Էրդողանը փորձում է դառնալ նորօրյայ սուլթան,- պնդում են թուրք վերլուծաբանները<br />


Էրդողանը փորձում է դառնալ նորօրյայ սուլթան,- պնդում են թուրք վերլուծաբանները

  • 14-09-2010 23:10:51   | Հայաստան  |  Քաղաքական
Թուրքիայում սահմանադրական բարեփոխումների հանրաքուէի անցկացման նպատակը Եւրամիութեանը անդամակցուելը չէր: Նման տեսակէտ յայտնեց թուրքագէտ Արտակ Շաքարեանը լրագրողների հետ սեպտեմբերի 14-ին կայացած շհանդիպման ժամանակ: Թուրքագէտի կարծիքով, Եւրամիութիւն-թուրքիայ յարաբերութիւնների միջեւ խնդիրը ոչ համապատասխան սահանադրութիւնը չէ. աւելի լուրջ խնդիր է թուրքական զօրքերի Եւրամիութեան տարածքում` Կիպրոսում, գտնուելը: Ըստ Ա. Շաքարեանի, նոր սահմանադրութեամբ առաջին հերթին հարուած է հասցւում զինուորականութեանը, որի արդիւնքում Թուքիայի վարչապետ Ռեջէբ Թայիփ Էրդողանն ապահովագրում է իրեն յետագայ նախագահական ընտրութիւնների ժամանակ: «Էրդողանը փորձում է վերափոխել Թուրքիան եւ 2012 թուականին կազմակերպել նախագահական ընտրութիւններ ու դառնալ, ըստ թուրք վերլուծաբանների, նորօրեայ սուլթան: Այս հանրաքուէն էլ քայլ էր դէպի իր նոր սուլթանութիւն»,- նշեց թուրքագէտ Ա. Շաքարեանը: Ա. Շաքարեանի գնահատմաբ, Թուրքիայի նոր սահմանադրութիւնը նախորդի համեմատ մտ քիչ աւելի ժողովրդավարական է: Նոր սահմանադրութեան համաձայն, ամէն ոք ունի իր անձնական ինֆորմացիայի պահպանման իրաւունք, ընդդիմադիր հայեացքներ ունեցող անձանց, քաղաքական գործիչներին ու գործարարներին արդէն թոյլատրւում է դուրս գալ երկրից, հնարաւորութիւն է ընձեռուել ստեղծել օմբուդսմենի պաշտօն, թուրք պաշտօնեաներին տրուել է գործադուլ յայտարարելու իրաւունք, քաղաքացիական անձանց այլեւս իրաւունք չկայ դատապարատել զինուորական դատարաններում, ինչպէս նաեւ ըստ նոր սահմանադրութեան, փոխուելու է Սահմանադրական դատարանի կազմը. նախկին 11 անդամի փոխարէն այն ունենալու է 17 անդամ, որոնք նշանակուելու են Թուրքիայի Ազգային ժողովի ու նախագահի կողմից:
  -   Քաղաքական