Ճատրակի մրցաշարում հաղթեց լավագույնը


Ճատրակի մրցաշարում հաղթեց լավագույնը

  • 28-06-2012 12:45:18   |   |  Սպորտ

«Շախմատը խելքի փորձաքար է», իր ժամանակին ասել է Եոհան Վոլֆկանկ Կէօթէն… Ժան-Ժագ Ռուսօն շախմատն անուանել է նուրբ արուեստ, հիանալի պայքար… այսպիսի հետաքրքիր մթնոլորտում անցաւ Յունիսի 16-ին, ընկերային Օգնութեան Հայկական Ընկերակցութեան (AAAS) եւ Անկէնի «Հայ-Դաս» վարժարանի կազմակերպած ճատրակի մրցոյթը, ուր հրաւիրուած էին մասնակցելու Փարիզի եւ փարիզեան շրջանի 5-ից 18 տարեկան մանուկներն ու պատանիները: Այս առիթով՝ երկու ամիս անընդմէջ, յայտարարութեամբ, իր աջակցութիւնն ունեցաւ Փարիզի AYP FM ռատիօկայանը: Ի հարկէ, սպասածից քիչ թւով մասնակցողներ կային, այսպիսի հրաշալի առիթը բաց թողնելը, անշուշտ ցաւալի է, բայց յուսանք, որ աւանդական դարձած այս մրցոյթին ամէն տարի կը մասնակցեն շատ թւով շնորհալիներ… Խօսելով մասնակիցների մասին, տեղին է յիշատակել, Գէորգ Ակուլեանի անունը: Նա մի ընկերոջից լսելով մրցոյթի մասին, զանգահարել է, որպէսզի ծանօթանայ պայմաններին, իմանալով, որ բաւական հեռու է իր բնակավայրից (Փորշըվիլ), այնուամենայնիւ, որդուն բերել էր մասնակցելու: Թէժ պայքարը, յանուն յաղթանակի՝ տեւեց չորս ժամ: Մրցավար, առաջին կարգի շախմատիստ Արկադի Առաքելեանը, որն արդէն երկրորդ անգամ է անցկացնում այս մրցաշարը, անմիջապէս նկատեց լաւագոյններին: Անցնելով եզրափակիչ փուլ, յաղթեց լաւագոյնը, Լիովա Ակուլեանը արժանացաւ առաջին կարգի մրցանակին, երկրորդ եւ երրորդ տեղը զբաղեցրին եղբայրներ՝ Տաթեւ եւ Արմէն Զատիկեանները: Հայ-Դաս վարժարանի տնօրէն Արթօ Քիլիմլին շնորհաւորելով մասնակիցներին, յանձնեց գաւաթներն ու մետալները: Մ. Ն. «ՆՅ»
  -   Սպորտ