Նախագահ Սերժ Սարգսեանը հանդիպել է Հանրային խորհրդի անդամների հետ


Նախագահ Սերժ Սարգսեանը հանդիպել է Հանրային խորհրդի անդամների հետ

  • 19-04-2012 18:18:19   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Նախագահ Սերժ Սարգսեանն ապրիլի 19-ին հանդիպում է ունեցել Հանրային խորհրդի անդամների հետ: Հանդիպմանը մասնակցել են նաեւ ՀՀ գիւղատնտեսութեան, էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարները: Օրակարգում եղել են գիւղատնտեսութեան ոլորտում հրատապ կարգաւորում պահանջող որոշ խնդիրների, արտահանման ընդլայնման եւ խթանման, Հայաստանում կատոդային պղինձ ստանալու վերաբերեալ, ինչպէս նաեւ Հանրային հեռուստատեսութեան եթերի բովանդակութեան հետ կապուած եւ արդիական համարուող այլ հարցեր: Այս մասին «ՆՏ»-ին յայտնեցին ՀՀ նախագահի մամլոյ գրասենեակից:
  -   Մամլո հաղորդագրություն