Վարչապետ Տիգրան Սարգսեանն աշխատակազմերին է ներկայացրել նորանշանակ նախարարներին


Վարչապետ Տիգրան Սարգսեանն աշխատակազմերին է ներկայացրել նորանշանակ նախարարներին

  • 18-06-2012 13:49:34   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Վարչապետ Տիգրան Սարգսեանը հինգ նախարարութիւնների աշխատակազմերին է ներկայացրել նորանշանակ նախարարներին` ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար Գագիկ Բեգլարեանին, ՀՀ քաղաքաշինութեան նախարար Սամուէլ Թադեւոսեանին, ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտէմ Ասատրեանին, ՀՀ առողջապահութեան նախարար Դերենիկ Դումանեանին եւ ՀՀ սպորտի եւ երիտասարդութեան հարցերի նախարար Հրաչեայ Ռոստոմեանին: Անդրադառնալով կառավարութիւնում նոր նախարարների նշանակման հարցին` վարչապետը մասնաւորապէս նշել է. «Տեղեակ էք, որ Ազգային Ժողովի ընտրութիւններից յետոյ ՀՀ սահմանադրութեան 74-րդ յօդուածի համապատասխան ձեւաւորւում է նոր կառավարութիւն, որն Ազգային Ժողովին է ներկայացնում իր ծրագիրը: Ընտրութիւնների արդիւնքում տեղի են ունեցել փոփոխութիւններ: Մասնաւորապէս, մենք ձեւաւորում ենք նոր կառավարութիւն նոր ֆորմատով: Այդ տրամաբանութեան ներքոյ էլ երկու կոալիցիոն կուսակցութիւններն ըստ ստորագրուած կոալիցիոն համաձայնագրի ձեւաւորում են նոր կառավարութիւն»: Տրանսպորտի եւ կապի նորանշանակ նախարար Գագիկ Բելգարեանին ներկայացնելով նախարարութեան աշխատակազմին` Տիգրան Սարգսեանն ընդգծել է. «Տրանսպորտի եւ կապի նախարարութիւնն այս տարիների ընթացքում ներքաշուել է բաւականին լուրջ գործառոյթների մէջ: Առաջինը` հիւսիս-հարաւ ճանապարհի շինարարութիւնն է, որն իրականացնում ենք Ասիական բանկի վարկային միջոցների հաշուին: Այս տարի մեկնարկելու են մեծածաւալ շինաշխատանքները եւ այն մրցոյթները, որոնք անցկացուել են` ի յայտ են բերել խոշոր եւրոպական կազմակերպութիւնների, որոնք Հայաստանի Հանրապետութիւնում առաջին անգամ կառուցելու են եւրոպական լաւագոյն ճափանիշներին համապատասխանող ճանապարհ: Երկրորդ կարեւորագոեււյն գործառոյթը` համագործակցութիւնն է Համաշխարհային բանկի հետ, որտեղից մենք ստանում ենք մեծածաւալ վարկային միջոցներ` նպատակ ունենալով Հհ-ում էապէս բարելաւել ինչպէս հանրապետական նշանակութեան, այնպէս էլ միջհամայնքային ճանապարհների վիճակը: Յաջորդ ուղղութիւնը` հեռահաղորդակցութեան ոլորտում թուայնացման նոր ծրագիրն է: Հեռահաղորդակցութեան ոլորտում պէտք է կարողանանք իրականացնել եւրոպական նոր պահանջներին համապատասխան թուայնացում, առանց որի հնարաւոր չի լինելու աահովել որակեալ հեռարձակում: Կարելի է թուարկել մնացած ծրագրերը եւս, սակայն ես սահմանափակւում եմ այս ծրագրերով, որովհետեւ սրանք այն խոշոր ծրագրերն են, որոնք ՀՀ-ի մասշտաբով ունենալու են էական ազդեցութիւն մեր բոլոր ցուցանիշների վրայ: Այդ առումով, ցանկանում եմ շնորհակալութիւն յայտնել Մանուկ Վարդանեանին կատարած աշխատանքի համար: Այս պատասխանատուութիւնը, որ նա վերցրել էր իր վրայ, արժանապատիւ կերպով մեզ հետ միասին կարողացել է կրել: Տեսնում ենք, որ նախարարութիւնում