Մեկնարկեց «Արի տուն»-2012թ. ծրագրի երկրորդ փուլը


Մեկնարկեց «Արի տուն»-2012թ. ծրագրի երկրորդ փուլը

  • 18-06-2012 14:55:10   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Յունիսի 18-ին ՀՀ սփիւռքի նախարարութիւնում կայացաւ «Արի տուն»-2012թ. ծրագրի երկրորդ փուլի բացումը: Ներկայ էին ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Ս.Մանասարեանը, տարածքային կառավարման նախարարի տեղակալ Ա.Բախշեանը, կրթութեան եւ գիտութեան նախարարի տեղակալ Կ.Յարութիւնեանը, պաշտպանութեան նախարարութեան, ոստիկանութեան, մարզպետարանների, Երեւանի վարչական շրջանների, սփիւռքի հայ համայնքների, ինչպէս նաեւ հիւրընկալ ընտանիքների ներկայացուցիչներ եւ «Արի տուն»-2012թ ծրագրի երկրորդ փուլի մասնակիցները: Ողջունելով ներկաներին եւ ազդարարելով «Արի տուն»-2012թ ծրագրի երկրորդ փուլի մեկնարկը` ՀՀ սփիւռքի նախարար Հ.Յակոբեանը շնորհակալութիւն յայտնեց պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներին, հիւրընկալ ընտանիքներին` ծրագրին աջակցելու համար: Ծրագրի մասնակիցները 10 օր ապրելու են հիւրընկալ ընտանիքներում, որի ընթացքում կ'այցելեն Հայաստանի պատմամշակութային վայրեր եւ ուսումնական հաստատութիւններ, կը լինեն ՀՀ պաշտպանութեան նախարարութեան զօրամասերում եւ այլն, այնուհետեւ 4 օր կ'անցկացնեն Աղաւնաձորի ճամբարում: Ելոյթ ունեցան ծրագրին մասնակից երիտասարդներ` շնորհակալութիւն յայտնելով Հայրենիքը ճանաչելու ընձեռնուած հնարաւորութեան համար, ոմանք հանդէս եկան նաեւ ասմունքով: «Արի տուն»ծրագրի երկրորդ փուլին կը մասնակցի Ռուսաստանի Դաշնութիւնից, Վրաստանից եւ Ուկրաինայից 104 երիտասարդ: Միջոցառման աւարտին ներկաները դիտեցին «Արի տուն» ծրագրի մասին տեսաֆիլմ:
  -   Մամլո հաղորդագրություն