Բակոյ Սահակեանի այցը Մարտունու շրջանի Թաղավարդ գիւղ


Բակոյ Սահակեանի այցը Մարտունու շրջանի Թաղավարդ գիւղ

  • 04-06-2012 18:17:24   |   |  Տնտեսութիւն

Արցախի Հանրապետութեան Նախագահ Բակոյ Սահակեանը յունիսի 4-ին այցելել է Մարտունու շրջանի Թաղավարդ գիւղ եւ ծանօթացել այնտեղ կառուցուող ձէթի գործարանի շինարարական աշխատանքներին: Երկրի ղեկավարը կարեւոր է համարել այս խոշոր ձեռնարկութեան կառուցումը` ընդգծելով, որ այն մեծ դերակատարութիւն կ'ունենայ Արցախում գիւղատնտեսութեան եւ վերամշակող արդիւնաբերութեան զարգացման գործում: Այնուհետեւ Նախագահն ուղեւորուել է Ասկերանի շրջանի Խաչմաչ գիւղ, որտեղ ծանօթացել է այնտեղ իրականացուող ճանապարհաշինական աշխատանքներին: Բակոյ Սահակեանը նշել է, որ Խաչմաչի համայնքի ցուցաբերած աշխատաոճն ու կիրառուող շինարարական մօտեցումները բաւականին հետաքրքիր են եւ կարող են օգտագործուել նաեւ այլ բնակավայրերում: Երկրի ղեկավարին ուղեկցում են վարչապետ Արա Յարութիւնեանը, պաշտօնատար այլ անձինք: Այս մասին «ՆՏ»-ին յայտնեցին Արցախի Հանրապետութեան նախագահի աշխատակազմի տեղեկատուութեան գլխաւոր վարչութիւնից:
  -   Տնտեսութիւն