ձեւաւորուել է բաւականին լուրջ ներուժ` բոլոր ծրագրերն ի կատար ածելու համար: Միեւնոյն ժամանակ, ցանկանում եմ շնորհաւորել պարոն Բեգլարեանին` նախարարի պաշտօնում նշանակուելու կապակցութեամբ եւ յայտնել իմ համոզմունքը, որ նա կը կարողանայ սահուն կերպով ապահովել աշխատանքների շարունակականութիւնը: Այն ծրագրերը, որոնք սկսել ենք կը հասցուեն տրամաբանական աւարտին»: ՀՀ քաղաքաշինութեան նորանշանակ նախարար Սամուէլ Թադեւոսեանին ներկայացնելով նախարարութեան աշխատակազմին` Տիգրան Սարգսեանը նշել է. «Նրայ աշխատանքային փորձը եւ գիտելիքները համապատասխանում են այն պահանջներին, որոնք դրւում են նախարարի առջեւ: Այդ տեսակէտից, ցանկանում ենք նրան բեղմնաւոր աշխատնք: Միեւնոյն ժամանակ, ցանկանում եմ շնորհակալութիւն յայտնել Վարդան Վարդանեանին համատեղ աշխատանքի համար: Ես բարձր եմ գնահատում պարոն Վարդանեանին եւ որպէս մասնագէտ, եւ որպէս նախարար, եւ որպէս գործընկեր, որի հետ այս տարիների ընթացքում անցել ենք լուրջ փորձութիւնների միջով: Համոզուած եմ, որ նախարարութիւնն ամէն ինչ կ'անի, որպէսզի այս փոփոխութիւնը լինի սահուն եւ որպէսզի նորանշանակ նախարարը կարողանայ սահուն կերպով անցնել իր պարտականութիւնների կատարմանը: Այս տարիների ընթացքում մեծածաւալ աշխատանքներ են կատարուել նախարարութեան կողմից: Մենք ձեզ հետ միասին կարողացել ենք իրականացնել մեր պետութեան պատմութեան մէջ ամենամեծածաւալ շինաշխատանքը: Աղէտի գօտում իրականացուել են 250 մլն դոլարի շինաշախատանքներ, ինչի արդիւնքում շուրջ 6000 անօթեւան ընտանիքներ բնակարաններ կը ստանան պետութեան կողմից: Ըստ էութեան, դրանով իսկ աղէտի գօտում կատարուեց որակական փոփոխութիւն: Նախարարութեան առջեւ այսօր կանգնած են նոր խնդիրներ, մասնաւորապէս, շինարարութեան որոլորտւմ անհրաժեշտ է ներդնել միջազգային լաւագոյն չափանիշներին համապատասխան գործառոյթներ, այդ մշակոյթը հաղորդել բոլոր շինարարական կազմակերպութիւններին, էապէս ուժեղացնել քաղաքաշինական վերահսկողութիւնը: Սա այն խնդիրն է, որը գտնւում է հանրութեան ուշադրութեան կենտրոնում: Հանրութիւնն արդարացիոներն ներկայացնում է նոր եւ աւելի խիստ պահանջներ եւ այս փուլում մենք պարտաւոր ենք իրականացնել հէնց այդպիսի փոփոխութիւններ»: ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նորանշանակ նախարար Արտէմ Աաստրեանին ներկայացնելով նախարարութեան աշխատակազմին` Տիգրան Սարգսեանն ասել է. «Ցանկանում եմ նախ շնորհակալութիւն յայտնել Արթուր Գրիգորեանին այս տարիների ընթացքում կատարած աշխատանքի համար: Ես բարձր եմ գնահատում պարոն Գրիգորեանին` որպէս մարդու, նախարարի, եւ կարծում եմ` կիսում էք իմ այն տեսակէտը, որ նրան յաջողուեց իրականացնել բոլոր այն ծրագրերը, որոնք դրուած էին նախարարութեան առջեւ: Այդ առումով դա գնահատելի հանգամանք է: Ես Արթուր Գրիգորեանին համարում եմ լաւագոյն նախարարներից մէկը: Արտէմ Ասատրեանին դուք շատ լաւ գիտէք, որովհետեւ նրա քաղաքական եւ մասնագիտական կարիերան ձեր աչքերի առջեւ է իրականացել: Նա մեր հմուտ եւ լաւագոյն մասնագէտներից մէկն է, ով իր աշխատանքով ապացուցել