Տարեցների շախմատի մրցաշար` Օղակաձեւ զբօսայգում


Տարեցների շախմատի մրցաշար` Օղակաձեւ զբօսայգում

  • 18-06-2012 17:00:27   | Հայաստան  |  Հասարակութիւն

Ամառը վարչական շրջաններում հետաքրքիր անցկացնելու Երեւանի քաղաքապետ Տարօն Մարգարեանի յանձնարարութեամբ, Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Արա Սադոյեանի նախաձեռնութեամբ կրթութեան, մշակութի եւ սպորտի բաժինը Օղակաձեւ զբօսայգում յունիսի 15-ից 17-ը կազմակերպել էր Կենտրոն վարչական շրջանի տարեցների շախմատի մրցաշար: Մրցաշարը թէեւ կոչւում էր տարեցների սակայն մասնակիցում էին 28-83 տարեկան շախմատի եւ սիրողական, եւ պրոֆէսիոնալ կենտրոնի բնակիչներ: Երեք օր շարունակ զբօսայգում շախմատային բուռն եռուզեռ էր, որոնց հետեւում էր վարչական շրջանի ղեկավար Արա Սադոյեանը: Երրորդ եւ երկրորդ տեղերը զբաղերեցին անդոյ Բունարջեանը եւ Ռուբիկստեփանեանը: Առաջին տեղը զբաղեցրած Սիմոն Յարութիւնեանը , ոգեւորուած իր յաղթանակով, ընկերական խաղի հրաւիրեց վարչական շրջանի ղեկավարին: Պարտիան աւարտուեց ոչ ոքի: << Իրականում այսպիսի միջոցառումները մտերմացնում են մարդկանց, տարեցներին նոր եռանդ տալիս եւ զարմանալի չէ, որ այս օրը համընկաւ մեծ շախմատիստ Տիգրան Պետրոսեանի ծննդեան 83 ամեայ յոբելեանի հետ: Շախմատի մրցաշարը շարունակական է լինելու, ու վստահ եմ , որ շատ շուտով միւս վարչական շրջաններից կը միանան մեզ ու կը կայանայ քաղաքային փուլ>,- շնորհաւորելով ներկաներին եւ յաղթոցներին ասաց Արա Սադոյեանը: Առաջին 3 տեղերը զբաղեցրած մասնակիցները վարչական շրջանի ղեկավարից ստացան պատուոգերեր եւ դրամական պարգեւներ:
  -   Հասարակութիւն