիմնարկ-ձեռնարկութիւնների ղեկավարները եւ այլ պատասխանատուներ: Նախագահն իր խօսքում նշել է, որ առանձնակի ուշադրութիւն է դարձւում Մարտակերտի շրջանի զարգացմանը` հաշուի առնելով նրա հսկայական ներուժը: Երկրի ղեկավարն ընդգծել է, որ շրջանում նախատեսուած մի շարք ռազմավարական ծրագրերի իրականացումը նոր որակ կը հաղորդի ինչպէս Մարտակերտի, այնպէս էլ ամբողջ հանրապետութեան առաջընթացին: Բակոյ Սահակեանը կոնկրէտ յանձնարարականներ է տուել աշխատանքների պատշաճ իրականացման ուղղութեամբ: Հանդիպման վերջում Նախագահը պատասխանել է ներկաներին յուզող հարցերին, այդ թւում` առաջիկայ նախագահական ընտրութիւններում իր մասնակցութեանը վերաբերող հարցին: Բակոյ Սահակեանը նշել է, որ պատրաստւում է առաջադրել իր թեկնածութիւնը հանրապետութեան Նախագահի պաշտօնում երկրորդ ժամկէտով` ինքնաառաջադրման կարգով, քանի որ չի հանդիսանում որեւէ կուսակցութեան անդամ: Իր այս որոշումը Նախագահը բացատրել է այն հանգամանքով, որ պատասխանատուութիւն է զգում աւարտին հասցնել այն բոլոր ծրագրերը, որոնք սկսել է իր պաշտօնավարման այս հինգ տարիների ընթացքում: Երկրի ղեկավարը չափազանց կարեւորել է ժողովրդի` որպէս իշխանութեան գերագոյն կրողի վստահութիւնը եւ ընդգծել, որ միայն նման վստահութեան շնորհիւ է հնարաւոր լուծել մեր հանրապետութեան առջեւ ծառացած հրատապ խնդիրները, իրականացնել Արցախի շէնացմանն ուղղուած բոլոր ծրագրերը:Այս մասին «նտե-ին յայտնեցին Արցախի Հանրապետութեան նախագահի աշխատակազմի տեղեկատուութեան գլխաւոր վարչութիւնից:
  -   Մամլո հաղորդագրություն