ԻՏՁՄ-ն պատրաստ է աջակցել սիրիահայերի շրջանում ՏՀՏ եւ ԲՏ ոլորտի մասնագէտներին


ԻՏՁՄ-ն պատրաստ է աջակցել սիրիահայերի շրջանում ՏՀՏ եւ ԲՏ ոլորտի մասնագէտներին

  • 18-07-2012 14:55:12   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Յայտարարութիւն 18.07.2012թ. Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկութիւնների Միութիւնն /ԻՏՁՄ/ իր մտահոգութիւնն է յայտնում Սիրիայում տեղի ունեցող քաղաքական ճգնաժամի կապակցութեամբ, ինչի արդիւնքում կարող է վտանգուել շուրջ 60.000-անոց սիրիահայ համայնքը: Հաշուի առնելով, որ սիրիահայ համայնքում առկայ են Բարձր տեխնոլոգիաների /ԲՏ/, Տեղեկատուական եւ հեռահաղորդակցական տեխնոլոգիաների /ՏՀՏ/ ոլորտի մասնագէտներ եւ ինժեներներ, ովքեր ներկայիս իրավիճակում հնարաւոր է ցանկութիւն յայտնեն աշխատել պատմական հայրենիքում, Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկութիւնների Միութիւնն իր պատրաստակամութիւնն է յայտնում իրազեկել հայաստանեան շուրջ 350 ՏՀՏ եւ 50 ԲՏ ընկերութիւններին նշուած մասնագէտների մասին եւ աջակցել նրանց աշխատանքի ընդունման հարցում: Նոյն խնդրով միութիւնը դիմել է նաեւ ՀՀ Սփիւռքի եւ Արտաքին գործերի նախարարութիւններ` խնդրելով ՀՀ դեսպանատան, եկեղեցական կառոյցների եւ սիրիահայ համայնքի համապատասխան մարմինների միջոցով տեղեկացնել սիրիահայերի շրջանում ՏՀՏ եւ ԲՏ ոլորտի մասնագէտներին պատմական հայրենիքում աշխատելու առաջարկի մասին: ՏՀՏ եւ ԲՏ սիրիահայ մասնագէտները, որոնք ցանկութիւն կը յայտնեն աշխատել հայաստանեան ընկերութիւններում, կարող են իրենց տուեալներն ուղարկել info@uite.org էլեկտրօնային փոստին:
  -   Մամլո հաղորդագրություն