է, որ կարող է դժուար խնդիրներ վերցնել իր վրայ եւ արժանմապատուօրէն լուծել դրանք: Ցանկանում եմ Արտէմ Ասատրեանին բեղմնաւոր աշխատանք: Սոցիալայկան ոլորտն այսօր ամենակարեւոր ոլորտն է ՀՀ-ում, քանի դեռ լուծուած չէ աղքատութեան հիմնախնդիրը, քանի դեռ մենք ունենք ժամանակակից բարձր վարձատրութեամբ աշխատատեղերի պահանջ: Հասկանալի է, որ սոցիալական խնդիրները բազմազան են: Այս ոլորտի աշխատանքով է նաեւ շատ յաճախ պայմանաւորուած լինում կառավարութեան եւ իշխանութեանութիւնների նկատմամբ վերաբերմունքը: Մենք ձեզ հետ միասին ունենք լուրջ անելիքներ: Եթէ մենք թուարկենք բարեփոխումների մեր օրակարգը, ապա պարզ կը դառնայ, թէ ինչ մեծածաւալ աշխատանք է սպասւում ձեզ: Նոր կենսաթոշակային բարեփոխումներն աշխարհում համարւում են ամենաբարդն ու ծաւալունը, որովհետեւ այն առնչւում է հասարակական կեանքի բոլոր ոլորտների հետ: Ինտէգրացուած սոցիալական ծառայութեան ներդրումն էապէս բարձրացնելու է պետութեան կողմից մատուցուող ծառայութիւնների որակը: Հաշմանդամների համար պէտք է հնարաւորութիւն ստեղծենք ինտերգրուել հասարակական կեանքին, մարդկային կեանքի դրսեւորման համար էլ պէտք է ստեղծենք համապատասխան միջավայր եւ այլն: Համոզուած եմ, որ նախարարութիւնում ձեւաւորուած կոլեկտիւը կ'երաշխաւորի սահուն անցումը: Այս փոփոխութիւնները կը լինեն առանց ցաւի եւ Արտէմ Ասատրեանը կարճ ժամանակահատուածում կառավարման ղեկը կը վերցնի իր փձեռքը եւ մեր ծրագրերը կ'իրականացուեն, որպէսզի մեր առջեւ ծառացած սոցիալական բոլոր ծրագրերն արդիւնաւէտ կերպով լուծենք»: ՀՀ առոջղապահութեան նորանշանակ նախարար Դերենիկ Դումանեանին ներկայացնելով նախարարութեան աշխատակազմին` Տիգրան Սարգսեանն ընդգծել է. «Համոզուած եմ, որ ձեզանից շատերը լաւ ճանաչում են Դերենիկ Դումանյկանին, որովհետեւ նա առողջապահութեան ոլորտում յայտնի մարդ է, եւ իր անցած ուղով ու գիտելիքներով վայելում է համակարգի մասնագէտների վստահութիւնը, ինչը կարեւոր հանգամանք է: Միեւնոյն ժամանակ, պարոն Դումանեանը նաեւ քաղաքական գործիչ է, Հանրապետական կուսակցութեան գործադիր մարմնի անդամ եւ լաւ պատկերացումներ ունենք նրա կազմակերպչական ու մասնագիտական ունակութիւնների վերաբերեալ: Պարոն Դումանեանը կը կարողանայ ղեկավարել առոջղապահութեան համակարգը: Մաղթում եմ նրան բեղմնաւոր աշխատանք: Միեւնոյն ժամանակ, ցանկանում եմ շնորհակալութիւն յայտնել պարոն Քուշկեանին, ով վարչապետի թոյլտուութեամբ ասյօր բացակայում է հանրապետութիւնից, նրա կատարած աշխատանքի համար: Մենք առողջապահութեան ոլորտում սկսել ենք բարեփոխումների նոր փուլ, որը բաւականին բարդ փուլ է: Այն առաջին հերթին վերաբերւում է ֆինանսական մեխանիզմների կատարելագործմանը, շուկայական մեթոդների ներդրմանը, հաւասար մրցակցային պայմանների ստեղծմանը: Ունենք համակարգն արդիականացնելու ծրագրեր: Այս տարիների ընթացքում մեծածաւալ աշխատանքներ են իրականացուել այս ոլորտում, բոլոր մարզերում կառուցել ենք ժամանակակից հիւանդանոցնէր եւ դա մեր բնակչութիւնը, բնականաբար, գնահատում է: Այս տարիների համար երկու կարեւորագոյն խնդիր է