Յարութ Սասունեան.Կոնգրէսը կարող է կրճատել Թուրքիային տրուող աջակցութիւնը Սուդանի` ցեղասպանութիւն իրականացնող նախագահին հիւրընկալելու համար


Յարութ Սասունեան.Կոնգրէսը կարող է կրճատել Թուրքիային տրուող աջակցութիւնը Սուդանի` ցեղասպանութիւն իրականացնող նախագահին հիւրընկալելու համար

  • 27-06-2012 10:00:00   | ԱՄՆ  |  Յօդուածներ

ԱՄՆ Կոնգրէսի կոմիտէն անցեալ ամիս ընդունել է օրէնսդրական փոփոխութիւն, որով դադարեցնում է Ամն-ի արտաքին աջակցութիւնն այն երկրներին, որոնք կը հիւրընկալեն Սուդանի նախագահ Օմար Ալ-Բաշիրին: Կոնգրէսի անդամները մտադիր են մեկուսացնել եւ արդարադատութեան ձեռքը յանձնել այս բարբարոս ղեկավարին Դարֆուրում իրագործած իր ոճիրների համար: Կոնգրէսը որոշեց գնալ այս քայլին այն բանից յետոյ, երբ մի քանի երկրներ, այդ թւում` Թուրքիան եւ Եգիպտոսը, արհամարհեցին 2009 թուականի մարտին Միջազգային քրէական դատարանի կալանաւորման որոշումը, որը մեղադրում էր Սուդանի նախագահին Դարֆուրում ցեղասպանութիւն իրագործելու, ռազմական յանցագործութիւններ եւ մարդկութեան դէմ ուղղուած յանցագործութիւններ կատարելու մէջ: Ի հեճուկս իրենց ստանձնած միջազգային պարտաւորութիւններին` այս երկրները հիւրընկալել են իրենց երկրում Ալ-Բաշիրի այցերը` նրան ձերբակալելու եւ ՄՔԴ–ի արդարադատութեան ձեռքը յանձնելու փոխարէն: 2009 թուականի նոյեմբերին, երբ Սուդանի նախագահը պատրաստւում էր այցելել Անկարայ, Միջազգային համաներման կազմակերպութիւնը զգուշացրեց. «թուրքիայի համար խայտառակութիւն կը լինի նրան ապահով ապաստան առաջարկելը: Եթէ Թուրքիայի իշխանութիւնները չձերբակալեն եւ չյանձնեն նախագահ Օմար Ալ-Բաշիրին ՄՔԴ-ին, ապա կը խախտեն Թուրքիայի կողմից ստանձնած միջազգային պարտաւորութիւնները: Այն ոչ միայն համարւում է արդարադատութեան խոչընդոտում, այլ, ինչպէս փախուստի մէջ գտնուող բանկ կողոպտողին ապաստան առաջարկելն է որակւում յանցագործութիւն ազգային օրէնքների համաձայն, ապա միջազգային արդարադատութիւնից փախչողին ապաստան տալը եւս կվորակուի որպէս յանցագործութեան մէջ մեղսակցութիւնէ: 2009 թուականի նոյեմբերին ԱՄՆ չորս հասարակական կազմակերպութիւններ հանդէս եկան միասնական յայտարարութեամբ` քննադատելով Օբամայի վարչակազմին Սուդանի նախագահի Թուրքիայ այցը չբողոքելու համար: Այս կազմակերպութիւնները փորձում էին երաշխաւորել, որ «Հետախուզման մէջ գտնուող ռազմական յանցագործն առանց արգելքի չշարունակի ճամփորդել»: միեւնոյն ժամանակ, Թուրքիայի վարչապետը, ոչ միայն թոյլ տուեց Սուդանի նախագահին այցելել Թուրքիայ, այլ նաեւ փորձեց քօղարկել նրա յանցագործութիւնները` պնդելով, որ «մուսուլմանները ցեղասպանութիւն չեն իրականացնումէ: Իրավիճակն է'լ աւելի սրացնելով` Թուրքիան շարունակում է վաճառել մահացու զինամթերք Սուդանին` օգնելով Ալ-Բաշիրին, որ սպանի աւելի մեծ թուով անմեղ մարդկանց: թուրքիայի եւ բազմաթիւ այլ երկրների կողմից նման անպատասխանատու վարքագծին վերջ դնելու համար, Ամն-ի ներկայացուցչական պալատի ֆինանսական յատկացումների կոմիտէն 2012 թուականի մայիսի 17-ին ընդունեց Պետական դէպարտամենտի «Ֆինանսաւորման մասինէ օրէնքում փոփոխութիւն, որով կը կրճատուի ոչ մարդասիրական օժանդակութեան չափն այն երկրներին, որոնք չեն պահպանի