Հրանոյշ Յակոբեանն ընդունեց Ալեքսանդր եւ Միքայէլ Մանթաշեւներին


Հրանոյշ Յակոբեանն ընդունեց Ալեքսանդր եւ Միքայէլ Մանթաշեւներին

  • 18-04-2012 16:36:51   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Ապրիլի 18-ին ՀՀ սփիւռքի նախարար Հրանոյշ Յակոբեանն ընդունեց հայ բարերար Ալեքսանդր Մանթաշեանցի թոռ Ալեքսանդր Մանթաշեւին եւ վերջինիս որդուն` Միքայէլ Մանթաշեւին: Ողջունելով հիւրերին` նախարար Հ.Յակոբեանն անդրադարձաւ հայ բարերար Ալեքսանդր Մանթաշեանցի հայանպաստ գործունէութեանը` ընդգծելով նրա ազգանուէր ձեռնարկները կրթութեան, մշակոյթի եւ այլ ոլորտներում: Ալ.Մանթաշեւը երկար տարիներ ապրել է Մոսկուայում, եղել է Ռուսաստանում Ֆրանսիայի դեսպանութեան առեւտրային ներկայացուցիչը: Այժմ նա ապրում է Ֆրանսիայում, ակտիւ մասնակցում հայապահպանական ձեռնարկներին: Հայաստանում եւ Սփիւռքում բարեգործական գործունէութիւն ծաւալելու, հայապահպանութեան գործում առանձնայատուկ ծառայութիւնների, Հայաստանի Հանրապետութեան եւ Սփիւռքի միջեւ գործուն կապերն ամրապնդելու համար Հ.Յակոբեանը Ալեքսանդր Մանթաշեւին պարգեւատրեց ՀՀ սփիւռքի նախարարութեան «Պողոս Նուբար» մեդալով:
  -   Մամլո հաղորդագրություն