ՀՀ Նախագահ Սերժ Սարգսեանը եւ բարոնուհի Քօքսը խօսել են Հայաստան-եւրամիութիւն համագործակցութեան մասին


ՀՀ Նախագահ Սերժ Սարգսեանը եւ բարոնուհի Քօքսը խօսել են Հայաստան-եւրամիութիւն համագործակցութեան մասին

  • 29-05-2012 16:01:58   | Հայաստան  |  Քաղաքական

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսեանը մայիսի 29-ին ընդունել է Մեծ Բրիտանիայի եւ Հիւսիսային Իռլանդիայի Միացեալ Թագաւորութեան լորդերի պալատի անդամ, բարոնուհի Քերոլայն Քօքսին: Նախագահը ողջունել է բարոնուհուն եւ բարձր գնահատել տարիներ ի վեր Հայաստանին եւ Արցախին նրա ցուցաբերած աջակցութիւնը, ծաւալած մարդասիրական գործունէութիւնն ու հայ-բրիտանական յարաբերութիւնների ամրապնդման ուղղութեամբ ջանքերը: Սերժ Սարգսեանն ընդգծել է, որ մեր ժողովուրդը յատուկ վերաբերմունք ունի իր բարեկամների նկատմամբ եւ մշտապէս երախտագիտութեամբ է յիշում ու գնահատում նրանց: Հանրապետութեան ղեկավարը վստահութիւն է յայտնել, որ բարոնուհի Քերոլայն Քօքսի անունը պատմութեան մէջ լինելու է այն մարդկանց անունների առաջին շարքում, ում յիշատակելու են որպէս մեր ժողովրդի մեծագոյն բարեկամի: Նախագահ Սերժ Սարգսեանը եւ բարոնուհի Քօքսը խօսել են Հայաստանում իրականացուող բարեփոխումների, մեր երկրի զարգացման առաջնահերթութիւնների, Հայաստան-եւրամիութիւն համագործակցութեան մասին, կարեւորել միջազգային հանրութեանը ԼՂ հիմնախնդրի վերաբերեալ անաչառ եւ լիարժէք տեղեկատուութեան տրամադրման ուղղութեամբ հետեւողական աշխատանքը:Այս մասին «ՆՏ»-ին յայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնութեան եւ տեղեկատուութեան միջոցների կապերի վարչութիւնից:
  -   Քաղաքական