ԱԺ գիւղատնտեսական եւ բնապահպանական հարցերի մշտական յանձնաժողովի նիստում


ԱԺ գիւղատնտեսական եւ բնապահպանական հարցերի մշտական յանձնաժողովի նիստում

  • 20-06-2012 17:45:10   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

ԱԺ գիւղատնտեսական եւ բնապահպանական հարցերի մշտական յանձնաժողովը Սամուէլ Բալասանեանի նախագահութեամբ յունիսի 20-ի նիստում քննարկեց «Սեւանայ լճի մասին»ՀՀ օրէնքում լրացում կատարելու մասինէ եւ «Սեւանայ լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման եւ օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» ՀՀ օրէնքում լրացումներ կատարելու մասինէ ՀՀ օրէնքների նախագծերը, որոնք ներկայացրեց ՀՀ տարածքային կառավարման նախարարութեան Ջրային տնտեսութեան պետական կոմիտէի նախագահ Անդրանիկ Անդրէասեանը: Օրէնսդրական փոփոխութիւնների այս փաթեթով կառավարութիւնն առաջարկում է 2012 թուականին Uեւանայ լճից ջրի բացթողման տարեկան առաւելագոյն չափաքանակ uահմանել մինչեւ 320 մլն խորանարդ մետրը` 150 միլիոն խորանարդ մետրօվ աւելացնելով օրէնքով սահմանուած ծաւալը: Ջրային տնտեսութեան պետական կոմիտէի նախագահը նախաձեռնութիւնը հիմնաւորեց ոռոգման ջրի սակաւութեամբ, Ապարանի, Ազատի ջրամբարներում, Հրազդան գետում սպասուածից քիչ ջրային պաշարներով, ինչի հետեւանքով դեֆիցիտը կը կազմի 150 մլն խորանարդ մետր: Քննարկելով Սեւանայ լճից լրացուցիչ ծաւալով ոռոգման նպատակով ջրի բացթողման հարցը` յանձնաժողովն առաջարկեց հաշուարկները ներկայացնել տեղեկանքի տեսքով` առաւել հիմնաւոր պատկեր ունենալու համար: Միաժամանակ, ԱԺ գիւղատնտեսական եւ բնապահպանական հարցերի մշտական յանձնաժողովի նախագահը նշեց, որ հարցը քննարկուել է նաեւ հասարակական կազմակերպութիւնների հետ, եւ եկել են այն եզրակացութեան, որ սակաւաջրութեան խնդիրն իսկապէս արդիական է: Նրա խօսքով, սակայն, պէտք է անպայման շեշտել «մինչեւ 320 մլն խորանարդ մետր» ծաւալը, քանի որ չի բացառւում ` հնարաւոր լինի բաւարարուել աւելի քիչ քանակութեամբ: Յանձնաժողովը քննարկուած օրինագծերի վերաբերեալ տուեց դրական եզրակացութիւն: ԱԺ հասարակայնութեան եւ տեղեկատուութեան միջոցների հետ կապերի վարչութիւնից յայտնում են, որ ԱԺ գիւղատնտեսական եւ բնապահպանական հարցերի մշտական յանձնաժողովն այսօրուայ նիստի օրակարգի առաջին կէտով հաստատեց յանձնաժողովի կանոնակարգը:
  -   Մամլո հաղորդագրություն