Հայոց Մեծ Եղեռնի 97-րդ տարելիցին նուիրուած միջոցառում Բուլղարիայում


Հայոց Մեծ Եղեռնի 97-րդ տարելիցին նուիրուած միջոցառում Բուլղարիայում

  • 23-04-2012 17:46:46   |   |  Քաղաքական
Ապրիլի 21-ին Սոֆիայի «Լիւմիեր»դահլիճում ապրիլի 24-ի միջոցառումների շրջանակում ԲՀ-ում ՀՀ դեսպանութեան հովանու ներքոյ, Սոֆիայի Հայ Բարեգործական Ընդհանուր Միութեան եւ Սոֆիայի հայկական կազմակերպութիւնների համադրիչ խորհրդի նախաձեռնութեամբ տեղի ունեցաւ լիբանանահայ միսակ Քելեշեանի հանրային ելոյթը, որը ներկայացրեց մեծ Եղեռնից յետոյ Անթուրայում երիտթուրքերի կողմից ստեղծուած պետական որբանոցում հայ որբերի թրքացման քաղաքականութեանն առնչուող փաստեր եւ տեսանիւթեր: Միջոցառմանը ներկայ էին Բուլղարիայի Հայ Առաքելական եկեղեցու տեղապահ վարդապետ Աբգար Յովակիմեանը, հայկական կազմակերպութիւնների ղեկավարներ, մտաւորականներ, բուլղարահայ համայնքի ներկայացուցիչներ: Ինչպէս տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատուութեան եւ հասարակայնութեան հետ կապի վարչութիւնից, միջոցառմանն ելոյթի խօսքով հանդէս եկան Ակադեմիայի պատմութեան ինստիտուտի տնօրէն ակադեմիկոս Գէորգի Մարկովը եւ ՎՄՌՕ /Ներքին մակեդոնական յեղափոխական կազմակերպութիւն/ կուսակցութեան փոխնախագահ եւ քաղաքապետարանի աւագանու անդամ Անգել Ջամբազսկին, ընթերցուեցին նաեւ Եւրոպական խորհրդարանի անդամներ Անդրեյ Կ'ովաչեւի եւ Սլաւի Բինեւի ուղերձները:
  -   Քաղաքական