Պրահայում տեղի է ունեցել հանդիպում Երուանդ Զորյանի հետ<br />


Պրահայում տեղի է ունեցել հանդիպում Երուանդ Զորյանի հետ

  • 26-05-2010 19:19:00   |   |  Հասարակութիւն
ՊՐԱՀԱ, 26 ՄԱՅԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ-ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ: Օրերս Պրահայում տեղի է ունեցել Հայկական բարեգործական ընդհանուր միութեան Վիրտուալ քոլեջի տնօրէն Երուանդ Զորյանի հանդիպումը Պրահայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ,- հաղորդում է «Օրեր» եւրոպական ամսագրի լրատուն: Պարոն Զորյանը ներկաներին ծանօթացրել է Վիրտուալ քոլեջի գրեթէ մէկ տարուայ աշխատանքներին, չեխահայության այդ ծրագրերին մասնակցելու հնարաւորութիւններին, ինչպէս նաեւ պատասխանել է ներկաներին հետաքրքրող հարցերին: Պայմանաւորուածութիւն է ձեռք բերուել աւելի ակտիւ համագործակցել ՀԲԸՄ կրթական ծրագրերի շրջանակում:
  -   Հասարակութիւն