«Հայաստանի օր»միջոցառումը Վիեննայում


«Հայաստանի օր»միջոցառումը Վիեննայում

  • 09-07-2012 17:20:17   |   |  Մամլո հաղորդագրություն
Յուլիսի 5-ին Վիեննայում տեղի ունեցաւ «Հայաստանի օր»միջոցառումը, որը կազմակերպել էր «էներգիայի համայնք»կազմակերպութիւնը` ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարութեան, Վիեննայում ՀՀ մշտական ներկայացուցչութեան, ինչպէս նաեւ INOGATE-ի մասնակցութեամբ: ՀՀ պատուիրակութեան կազմում էին ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների փոխնախարար Արեգ Գալստեանը, ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Արման Կիրակոսեանը, էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարութեան եւ Վիեննայում ՀՀ մշտական ներկայացուցչութեան աշխատակիցնէր, Հանրային ծառայութիւնների կարգաւորման յանձնաժողովի, «ՀայՌուսգազարտի», «Հայկական էլեկտրացանցեր»ընկերութեան, Վերականգնողական աղբիւրների եւ էներգիայի արդիւնաւէտութեան հիմնադրամի եւ այլ շահառու ընկերութիւնների ներկայացուցիչներ: 2011թ. հոկտեմբերին «Էներգիայի համայնքում» դիտորդի կարգավիճակ ստանալուց յետոյ սոյն միջոցառումը հարթակ հանդիսացաւ Հայաստանի էներգետիկ ոլորտի ինստիտուցիոնալ կառուցուածքի, ընկերութիւնների, իրաւական դաշտի եւ զարգացման հեռանկարների շուրջ մտքերի փոխանակման համար: Միջոցառման մասնակիցներն իրենց ելոյթներում խօսեցին Հայաստանի էներգետիկ ոլորտում տիրող իրավիճակի, զարգացումների, հեռանկարների եւ համագործակցութեան հնարաւոր ոլորտների մասին: ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարն ընդգծեց, որ Հայաստանը նպատակ ունի անդամակցել «Էներգիայի համայնք» կազմակերպութեանը: Ինչպէս տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատուութեան եւ հասարակայնութեան հետ կապի վարչութիւնից, միջոցառման ընթացքում պայմանաւորուածութիւններ ձեռք բերուեցին մի շարք ոլորտներում կիրառել կազմակերպութեան հիմնադիր համաձայնագիրը: Կողմերը պայմանաւորուեցին աշխատել միասին եւ եզրեր փնտրել տարածաշրջանային համագործակցութեան զարգացման ուղղութեամբ: Այդ նպատակով «Էներգիայի համայնքի» քարտուղարութիւնը կը մշակի Հայաստանի հետ համագործակցութեան յատուկ գործողութիւնների ծրագիր, իսկ հայ փորձագէտներն ու պաշտօնեաները կը մասնակցեն կազմակերպութեան կառոյցների, աշխատանքային խմբերի եւ սեմինարների աշխատանքներին:
  -   Մամլո հաղորդագրություն