Քեթրին Էշթօնի յայտարարութիւնը ՄԱԿ-ի Խոշտանգումների զոհերի պաշտպանութեան միջազգային օրուայ կապակցութեամբ

27-06-2012 10:30:00   | ԱՄՆ  |  Հայտարարություններ
Եւրոպական միութեան անունից Բարձր ներկայացուցիչ Քեթրին Էշթօնի յայտարարութիւնը ս.թ. յունիսի 26-ի` ՄԱԿ-ի Խոշտանգումների զոհերի պաշտպանութեան միջազգային օրուայ կապակցութեամբ. «Այսօր, ես ցանկանում եմ վերահաստատել ԵՄ-ն յանձնառութիւնը խոշտանգման եւ այլ դաժան, անմարդկային եւ նուաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման ու վերացման, ինչպէս նաեւ աշխարհի բոլոր մասերում խոշտանգումների զոհերի լիարժէք վերականգնման ուղղութեամբ: Այս օրը եւս մի հնարաւորութիւն է խօսելու ընդդէմ մարդու իրաւունքների եւ մարդու արժանապատուութեան խախտման այս նողկալի երեւոյթի մասին: Խոշտանգումը ողբերգութիւն է ոչ միայն դրա զոհերի համար, այն նաեւ նուաստացնող եւ նսեմացնող է դա կատարողների եւ նմանօրինակ անարգանքը հանդուժող հասարակութիւնների համար: Խոշտանգման եւ այլ դաժան, անմարդկային եւ նուաստացնող վերաբերմունքի կամ պատժի բացարձակ արգելումը յստակ սահմանուած է միջազգային իրաւունքով: Անպատժելիութեան եւ ոչ մի մշակոյթ ընդունելի չէ: Վերհիշելով 2011թ. դեկտեմբերին 19-ի Միացեալ Ազգերի Գլխաւոր Ասամբլէայի ընդունած 66/150 բանաձեւը` ԵՄ-ն վերահաստատում է, որ սկզբունքօրէն դատապարտում է խոշտանգումը եւ այլ դաժան, անմարդկային կամ նուաստացնող վերաբերմունքը կամ պատիժը իր բոլոր դրսեւորումներով, ներառեալ ահաբեկման միջոցով, որոնք արգելւում են եւ արգելուելու են ցանկացած ժամանակ եւ ցանկացած վայրում եւ այսպիսով երբեք չեն կարող արդարացուել: ԵՄ-ն կոչ է անում բոլոր պետութիւններին անվերապահօրէն եւ անշեղօրէն արգելել խոշտանգումը եւ այլ դաժան, անմարդկային կամ նուաստացնող վերաբերմունքն ու պատիժը: ԵՄ կոչ է անում բոլոր այն պետութիւններին, որոնք դեռ չեն միացել կ'ոնուենցիային, առաջնահերթութեան կարգով անել դա, իսկ կոնուենցիայի անդամ պետութիւններին` շուտափոյթ անդրադառնալ կոնուենցիայի կ'ամընտրային արձանագրութեան ստորագրումանն ու վաւերացմանը: ԵՄ ողջունում է վերջերս Ֆիլիպինների, Մաւրիտանիայի, Վենեսուելայի, Կաբոյ–Վերդէի, Թունիսի, Թուրքիայի եւ Պանամայի կողմից ԽԴԿԿԱՅ–ի վաւերացումը: ԵՄ կոչ է անում նաեւ բոլոր պետութիւններին ստեղծել եւ կիրառել անկախ ու արդիւնաւէտ մոնիտորինգի մեխանիզմներ կալանավայրերի համար` խոշտանգման կամ այլ դաժան, անմարդկային կամ նուաստացնող վերաբերմունքի կամ պատժի դրսեւորումները կանխարգելելու նպատակով: ԵՄ կոչ է անում բոլոր պետութիւններին խոշտանգման եւ այլ դաժան, անմարդկային կամ նուաստացնող վերաբերմունքի կամ պատժի դէմ պայքարում