ԱՆՎՃԱՐ դասընթացներ գիտության եւ Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտները լուսաբանել ցանկացող լրագրողների համար


ԱՆՎՃԱՐ դասընթացներ գիտության եւ Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտները լուսաբանել ցանկացող լրագրողների համար

  • 19-07-2012 00:13:20   | Հայաստան  |  Գիտութիւն եւ տեխնոլոգիաներ



«Նոյյան Տապան» Մեդիա Հոլդինգը անցկացնում է հատուկ անվճար դասընթացներ գիտության եւ տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) ոլորտները լուսաբանել ցանկացող ապագա լրագրողների համար: Լրագրողական հմտություններից բացի, դասընթացների մասնակիցներին կուսուցանվեն գիտության եւ Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտների լուսաբանման հատուկ հմտություններ, կկազմակերպվեն նաեւ դասախոսություններ ՀՀ առաջատար գիտնականների եւ ՏՏ ոլորտի առաջատար մասնագետների կողմից, կանցկացվի պրակտիկա ՀՀ առաջատար գիտական հաստատություններում եւ ՏՏ ոլորտի ձեռնարկություններում: Դասընթացների տեւողությունը 3 ամիս է: Դասընթացներն ավարտողները կստանան համապատասխան վկայականներ, իսկ լավագույն շրջանավարտներին կառաջարկվի աշխատանք գիտության եւ ՏՏ ոլորտի լուսաբանման ասպարեզում: Ընդունելությունը՝ հարցազրույցի եւ թեստային հանձնարարությունների միջոցով: Մանրամասների համար դիմել` Հասցե. ք.Երեւան, Իսահակյան 28 էլ.փոստ` info@nt.am Հեռախոս՝ 060-27-64-62, 055-09-64-61
  -   Գիտութիւն եւ տեխնոլոգիաներ