Հայերենը պաշտոնական լեզու՝ Լոս - Անջելեսի ընտրություններում


Հայերենը պաշտոնական լեզու՝ Լոս - Անջելեսի ընտրություններում

  • 10-05-2012 13:00:16   | ԱՄՆ  |  Մամլո հաղորդագրություն

Լոս-Անճըլըսի քաղաքական խորհուրդը ի մօտոյ հայերէնը պիտի աւելցնէ ընտրական համակարգի լեզուներու ցանկին մէջ, որպէսզի քաղաքի աւելի քան 30.000 հայ քուէարկողները կարենան իրենց մայրենի լեզուով քուէարկել: Եթէ ամէն ինչ ընթանայ ըստ նախատեսուած կարգին, հայերէնը քուէաթղթիկներուն վրայ տեղ պիտի գրաւէ Լոս Անճըլըսի 2013ի ընտրութիւններուն: Նշենք, որ աւելի փոքր չափի վրայ՝ Կլէնտէյլի մէջ, ուր հայ բնակչութեան համեմատութիւնը շատ աւելի մեծ է, արդէն ի գործ դրուած է այդ կարգադրութիւնը: «ՆՅ»
  -   Մամլո հաղորդագրություն