Ըստ Լեւոն Զուրաբյանի, տարածաշրջանում արձանագրւում է նոր աշխարհաքաղաքական իրողութիւնների հաստատում <br />


Ըստ Լեւոն Զուրաբյանի, տարածաշրջանում արձանագրւում է նոր աշխարհաքաղաքական իրողութիւնների հաստատում

  • 23-08-2010 20:42:00   | Հայաստան  |  Քաղաքական
ԵՐԵՎԱՆ, 23 ՕԳՈՍՏՈՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Ինչպէս է Հայ Ազգային Կոնգրեսը գնահատում Հայաստանում Ռուսաստանի ռազմակայանի տեղակայման մասին 1995թ. պայմանագրում կատարուված փոփոխութիւնների ստորագրումը ՌԴ Նախագահ Մեդւեդեւի Հայաստան կատարած պետական այցի ընթացքում: Ի՞նչով է պայմանաւորուած ժամկէտից շուտ պայմանագրում փոփոխութիւնների կատարումը: Արդեօք որեւէ կապ կայ՞ պայմանագրում կատարուված փոփոխութիւնների եւ Ադրբեջանին C-300 ռազմական համակարգեր վաճառելու միջեւ: Պատասխանելով «Ազատութիւն» ռադիոկայանի այս հարցերին, Հայ Ազգային կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանն ասել է. «Հայաստանում Ռուսաստանի ռազմակայանի մասին 1995թ.-ի պայմանագրում փոփոխութիւնների ստորագրումը եւ Ռուսաստանի կողմից Ադրբեջանին C-300 ռազմական համակարգերի տրամադրումը արձանագրում է նոր աշխարհաքաղաքական իրողութիւնների հաստատումը տարածաշրջանում: C-300 հակաօդային համակարգերի ձեռքբերումը կսահմանափակի Ադրբեջանի լայնածաւալ յարձակումը զսպելու` հայկական զինուած ուժերի կարողութիւնը: Սպառազինութիւնների, մասնաւորապէս հրթիռային մարտկոցների, ինտենսիվ գնումը եւ ռազմական պատրաստությունները, այդ ջանքերի դիւանագիտական ապահովումը Ադրբեջանի կողմից մեծացնում է Ղարաբաղեան խնդիրը ռազմական ճանապարհով լուծելու փորձի հաւանականութիւնը: Պատերազմական գործողութիւնների վերսկսմամբ հղի այս իրավիճակում 1990-ականներին ստեղծուած հայ-ռուսական համատեղ (եւ երկկողմանի, եւ կոլեկտիւ) անվտանգութեան համակարգի ամրապնդումը եւ անվտանգութեան երաշխիքների ընդլայնումը կարեւոր նշանակութիւն ունեն, հաշուի առնելով մանաւանդ այն հանգամանքը, որ Արեւմուտքը Ղարաբաղեան խնդրի կարգաւորումը չի համարում իր առաջնայնութիւնների ցանկում եւ պատրաստ չէ ակտիւ դերակատարութիւն ստանձնել տարածաշրջանում անվտանգութեան երաշխիքներ տրամադրելու եւ հնարաւոր ռազմական հակամարտութիւնը կանխելու հարցում: Սակայն այս ուղղութեամբ գործադրուած ջանքերը անբաւարար են եւ ըստ էութեան կարող են ապահովել ընդամէնը ռազմական հակամարտութեան լոկալիզացիան: Որքան էլ լոկալ բնոյթ կրի այդ պատերազմը, այն աւերիչ է լինելու Լեռնային Ղարաբաղի, ինչպէս նաեւ Հայաստանի համար, նշանավորվելու է բազմաթիւ մարդկային կեանքերի կորստով եւ տնտեսական քայքայմամբ, խորացնելու է ժողովուրդների միջեւ թշնամանքը, տարածաշրջանային անկայունութիւնը: Տարակուսանք է առաջացնում նաեւ ռազմակայանի պայմանագրի գործողութեան ժամկէտների վերանայումը սպառման ժամկէտից տաս տարի առաջ առանց որեւէ հրապարակային հիմնավորման: Ժամանակից շուտ նման հարցին անդրադառնալը վկայում է սոսկ այն մասին, որ Ռուսաստանը ի դէմս Սերժ Սարգսեյանի ղեկավարած Հայաստանի եւ նրա կոռումպացված ռեժիմի չի տեսնում յուսալի, երկարաժամկէտ եւ վստահելի գործընկերոջ, եւ փորձում է վստահութեան պակասը լրացնել չափազանցուած իրաւական երաշխիքների ապահովմամբ: Տարածաշրջանում լարուածութեան աճը հետեւանք է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ռազմաքաղաքական բալանսի փոփոխութեան` յօգուտ Ադրբեջանի, ինչը զգալիօրէն թուլացրել է Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի անվտանգութեան համակարգը: Դրա ողջ պատասխանատւութիւնը կրում է քոչարյանասերժական ռեժիմը, որը տապալելով սահմանադրական կարգը եւ երկրում հաստատելով ավազակապետական համակարգ, տարիներ շարունակ ոչինչ չի արել Հայաստանը եւ Լեռնային Ղարաբաղը հզորացնելու եւ շէնացնելու ուղղութեամբ, այլ հակառակը` հանգեցրել է աղէտալի արտագաղթի, վարել ղարաբաղեան խնդիրը չկարգավորելու քաղաքականութիւն, կեղծուած ընտրություններով, մարտիմեկյան սպանդով եւ քաղբանտարկյալներին բանտերում պահելով խաթարել է Հայաստանի միջազգային վարկը, բացառապէս սեփական իշխանութիւնը ամրապնդելու նպատակով ընգրկվել կասկածելի քաղաքական գործընթացների մէջ, որի ամենավառ օրինակն է Հայաստանի դիրքերին խոշոր հարուած հասցրած, այսպէս կոչուած, «նախաձեռնողական ֆուտբոլային դիւանագիտութիւնը»: Ստեղծուած լուրջ իրավիճակը պահանջում է չափազանց պատասխանատու գործելակերպ ու վճիռներ թէ' գործող իշխանութիւններից, թէ' միացեալ ընդդիմությունից` ի դէմս Հայ Ազգային Կոնգրեսի, քանի որ այդ վճիռները բախտորոշ ազդեցութիւն կունենան հայ ժողովրդի անվտանգութեան վրայ: Հայ Ազգային Կոնգրեսը կոչ է անում բոլոր քաղաքական ուժերին ճշգրտօրէն գիտակցելու ստեղծուած իրավիճակի լրջությունը եւ տարածաշրջանում նոր աշխարհաքաղաքական իրողութիւնների կայացումը, ինչպէս նաեւ վճռական քայլեր կատարել ներքին քաղաքական առճակատման յաղթահարմանը խոչնդոտող խնդիրների լուծման (որոնցից ամենահրատապն է քաղբանտարկյալների ազատումը), քաղաքական համակարգի առողջացման եւ ժողովրդավարացման ուղղութեամբ»:
  -   Քաղաքական