Շարունակւում են երթեւեկութեան նկատմամբ վերահսկողութեան արագաչափ սարքերի տեղադրման աշխատանքները


Շարունակւում են երթեւեկութեան նկատմամբ վերահսկողութեան արագաչափ սարքերի տեղադրման աշխատանքները

  • 20-06-2012 10:49:08   | Հայաստան  |  Հայտարարություններ

Ճանապարհային ոստիկանութիւնը տեղեկացնում է, որ շարունակւում են Երեւան քաղաքում երթեւեկութեան նկատմամբ վերահսկողութեան եւ իրաւախախտումների արձանագրման տեսախցիկների եւ արագաչափ սարքերի տեղադրման աշխատանքները: Մասնաւորապէս. 2012 թուականի յունիսի 25-ից գործարկուելու են նաեւ Երեւան քաղաքում նոր տեղադրուած երթեւեկութեան արագութեան նկատմամբ վերահսկողութեան արագաչափ սարքերը, որոնք տեղակայուած են Հալաբեան, Արտաշիսեան եւ Սարալանջի փողոցներում: Ճանապարհային ոստիկանութիւնը յորդորում է վարորդներին պահպանել ճանապարհային երթեւեկութեան կանոնները:
  -   Հայտարարություններ