Հայաստան-եմ համագործակցութեան համատեքստում իրականացւում են բազմաթիւ բարեփոխումներ


Հայաստան-եմ համագործակցութեան համատեքստում իրականացւում են բազմաթիւ բարեփոխումներ

  • 17-05-2011 15:47:58   | Հայաստան  |  Քաղաքական
Մայիսի 17-ին ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարեանն ընդունել է Միգրացիայի միջազգային կազմակերպութեան ներկայացուցիչներ Պիեր Ռոսի-լոնգին եւ Ֆրանց Պրուտշին: Անփոփելով Միգրացիայի միջազգային կազմակերպութեան կողմից վերջին տարիներին Հայաստանի Հանրապետութիւնում ծաւալած գործունէութիւնը` հիւրերը ներկայացրին իրենց այցի նպատակը, այն է` միգրացիայի կառավարման կարիքների գնահատում, որն իրականացուելու է 2011թ. մայիսին` ՀՀ Արտաքին գործերի, Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարութիւնների եւ Միգրացիոն պետական ծառայութեան հետ համագործակցութեամբ իրականացուող “հայաստանում աշխատանքային միգրացիայի` ապացոյցների վրայ հիմնուած կառավարման հզօրացում” ծրագրի շրջանակներում: Համաձայն ԱԱԽ մամուլի գրասենեակի մամլոյ հաղորդագրութեան, Արթուր Բաղդասարեանը նշել է, որ Հայաստան-եմ համագործակցութեան համատեքստում վերոնշեալ եւ յարակից ոլորտներում իրականացւում են բազմաթիւ բարեփոխումներ, մշակւում, հաստատւում եւ իրականացւում են տարբեր ռազմավարութիւններ` այդ թւում սահմանների կառավարման եւ սահմանային ենթակառուցուածքների արդիականացման ռազմավարութիւնը, ընթացքի մէջ են վիզաների դիւրինացման, ռէադմիսիոն համաձայնագրերի շուրջ բանակցութիւնները: Կարեւորելով առաքելութեան գործունէութիւնը` Արթուր Բաղդասարեանը պատրաստակամութիւն է յայտնել աջակցել նրանց` յոյս յայտնելով, որ գնահատման առաքելութիւնը կարող է էապէս նպաստել միգրացիոն բարեփոխումների գործընթացին:
  -   Քաղաքական