Բրոնիսլաւ Կոմորովսկին կարեւորել է լեհաստանաբնակ հայերի<br /> դերակատարումը երկրի զարգացման գործում<br />


Բրոնիսլաւ Կոմորովսկին կարեւորել է լեհաստանաբնակ հայերի
դերակատարումը երկրի զարգացման գործում

  • 21-06-2010 20:58:00   | Հայաստան  |  Քաղաքական
ԵՐԵՎԱՆ, 21 ՅՈՒՆԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Յունիսի 21-ին ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդեանը «Զվարթնոց» օդանավակայանում հանդիպում է ունեցել տարանցիկ այցելութեամբ Հայաստան ժամանած Լեհաստանի Սեյմի նախագահ, նախագահի պաշտօնակատար Բրոնիսլաւ Կոմորովսկու հետ: Հանդիպմանը քննարկուել են հայ-լեհական երկկողմ յարաբերութիւններին, Հայաստան-Եւրոպական Միութիւն համագործակցութեանը առնչուող մի շարք հարցեր: Բ.Կոմորովսկին կարեւորել է լեհաստանաբնակ հայերի դերակատարումը Լեհաստանի զարգացման, ինչպէս նաեւ` երկու պետութիւնների միջեւ համագործակցութեան խթանման գործում: Է.Նալբանդյանն ու Բ.Կոմորովսկին մտքեր են փոխանակել նաեւ տարածաշրջանային զարգացումների շուրջ:
  -   Քաղաքական