Տարօն Մարգարեան. «Պէտք է ուշադրութեան կենտրոնում պահել բակային տարածքների բարեկարգման աշխատանքները»


Տարօն Մարգարեան. «Պէտք է ուշադրութեան կենտրոնում պահել բակային տարածքների բարեկարգման աշխատանքները»

  • 29-05-2012 15:58:39   | Հայաստան  |  Տնտեսութիւն

2012թ. Երեւան քաղաքի զարգացման ծրագրով մայրաքաղաքի փողոցներում եւ բակային տարածքներում իրականացուող արտաքին լուսաւորութեան ցանցի անցկացման աշխատանքների վերաբերեալ Երեւանի քաղաքապետ Տարօն Մարգարեանին աշխատանքային հերթական խորհրդակցութեան ժամանակ զեկուցուել է, որ անցկացուել է 85.2 կմ լուսաւորման ցանց, լուսաւորուած է 168 բակ եւ փողոց, 14 այգի: Զեկուցուել է նաեւ, որ շարունակւում են ճարտարապետական արժէք ներկայացնող շէնք-շինութիւնների արտաքին գեղարուեստական լուսաւորութեան ապահովման աշխատանքները: Զուգահեռաբար իրականացւում են մայրաքաղաքի շէնքերի ճակատային հաւածների մաքրման աշխատանքներ: Ընթացքի մէջ են Ուլնեցու փողոցից դէպի Ռուբինեանց, Հալաբեանից Աբէլեան տանող փողոցների եւ Լենինգրադեան փողոցից դէպի Իսակովի պողոտայ ձգուող ճանապարհների շինարարական աշխատանքները: Շինարարութեան եւ բարեկարգման վարչութեան պետը զեկուցել է, որ ինչպէս ճանապարհների կառուցման, այնպէս էլ յարակից տարածքների բարեկարգման աշխատանքները կ'աւարտուեն սահմանուած ժամանակցոյցի համաձայն: 2012 թ. վարչական շրջանների զարգացման ծրագրերով մայրաքաղաքում շարունակւում են նախատեսուած ասֆալտբետնէ ծածկոյթների վերականգնման աշխատանքները: Քաղաքապետը յանձնարարել է ծրագրի շրջանակում իրականացնել նաեւ կամուրջների եւ ուղետարների փոսալցման եւ ճաքալցման աշխատանքները: Ասֆալտապատման աշխատանքները աւարտուած փողոցների ցանկի համաձայն կ'իրականացուեն գծանշման աշխատանքներ: Կը շարունակուի հսկողութիւնը փողոցների ասֆալտբետոնէ ծածկոյթի վերականգնման աախատանքների աւարտից յետոյ համապատասխան կազմակերպութիւնների կողմից ներքին կոմունիկացիոն աշխատանքներ իրականացման նպատակով առանց քանդման թոյլտուութեան տրամադրման աշխատանքների իրականացման նկատմամբ: Խախտող կազմակերպութիւնների նկատմամբ կը կիրառուի օրէնքով սահմանուած տուգանքներ: Տրասպորտի վարչութեան պետը զեկուցել է, որ նախորդ շաբաթուայ ընթացքում արհեստագործական ուսումնարանի սաների մասնակցութեամբ ամենօրեայ հսկողութիւն է իրականացուել հասարակական աւտոտրասպորտային միջոցների սպասարկման որակի նկատմամբ: Մասնաւորապէս ուշադրութեան կենտրոնում են եղել եւ արձանագրուել կանգառագօտիներից դուրս կայանման, մեքենաների սանիտարական պատճաշ տեսքի ապահովման խախտման եւ վարորդների ծխելու դէպքերը: Նշուել է, որ մոնիտորինգը կրելու է շարունակական բնոյթ: Լայն թափով շարունակւում են կանաչապատման աշխատանքները: Ընթացքի մէջ են մայրաքաղաք մուտքերին հարող տարածքների եւ բակային հատուածների բարեկարգման, կանաչապատման եւ ծաղկապատման աշխատանքները: Քաղաքապետը յանձնարարել է ուսումնասիրել նախորդ տարիների ընթացքում մայրաքաղաքում կառուցուած, սակայն որոշ տեխնիկական պատճառներով չշահագործուող ոռոգման ցանցերի խնդիրները եւ միջոցներ ձեռնարկել դրանք շահագործելու համար: Տարօն Մարգարեանի յանձնարարութեամբ կը շարունակուի ամենօրեայ հսկողութիւնը տնտեսավարողների կողմից յարակից ընդհանուր օգտագործման տարածքների պարտադիր բարեկարգման մասին պայմանագրային պարտաւորութիւնների կատարման ուղղութեամբ: Մանաւորապէս քաղաքապետը յանձնարարել է բանակցել զբոոսայգիների տարածքներում վարձակալական հիմունքներով տնտեսական գործունէութիւն իրականացնող կազմակերպութիւնների եւ անհատների հետ այդ տարածքների լուսաւորութեան ապահովման ուղղութեամբ: Մայրաքաղաքի տարածքում գտնուող շատրուանների գոյքագրման աշխատանքների հետ կապուած զեկուցուել է, որ գոյքագրուել է 33 շատրուան: Վերագործարկման ենթակայ շատրուանների վերաբերեալ ներկայացուել է նախագիծ` անհրաժեշտ ֆինանսական գնահատականով: Զեկուցուել է, որ կատարուած համապատասխան ուսումնասիրութիւններից յետոյ պատրաստ է քաղաքապետարանի ենթակայութեան 17 դպոցի ջեռուցման համակարգի անցկացման աշատանքների նախագծանախահաշուային թաստաթղթերը: Մասնակի կամ հինովին կը վերանորոգուեն նաեւ 26 նախադպրոցական ուսումնական հաստատութիւն, ինչպէս նաեւ գրադարաններ եւ համաբուժարաններ: Երեւանի քաղաքապետ Տարօն Մարգարեանի յանձնարարութեամբ աւարատուած են նախապատրաստական բոլոր աշխատանքները երեխաների պաշտպանութեան միջազգային օրուայ` յունիսի 1-ին Կենդանաբանական այգում, Յաղթանակ զբօսայգում եւ վարչական շրջանների համապատասխան տարածքներում նախատեսուած միջոցառումների պատշաճ անցկացման նպատակով: Երեւանի քաղաքապետարանի տեղեկատուութեան եւ հասարակայնութեան հետ կապերի վարչութիւնից յայտնում են, որ անդրադառնալով բակային տարածքներում եւ այգիներում մանկական խաղերի տեղադրման աշխատնքների ընթացքին` զեկուցուել է, որ համապատասխան տարածքների բարեկարգման աշխատանքներից յետոյ արդէն տեղադրուել է 100 մարզական խաղ: << Առջեւում ամառ է եւ երեխաների մեծ մասն իրենց հանգիստը նախաընտրում են անցկացնել բակերում: Պէտք է ուշադրութեան կենտրոնում պահել բակային տարածքների բարեկարգման աշխատանքները եւ հնարաւորին սեղմ ժամկէտում աւարտել դրանք ու յանձնել մեր փոքրիկ երեւանցիներին>>,-նշել է Տարօն Մարգարեանը:
  -   Տնտեսութիւն