Արմէն Գէորգեանի աշխատանքային այցը Կ'ոտայքի մարզ


Արմէն Գէորգեանի աշխատանքային այցը Կ'ոտայքի մարզ

  • 09-06-2012 13:06:00   |   |  Տնտեսութիւն
ՀՀ փոխվարչապետի, տարածքային կառավարման նախարարի պաշտօնակատար արմեն Գէորգեանն այսօր այցելեց Կ'ոտայքի մարզ, եղաւ մի շարք համայնքների կրթական հաստատութիւններում, որոնք վերանորոգւում են մարզի առաջնահերթ խնդիրների լուծման ծրագրով: Մարզպետ Կ. Շահագալդեանի ուղեկցութեամբ Ա. Գէորգեանն այցելեց Բջնի, Արգել, Նոր Գեղի, Զօրաւան, Արագիւղ համայնքների դպրոցնէր, ծանօթացաւ իրականացուող աշխատանքների ընթացքին: Արգելի, Նոր Գեղիի եւ Զօրաւանի դպրոցներում վերանորոգման աշխատանքներ են կատարւում ծրագրի երկրորդ փուլով, նորոգումը շարունակելու համար գումարներ են յատկացուել նաեւ երրորդ փուլով: Ծրագրի երկու փուլերով ընդհանուր առմամբ Արգելի, Նոր Գեղիի եւ Զօրաւանի դպրոցներին յատկացուել է համապատասխանաբար 75, 70 եւ 65 մլն դրամ: բջնիի եւ Արագիւղի դպրցների վերակառուցումը կ'իրականացուի ծրագրի երրորդ փուլով, այդ նպատակով յատկացուած է համապատասխանաբար 30 եւ 35 մլն դրամ: Արգել համայնքում Ա. Գէորգեանն այցելեց նաեւ վերանորոգուած եւ կահաւորուած մշակոյթի տուն, ծանօթացաւ շէնքային պայմաններին: Համայնքի ղեկավարը հիւրերին առաջարկութիւն ներկայացրեց գիւղում նաեւ արուեստի դպրոց կառուցելու մասին` ծանօթացնելով շէնքային լուծումների վերաբերեալ մօտեցումներին: Պայմանաւորուածութիւն ձեռք բերուեց, որ հարցը լրացուցիչ կը քննարկուի: ՏԿՆ հասարակայնութեան հետ կապերի բաժնից յայտնում են, որ ՀՀ կառավարութեան 2012թ. մայիսի 24 -ի որոշմամբ ՀՀ մարզերի առաջնահերթ խնդիրների լուծման ծրագրի երրորդ փուլով Կ'ոտայքի մարզին յատկացուել է 1,3 մլրդ դրամ: Միջոցները հիմնականում կ'ուղղուեն կրթական հաստատութիւնների, բազմաբնակարան շէնքերի տանիքների, միջհամայնքային ճանապարհների վերանորոգմանը, խմելու եւ ոռոգման ջրագծերի վերակառուցմանը:
  -   Տնտեսութիւն