Հիմալայներում կորել է Ռուսաստանի քաղաքացին


Հիմալայներում կորել է Ռուսաստանի քաղաքացին

  • 15-05-2011 13:44:12   |   |  Միջազգային
Ռուսաստանի 35-ամեայ քաղաքացի Վլադիսլաւ Կոստերնովը անհետացել է Հիմալայներ արշաւելու ժամանակ: Ըստ Regnum-ի, Վ.Կոստերնովը իր ընտանիքի հետ հանգստանալիս է եղել Հնդկաստանի հարաւում գտնուող Հիմաչալ Պրադեշ շրջանում: Մայիսի 12-ին նա ուղեւորուել է Հիմալայներ: Այդ երեկոյ հեռախօսով խօսել է ընտանիքի հետ, եւ ասել, որ պատրաստւում է իջնել։ Սակայն դրանից յետոյ նրանից այլեւս ոչ մի լուր ստացուել: Տեղի ոստիկանութեան երկու խումբ այժմ որոնողական աշխատանքներ են կատարում, բայց դեռեւս անարդիւնք:
  -   Միջազգային