Մայրաքաղաքի կենտրոնում կայացաւ հայ մեծ բարերար Ալ.Մանթաշովի արձանի բացման արարողութիւնը


Մայրաքաղաքի կենտրոնում կայացաւ հայ մեծ բարերար Ալ.Մանթաշովի արձանի բացման արարողութիւնը

  • 18-04-2012 17:10:34   | Հայաստան  |  Հարցազրոյցներ

Ապրիլի 18-ի ժամը` 17:00–ին մայրաքաղաքի կենտրոնում, Սբ. Կաթողիկէ եւ Սբ. Աննա եկեղեցիների հարեւանութեամբ` Աբովեան փողոցի գողտրիկ հատուածում կայացուաւ հայ մեծ բարերար ալ. Մանթաշովի արձանի բացման արարողութիւնը: Յուշարձանի հեղինակն է` ՀՀ վաստակաւոր քանդակագործ Տիգրան Արզումանեանը: Յուշարձանը կեանքի է կոչուել Յովիկ Յովակիմեանի հովանաւորութեամբ: Արձանի բացմանը ներկայ էին. ՀՀ վարչապետը, Երեւանի քաղաքապետը, Սփիւռքի նախարարը, հայ բարերար Ալեքսանդր Մանթաշեանցի թոռ Ալեքսանդր Մանթաշեւը եւ վերջինիս որդին` Միքայէլ Մանթաշեւը: Ողջիւնի խօսքով հանդէս եկաւ Երեւանի փոխքաղաքապետ Կամօ Արէյեանը, սփիւռքահայ բարերար Վահագն Յովնանեանը, Ալեքսանդր Մանթաշեանցի թոռ Ալեքսանդր Մանթաշեւը եւ ուրիշներ:
  -   Հարցազրոյցներ