որդեգրել գենդերային զգայուն մօտեցում` յատուկ ուշադրութիւն դարձնելով գենդերահեն բռնութեանը: Եւրոպական միութիւնը ողջունում եւ աջակցում է ՄԱԿ-ի, Եւրոպայի Խորհրդի եւ Էահկ-ի կողմից խոշտանգման դէմ իրականացուող գործունէութիւնը: Պետութիւնների համագործակցութիւնը ՄԱԿ յատուկ զեկուցողի, Խոշտանգման զոհերի ՄԱԿ կամաւոր հիմնադրամի, ՄԱԿ-ի խոշտանգման դէմ յանձնաժողովի եւ նմանատիպ օղակների հետ, կարեւոր է մարդու իրաւունքների պաշտպանութեան եւ խթանման համակարգը արդիւնաւէտ դարձնելու համար: Ազգային եւ ԵՄ մակարդակում ֆինանսաւորման միջոցով մենք էական աջակցութիւն ենք առաջարկում այն կազմակերպութիւններին, որոնք բժշկական, սոցիալական, իրաւաբանական եւ այլ օժանդակութիւն են տրամադրում խոշտանգման զոհ տղամարդկանց, կանանց եւ երեխաներին` նրանց առողջութիւնն ու մարդկային արժանապատուութիւնը վերականգնելու նպատակով: Աւելի վաղ, յունիսի 1–ին Եմ-ն մեկնարկեց ծրագրային առաջարկութիւնների մի նոր նախաձեռնութիւն «պայքար անպատժելիութեան դէմէ խորագրով, որի նպատակն է օժանադակել խոշտանգման կամ այլ դաժան, անմարդկային կամ նուաստացնող վերաբերմունքի կամ պատժի դէմ քաղաքացիական հասարակութեան կողմից իրականացուող գործունէութեանը: Ընդդէմ խոշտանգումների այս նախաձեռնութեան ընդհանուր բիւջէն կազմում է 16.215 միլիոն եւրոյ: Օգտուելով այս հնարաւորութիւնից, ԵՄ-ը ողջունում է բազմաթիւ ՀԿ–ների եւ անհատների մշտական ջանքերը, որոնք անխոնջ աշխատում են կանխարգելելու խոշտանգումները կանխարգելելու եւ զոհերի տառապանքները մեղմացնելու ուղղութեամբ, եւ կենտրոնացնում են հասարակական կարծիքը ՄԱԿ–ի օրացոյցի այս կարեւոր օրուայ կապակցութեամբ: Մենք պէտք է դրսեւօրենք միասնական հաստատակամութիւն աշխարհը խոշտանգումներից զերծ դարձնելու համար»: անդամակցող երկիր Խորուաթիան*, թեկնածու երկրներ Թուրքիան, նախկին Հարաւսլաւիայի Հանրապէութիւն Մակեդոնիան*, Մոնտենեգրոն*, Իսլանդիան+ եւ Սերբիան*, կայունացման եւ ասոցացման գործընթացի երկրները եւ պոտենցիալ թեկնածուներ Ալբանիան ու Բոսնիան եւ Յեցոգովինան ու ԷԱԱԱՅ երկրներ Լիխտերշտեյնն ու Նորվեգիան, եւրոպական տնտեսական գօտու անդամները, ինչպէս նաեւ Ուկրաինան, Մոլդովան, Հայաստանը, Ադրբեջանն ու Վրաստանը շարժւում են այս յայտարարութեան գծով: * Խորուաթիան, նախկին Հարաւսլաւիայի Հանրապէութիւն Մակեդոնիան, Մոնտենեգրոն եւ Սերբիան շարունակում են մնալ կայունացման եւ ասոցացման գործընթացի մի մասը: + Իսլանդիան շարունակում է մնալ ԷԱԱԱՅ եւ եւրոպական տնտեսական գօտու անդամ:
 


  -   Հայտարարություններ
Լուրեր Հայաստանից եւ Սփիւռքից - Նոյեան Տապան

Կարդացել են 561 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին