ՀՀ կառավարութիւնում տեղի է ունեցել մանկատների շրջանաւարտների բնակարանային խնդիրների լուծման վերաբերեալ խորհրդակցութիւն


ՀՀ կառավարութիւնում տեղի է ունեցել մանկատների շրջանաւարտների բնակարանային խնդիրների լուծման վերաբերեալ խորհրդակցութիւն

  • 16-04-2012 15:25:28   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Վարչապետ Տիգրան Սարգսեանի գլխաւորութեամբ կառավարութիւնում տեղի է ունեցել մանկատների շրջանաւարտների բնակարանային խնդիրների լուծման վերաբերեալ խորհրդակցութիւն: Տիգրան Սարգսեանը նշել է, որ մշակուել է մանկատան շրջանաւարտնրի բնակարանային ապահովման նոր հայեցակարգ, որով պետութիւնը պարտաւորութիւն է ստանձնում վերջիններին ապահովել բնակելի տարածքներով: «Հայեցակարգի նպատակն է մանկատան շրջանաւարտների համար ստեղծել ապրելու նորմալ պայմաններ, որպէսզի նրանք դառնան մեր երկրի լիիրաւ քաղաքացիները, միաժամանակ, իրենց ապագան պայմանաւօրէն սեփական կարողութիւններով: Մենք պէտք է նրանց տանք բաւարար կրթութիւն եւ ապահովենք աշխատանքով, որպէսզի վերջիններս իրենց կարողութիւններով կարողանան ապագայում ձեռք բերել սեփական բնակարաններ: Առաջարկում ենք այս աշխատանքները տանել սոցիալական բնակարանային ֆոնդի հայեցակարգի ներքո»,- ասել է վարչապետը: Կառավարութեան ղեկավարի խօսքով` բնակարանային ֆոնդը պէտք է լինի մատչելի, հանրակացարանային տիպի եւ ժամանակաւոր: «Երիտասարդների մօտ մշտապէս պէտք է լինի սեփական աշխատանքով բարեկեցիկ կեանք ունենալու նպատակային շահագրգռուածութիւն: Այս առումով կարեւոր է, որպէսզի սոցիալական բնակարանային ֆոնդը համադրելի չլինի այն բնակարանների հետ, որոնք մարդիկ ձեռք են բերում իրենց սեփական եկամուտների հաշուին: Մարդկանց մօտ պէտք է ձգտում չլինի օգտուելու սոցիալական բնակարանային ֆոնդից, հակառակը, նրանք պէտք է շահագրգիռ լինեն տեղափոխուել աւելի բարեկեցիկ կեանքով ապրելու համար յարմարաւէտ բնակարաններ: Իրենք միշտ պէտք է հասկանան, որ աւելի լաւին հասնելու համար պէտք է աշխատեն եւ սովորեն: Ամբողջ աշխարհում իրավիճակն այդպիսին է»,- նշել է Տիգրան Սարգսեանը: Միաժամանակ, կառավարութեան ղեկավարը տեղեկացրել է, որ երբեք որեւէ մէկն այդ սոցիալական բնակարանային ֆոնդից դուրս չի գալու, եթէ ամուր կանգնած չլինի իր ոտքերի վրայ: Շրջանաւարտները լինելու են մշտական մոնիթորինգի ներքոյ: Վարչապետի խօսքով` սոցիալական նոր քաղաքականութեամբ պետական լրացուցիչ միջոցներն ուղղուելու են աղքատութեան պատճառների վերացմանը` կրթութեան հասանելիութեան ապահովմանը եւ աշխատատեղերի ստեղծմանը: Տեղեկացուել է, որ մանկատան շրջանաւարտների համար Երեւանի Թբիլիսեան խճուղի 3 հասցէում գտնուող ուսումնաարտադրական մասնաշէնքում կառուցւում են հանրակացարանային տիպի մի քանի տասնեակ բնակարաններ, որոնցից իւրաքանչիւրում կը բնակուեն մանկատան երկուական շրջանաւարտներ: Վարչապետը յանձնարարել է առարկայական կերպով ուսումնասիրել իւրաքանչիւր շրջանաւարտի խնդիրներն ու հնարաւորութիւնները, կազմել այն շահառուների ցանկը, ովքեր կը տեղակայուեն այս սոցիալական բնակարանային ֆոնդում: Նմանատիպ լուծումներ են տրուելու նաեւ մարզային մանկատների շրջանաւարտների բնակարանային խնդիրներին: Ըստ ՀՀ Կառավարութեան տեղեկատուութեան եւ հասարակայնութեան հետ կապերի վարչութեան մամլոյ հաղորդագրութեան, ներկայում «պետական աջակցութիւն մանկատան շրջանաւարտներիէ ծրագրի շահառու է համարւում հանրապետութեան մանկատների 270 շրջանաւարտ:
  -   Մամլո հաղորդագրություն