ՄՔԴ-ի ցուցումը: Փոփոխութիւնը, որ առաջարկուել էր կոնգրէսական Ֆրանկ Ուոլֆի կողմից, նշում է, որ Միացեալ Նահանգներն ոչ մի տնտեսական աջակցութիւն չի տրամադրի «որեւէ երկրի, որ կը հիւրընկալի Սուդանի Նախագահ Օմար Ալ-Բաշիրին»: Այն բանից յետոյ, երբ զեկոյցնէր սկսեցին շրջանառուել, որ Օբամայի վարչակազմը փորձում է խափանել այս առաջարկուած օրէնքը, Հոլոքոստի եւ Ցեղասպանութեան հարցերով 70 առաջատար մասնագէտներ յունիսի 14-ին ստորագրեցին միասնական նամակ` յորդորելով Սպիտակ տանը աջակցել Կոնգրէսի կողմից առաջարկուած փոփոխութեան ընդունմանը, որը վերջ կը դնի Սուդանի նախագահին հիւրընկալող երկրներին տրամադրուող աջակցութեանը: Նամակի ստարագրողների շարքում էին Երուսաղէմից դոկտոր Իսրայէլ Չարնին, Միացեալ Նահանգների Հոլոքոստի յիշատակի թանգարանի նախկին նախագահ դոկտոր Իրուինգ Գրինբերգը եւ Քլարկ համալսարանի դոկտոր Դեբորա Դուորքը: Մասնագէտների նամակը, որը կազմուել էր Վաշինգտօնում Դեւիդ Ս. Ուայմենի անուան Հոլոքոստի ուսումնասիրութեան ինստիտուտի կողմից, ուղարկուեց նախագահի խորհրդական դոկտոր Սամանթայ Փաուերին, ով գլխաւորում է վերջերս հիմնադրուած Վայրագութիւնների կանխարգելման խորհուրդը: Մասնագէտները յիշեցնում են Փաուերին, որ Պուլիտցերեալ մրցանակի արժանացած իր գրքում` «խնդիր դժոխքից. Ամերիկան եւ Ցեղասպանութեան դարըէ, նա յորդորեց ԱՄՆ կառավարութեանն ընդունել «տնտեսական սանկցիաներէ ցեղասպանութեան գործողութիւնները կանխելու համար: Քանի որ առաջարկուած օրինագիծը «Հենց դա է անում», 70 ստորագրողները յայտնեցին այն յոյսը, որ Փաուերը եւ Սպիտակ տունը կ'աջակցեն կոնգրէսական Ուոլֆի կողմից առաջարկուած օրէնսդրական փոփոխութեանը, մասնաւորապէս, ներկայացուցչական Պալատի ու Սենատի մինչեւ բանակցութիւնների գործընթացին: Այնուամենայնիւ, կասկածելի է, որ Սամանտայ Փաուերը հանդէս կը գայ այս փոփոխութեան օգտին: Սպիտակ տուն աշխատանքի ընդունուելուց յետոյ, նա իրեն հեռու է պահում այն հարցերից, որոնք համարձակօրէն քարոզում էր իր գրքում: Նա նաեւ լուռ է մնում Նախագահ Օբամայի կողմից Հայոց ցեղասպանութեան կապակցութեամբ տրուած եւ չիրագործուած խոստումների կապակցութեամբ: Փաուերը մի քանի կոչ արեց անցած նախագահական ընտրարշաւի ժամանակ` համոզելու համար ամերիկահայ համայնքին, որ աջակցի Բարակ Օբամայի թեկնածութիւնը: Նա հանդիսաւոր կերպով խոստացաւ, որ Նախագահ Օբաման ընտրուելուց յետոյ կը ճանաչի Հայոց ցեղասպանութիւնը: Մինչ այժմ, ամերիկահայերը ոչ մի լոբբիստական աշխատանքներ չեն իրականացրել այս կարեւոր օրինագծի ընդունման ուղղութեամբ, քանի որ ամենայն հաւանականութեամբ, նրանք տեղեակ չեն եղել Կոնգրէսում դրա ներկայացման մասին: Հայ մասնագէտները նոյնպէս դուրս են մնացել այս հարցից, քանի որ ոչ ոք չի փորձել ստանալ նրանց աջակցութիւնը: Կոնգրէսական Ուոլֆի օգնականը տեղեկացրեց այս յօդուածի հեղինակին, որ կոնգրէսականը շատ ուրախ կը լինի, որ ամերիկահայ համայնքն աջակցի այս օրինագծի ընդունման հարցում, որը կը խրախուսի Թուրքիային եւ այլ երկրներին, որ Ալ-Բաշիրին գրկաբաց չընդունեն եւ արդարադատութեան ձեռքը յանձնեն այս մեղադրեալ յանցագործին: Յարութ Սասունեան «Կալիֆորնիայ Կ'ուրիեր» թերթի խմբագիր Թարգմանիչ` Կ. Գեւորգեան
  -   Յօդուածներ