Սեպտեմբերի անցկացուելու է Հայաստանի բարձրագոյն ուսումնական հաստատութիւնների սփիւռքահայ շրջանաւարտների հաւաք<br />


Սեպտեմբերի անցկացուելու է Հայաստանի բարձրագոյն ուսումնական հաստատութիւնների սփիւռքահայ շրջանաւարտների հաւաք

  • 27-08-2010 17:32:00   | Հայաստան  |  Հասարակութիւն
ԵՐԵՎԱՆ, 27 ՕԳՈՍՏՈՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանի Սփիւռքի նախարարութիւնը նախաձեռնել է սեպտեմբերի 20-22-ին Երեւանում անցկացնել հանրապետութեան բարձրագոյն ուսումնական հաստատութիւնների սփիւռքահայ շրջանաւարտների հաւաք: Ինչպէս «ՆՏ»-ին յայտնեցին ՀՀ Սփիւռքի նախարարութեան Մամուլի եւ հասարակայնութեան հետ կապերի վարչութիւնից, հաւաքի նպատակն է քննարկել ՀՀ բուհերի սփիւռքահայ շրջանաւարտների դերը Հայաստան-Սփիռք գործակցութեան զարգացման գործում, ստեղծել Սփիւռքահայ շրջանաւարտների համահայկական ընկերակցություն: Նախատեսւում են հաւաքի մասնակիցների այցելութիւններ ՀՀ բուհեր, որտեղ կկազմակերպուեն հանդիպումներ, դասախօսութիւններ, սեմինարներ: Դիմելով հայաստանեան բուհերի բոլոր սփիւռքահայ շրջանաւարտներին, նախարարութիւնը հրաւիրում է նրանց մասնակցել նշուած հաւաքին, ինչպէս նաեւ ակնկալում սեղմ ժամկէտում առաջարկութիւններ ստանալ հաւաքի կազմակերպման եւ քննարկուելիք հարցերի վերաբերեալ: Հաւաքի մասին լրացուցիչ տեղեկութիւններ կարելի է ստանալ ՀՀ Սփիւռքի նախարարութեան պաշտօնական կայք-էջում` www.mindiaspora.am: Հաւաքին մասնակցելու դիմումը անհրաժեշտ է ուղարկել ՀՀ Սփիւռքի նախարարութիւն` Հայաստանի Հանրապետութիւն, ք. երյան, Վազգէն Սարգսեյանի 26/1, 5-րդ հարկ կամ հետեւեալ էլեկտրոնային հասցէներով` hmekv@mindiaspora.am, hay_shrjanavart@mail.ru, arm.shrjanavart@gmail.com:
  -   Հասարակութիւն