Վորլդ Վիժն Հայաստանը յայտարարում է ԵՄ-ի կողմից ֆինանսաւորուող նոր ծրագրի մեկնարկի մասին


Վորլդ Վիժն Հայաստանը յայտարարում է ԵՄ-ի կողմից ֆինանսաւորուող նոր ծրագրի մեկնարկի մասին

  • 11-06-2012 16:54:20   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Արտագնայ աշխատանքի մեկնողներին հասանելի են կանխարգելման, բուժման եւ խնամքի ծառայութիւնները –նոր ծրագիր Հայաստանում Երեւան - Վորլդ Վիժն Հայաստանը յայտարարում է ԵՄ-ի կողմից ֆինանսաւորուող նոր ծրագրի մեկնարկի մասին, որի նպատակն է միաւորել պետական եւ ոչ-պետական կազմակերպութիւններին եւ երաշխաւորել կանխարգելման, բուժման, խնամքի եւ աջակցութեան ծառայութիւնների հասանելիութիւնը աշխատանքային միգրանտների եւ տեղաշարժուող բնակչութեան համար` ինչպէս իրենց հայրենիքում, այնպէս էլ hյուրընկալող երկրներում: Մեկնարկը տեղի կ'ունենայ յունիսի 12-ին, ժամը 12:00, Երեւանում, Անի հիւրանոցի Նաիրի դահլիճում: Ծրագիրն իրականացուելու է Հարաւային Կովկասի երկրներում, այդ թւում` Հայաստանում, Վրաստանում եւ Ադրբեջանում, ինչպէս նաեւ Ռուսաստանի Դաշնութիւնում: Հայաստանում ծրագիրը կ'իրականացուի Գեղարքունիքի եւ Լոռու մարզերում, որտեղ արտագաղթի մակարդակն ամենաբարձրն է հանրապետութիւնում: Հայաստանում Եւրոպական միութեան առաջին խորհրդական Օննոյ Սիմոնսը, Վորլդ Վիժն Հայաստանի Գործառնութիւնների ղեկավար տիկին Շաղիկ Մարուխեանը, ՁԻԱՀ -ի կանխարգելման ազգային կենտրոնի տնօրէն Սամուէլ Գրիգորեանը, ինչպէս նաեւ ՀՀ առողջապահութեան նախարարութեան Գլոբալ հիմնադրամի ծրագրերի համակարգման թիմի ղեկավար Յասմիկ Յարութիւնեանը կը յայտարարեն ծրագրի մեկնարկի մասին եւ կը ներկայացնեն ծրագրի մանրամասները: Վորլդ Վիժնը, Եւրամիութիւնից ստացուած 1,217,951 եւրոյ ֆինանսաւորմամբ, կ'իրականացնի «Հարաւային Կովկասի երկրներում եւ Ռուսաստանի Դաշնութիւնում ՄԻԱՎ -ի կանխարգելմանն ու ազդեցութեան նուազեցմանն ուղղուած երկրների համագործակցութիւնէ ծրագիրը: Հայաստանում ծրագիրը կ'իրականացուի «Իրական աշխարհ, իրական մարդիկ» ՀԿ-ի համագործակցութեամբ: Լրացուցիչ տեղեկութիւնների համար խնդրում ենք զանգահարել Վորլդ Վիժն Հայաստանի Հասարակայնութեան հետ կապերի եւ հաղորդակցութեան բաժին, 74 91 18 հեռախօսահամարով: Վիճակագրական տուեալներ: Համաձայն աշխատանքային միգրանտների շրջանում անցկացուած հետազօտութեան` նրանց ճնշող մեծամասնութիւնը կազմում են սեզոնային միգրանտները, որոնք երկրից հեռանում են մինչեւ գարնան վերջ ու վերադառնում Նոր տարուայ նախաշեմին: Աշխատանքային միգրանտների մեծ մասը ժամանման երկրում բնակւում եւ աշխատում է ապօրինի կերպով, ինչը սահմանափակում է կանխարգելիչ եւ բուժական ծառայութիւններից օգտուելու նրանց հնարաւորութիւնը: Ռուսաստանում զբաղուածութիւն փնտրող 60,000 աշխատանքային միգրանտներից 2010 թ. միայն 46-ն են անցել ՄԻԱՒ հետազօտութիւն եւ խորհրդատուութիւն, եւ նրանց մեծ մասը դիմել է կլինիկական ախտանշաններ ունենալու պատճառով: Միաւ-ով վարակուած անձանց զգալի մասը նշել է, որ ՄԻԱՒ -ով վարակուել է ՀՀ սահմաններից դուրս: ՀՀ սահմաններից դուրս վարակուած անձանց թւում գրեթէ 3 անգամ մեծացել է կանանց համամասնութիւնը:
  -   Մամլո հաղորդագրություն