դրւում առողջապահութեան համակարգի առջեւ. առաջինը` ծառայութիւնների որակը պէտք է կտրուկ բարելաւուի, իսկ դա նշանակում է ոչ միայն ժամանակակից սարքաւորումներ, շինարարականայ աշխատանքներ, այլեւ պրոֆէսիոնալ բուժսպասարկող անձնակազմ, պրոֆէսոինալոյ բժիշկներ, որոնք պէտք է հնարաւորութիւն ունենան աշխարհի լաւագոյն բուժհիմնարկներում անցնել վերապատրաստում եւ այդ ծառայութիւնները դարձնեն մեր հասարակութեան համար հասանելի: Երկրորդ, մեր քաղաքացիները պէտք է կարողանան օգտուել այս ծառայութիւններից: Գաղտնիք չէ, որ դեռեւս այնպիսի վիճակ է, որ շատ յաճախ մեր քաղաքացիները խուսափում են դիմել առողջապահական հիմնարկներին, քանի որ չունեն ֆինանսական բաւարար միջոցներ: Այս տարիների ընթացքում մեր գերակայ խնդիրն է լինելու առողջապահական ծառայութիւնները բոլոր քաղաքացիների համար հասաբելի դարձնելը: Կառավարութեան նոր ծրագիրը թիրախաւորում է հէնց այս խնդիրը: Ֆինանսական միջոցների բացակայութիւնը չպէտք է լինի պատճառ, որպէսզի մեր քաղաքացիները չստանան առաջին անհրաժեշտութեան բուժսպարակսման ծառայութիւնները: Համոզուած եմ, որ պարոն Դումանեանի փորձը եւ գիտելիքները կ'օգնեն մեզ այս փոփոխութիւններն արդիւնաւէտ կերպով իրականացնելու համար»: ՀՀ սպորտի եւ երիտասարդութեան հարցերի նորանշանակ նախարար Հրաչեայ Ռոստոմեանին ներկայացնելով նախարարութեան աշխատակազմին` Տիգրան Սարգսեանը նշել է. «Պարոն Ռոստոմեանը սպորտի ասպարէզում յայտնի գործիչ է: Տեղեակ էք, որ նա անցել է մարզիկի դժուարին ճանապարահ` ունենալով յաջողութիւններ: Նա հանդէս է եկել նաեւ կազմակերչական ունակութիւններով, ունի համապատասխան մասնագիտական որակաւորումներ: Այս ամէնը վկայում է, որ պարոն Ռոստոմեանը կարող է ստանձնել նախարարի պարտականութիւնները: Չնայած երիտասարդ է, սակայն ունի մեծ փորձառութիւն այս բնագաւառում եւ դա յոյս է ներշնչում, որ ոլորտի առջեւ դրուած խնդիրներն ի վիճակի կը լինի ի կատար ածել: Այսօր սպորտի ասպարէզում թիւ մէկ խնդիրը հետեւեալն է. մենք պէտք է ֆիզիկական կուլտուրան Հայաստանում դարձնենք մասսայական, որպէսզի հայ քաղաքացին իր կեանքը չպատկերացնի առանց սպորտի: Համոզուած եմ, որ պարոն Ռոստոմեանն ի վիճակի է ձեզ հետ միասին այս խնդիրը լուծել: Նա քաջատեղեակ է երիտասարդներին մտահոգող խնդիրներից եւ այդ ասպարէզում, կարծում եմ, նրա ղեկավարութեամբ կ'ունենաք առաջընթաց: Ցանկանում եմ շնորհակալութիւն յայտնել Արթուր Պետրոսեանին` կատարած աշխատանքի համար: Այս դժուար տարիներին նրա հետ միասին կարողացել ենք համակարգում իրականացնել միջոցառումներ` յաճախ չունենալով հնարաւորութիւններ: Այնուամենայնիւ, տեսնում ենք, որ վերջին շրջանում սպորտի ասպարէզում արձանագրել ենք լուրջ նուաճումներ եւ առաջընթաց: Այստեղ մեծ է նաեւ պարոն Պետրոսեանի անձնական ներդրումը»: Ըստ ՀՀ Կառավարութեան տեղեկատուութեան եւ հասարակայնութեան հետ կապերի վարչութեան մամլոյ հաղորդագրութեան, նախկին եւ նորանշանակ նախարարները շնորհակալութիւն են յայտնել վարչապետ Տիգրան Սարգսեանին գնահատականների եւ ցուցաբերած վստահութեան համար:
  -   Մամլո հաղորդագրություն