Կը դադարեցուի ջրամատակարարումը` շէնքերի ներբակային ցանցը Շերամի փողոցի ջրատարին միացնելու նպատակով


Կը դադարեցուի ջրամատակարարումը` շէնքերի ներբակային ցանցը Շերամի փողոցի ջրատարին միացնելու նպատակով

  • 20-06-2012 17:34:22   | Հայաստան  |  Տնտեսութիւն

Մալաթիա-Սեբաստիայ վարչական շրջանի Շերամի փողոցին զուգահեռ ծառուղիներով ձգւում է 100մմ տրամագծով թուջէ խողովակ, որի միջոցով իրականացւում է յարակից բարձրայարկ շէնքերի ջրամատակարարումը: Անցած տասնամեակների ընթացքում ջրագիծը ֆիզիկապէս մաշուել է, ինչի պատճառով զգալի ջուր է արտահոսում եւ ջրամատակարարումը դառնում անկանոն: Տուեալ խնդրի լուծման նպատակով “Երեւան Ջուր” ՓԲԸ “արեւմուտք” շահագործման տնօրինութեան “շահումեան” տեղամասի մասնագէտները որոշում էին ընդունել շէնքերի ներբակային ցանցը ապամոնտաժել նշուած խողովակից եւ միացնել Շերամի փողոցի 700մմ տրամագծով ջրատարին, որը ջուր է ստանում “լուկաշին” օրուայ կարգաւորման ջրամբարից: Ըստ տեղամասի գլխաւոր ճարտարագէտի տեղակալ Սարգիս Ունուսեանի, յունիսի 20-ին սկսուել էին նախապատրաստական աշխատանքները, իսկ յունիսի 21-ին ժ.10.00-22.00 կը դադարեցուի Ա1, Ա2 բնակելի զանգուածների եւ յարակից տարածքների ջրամատակարարումը` շէնքերի ներբակային ցանցը Շերամի փողոցի ջրատարին միացնելու նպատակով:
  -   Տնտեսութիւն