Հայաստանում էներգաարդիւնաւէտ ծրագրերին աջակցում են IFC-ն, Կանադան եւ HSBC Բանկ Հայաստան ՓԲԸ-ը


Հայաստանում էներգաարդիւնաւէտ ծրագրերին աջակցում են IFC-ն, Կանադան եւ HSBC Բանկ Հայաստան ՓԲԸ-ը

  • 26-06-2012 17:05:57   | Հայաստան  |  Տնտեսութիւն

Երեւան, 26-ը յունիսի, 2012թ. Համաշխարհային բանկի խմբի անդամ IFC-ն, Կանադայի կառավարութեան օժանդակութեամբ, կ'աջակցի Էյչ-էս-Բի-Սի Բանկ Հայաստան ընկերութեանը` ընդլայնելու վերականգնուող էներգետիկայի եւ էներգաարդիւնաւէտութեանն ուղղուած ծրագրերը` նպաստելով էներգիայի աղբիւրների արդիւնաւէտ օգտագործմանը եւ ջերմոցային գազերի արտանետումների նուազեցմանը: IFC-ն 15մլն ԱՄՆ դոլարի ֆինանսաւորում կը տրամադրի բանկին, որից 4 միլիոնը կը յատկացուի IFC-ի եւ Կանադայի` Կլիմայական փոփոխութիւնների ծրագրի շրջանակներում: Ֆինանսաւորումը կ'օգնի բանկին օժանդակել հիդրոէլեկտրակայաններին եւ վարկեր տրամադրել էներգաարդիւնաւէտ տեխնոլոգիաներում ներդրում կատարող փոքր եւ միջին ձեռնարկութիւններին: «IFC-ի հետ համագործակցութիւնը կ'օգնի մեզ առաջատարի դիրք զբաղեցնել կլիմայի փոփոխութիւնների դէմ պայքարի գործում», - ասաց «էյչ-էս-Բի-Սի Հայաստանե-ի գլխաւոր գործադիր տնօրէն Ասթրիդ Քլիֆֆորդը: «Հաւատացած ենք, որ կայուն Էներգետիկայի ֆինանսաւորման ներուժը Հայաստանում մեծ է, նաեւ մտադիր ենք մեր ծառայութիւններն առաջարկել այն ընկերութիւններին, որոնք նպաստում են բնութեան պահպանութեանը կամ համապատասխան տեխնոլոգիաներ են կ'իրառում»: «Կլիմայական փոփոխութիւնների համաշխարհային մարտահրաւէրը համաշխարհային մակարդակի լուծումներ է ենթադրում, եւ Կանադան հպարտութեամբ է օժանդակում բնապահպանական բնոյթի նման ջանքերին», - ասաց Կանադայի բնապահպանութեան նախարար Փիթըր Քենթը: IFC-ի Հարաւ-Կովկասեան տարածաշրջանի ղեկավար Թոմաս Լիւբեքն ասաց. «Կայուն Էներգետիկայի կիրառման աւելացումը Հայաստանի համար բնապահպանական եւ տնտեսական առումով նպատաստաւոր կը լինի` հաշուի առնելով հանածոյ վառելիքի ներմուծումից երկրի կախուածութեան նուազեցումը եւ աղտոտման կրճատման միջոցով կեանքի որակի բարելաւումը»: HSBC Բանկ Հայաստան ընկերութեան հետ IFC-ի համագործակցութիւնը Եւրոպայում եւ Կենտրոնական Ասիայում իրագործուող տարածաշրջանային ռազմավարութեան մաս է, որի նպատակն է անդրադառնալ կլիմայի փոփոխութիւնների խնդիրներին: Ի լրումն ներդրումային ծրագրերի, IFC-ն իր ,Հայաստանում Կայուն Էներգետիկայի ֆինանսաւորման ծրագրիէ շրջանակներում խորհրդատուութիւն է տրամադրում տեղական ընկերութիւններին: Ծրագրին օժանդակում է Աւստրիայի ֆինանսների նախարարութիւնը: 1995թ. Հայաստանի անդամակցելուց ի վեր` IFC-ն 202 միլիոն ԱՄՆ դոլարի ներդրումներ է կատարել 35 ծրագրերում, այդ թւում` ֆինանսական շուկաների, արտադրութեան եւ հանքարդիւնաբերութեան բնագաւառներում: IFC-ի խորհրդատուական ծառայութիւններն իրականացւում են այնպիսի ծրագրերի միջոցով, որոնք ուղղուած են ֆինանսական հատուածին, կայուն էներգետիկայի եւ ներդրումային միջավայրի կանոնակարգման դաշտի պարզեցմանը:
  -   Տնտեսութիւն