Նախատեսւում է ստեղծել հայ-քուվեյթական միջկառավարական յանձնաժողով<br />


Նախատեսւում է ստեղծել հայ-քուվեյթական միջկառավարական յանձնաժողով

  • 25-06-2010 21:38:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 25 ՅՈՒՆԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանի փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմէն Գեւորգեանը յունիսի 25-ին աշխատանքային ճաշ-հանդիպում է ունեցել Քուվեյթի ֆինանսների նախարար Մուստաֆա Ջասեմ ալ Շամալիի գլխաւորած պատուիրակութեան հետ: Հանդիպմանը մասնակցում էին նաեւ ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Դավթեանը, ՀՀ փոխարտգործնախարար Արման Կիրակոսեանը եւ Քուվեյթում ՀՀ դեսպան Ֆադեյ Չարչօղլեանը: Հանդիպմանը քննարկուել են Հայաստանի եւ Քուվեյթի միջեւ տնտեսական կապերի խորացման, մասնաւորապէս` առեւտրաշրջանառութեան զարգացման հնարաւորութիւնները, Հայաստան այցի ընթացքում ունեցած հանդիպումների արդիւնքները: Երկուստեք կարեւորվել է հայ-քուվեյթական միջկառավարական յանձնաժողովի ստեղծման անհրաժեշտութիւնը, որը կնպաստի առեւտրատնտեսական եւ հումանիտար յարաբերութիւնների աշխուժացմանը: Անդրադարձ է եղել նաեւ Քուվեյթում հայկական աշխատուժի ներգրաւման, շինարարական նախագծերի իրականացմանը հայկական ընկերութիւնների մասնակցութեան հնարաւորութիւններին: Ինչպէս «ՆՏ»-ին յայտնեցին ՀՀ Տարածքային կառավարման նախարարութեան Մամուլի ծառայութիւնից, պայմանաւորուածութիւն է ձեռք բերուել միջկառավարական հանդիպումներն ու փոխայցելությունները շարունակական դարձնելու վերաբերեալ, որին, ըստ քուվեյթական կողմի, կարող է նպաստել նաեւ ուղիղ օդային հաղորդակցութեան հաստատումը:
  -   Տնտեսութիւն