Առաջին անգամ Հայաստանում ներկայացուեց «Վերականգնուող եւ այլընտրանքային էներգիայի աղբիւրներ» ցուցահանդէսը


Առաջին անգամ Հայաստանում ներկայացուեց «Վերականգնուող եւ այլընտրանքային էներգիայի աղբիւրներ» ցուցահանդէսը

  • 21-03-2011 15:55:33   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
Ճապոնիայում տեղի ունեցած ատոմային աղէտի եւ ճգնաժամի հետեւանքով վերջին ժամանակներում բաւականին շատ է խօսւում վերականգնուող եւ այլընտրանքային էներգիայի աղբիւրների մասին: Այս առիթով Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի (Պոլիտեխնիկ) եւ Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետութեան դեսպանութեան համագործակցութեան շրջանակներում առաջին անգամ Հայաստանում ներկայացուեց «Վերականգնուող եւ այլընտրանքային էներգիայի աղբիւրներ» (Renewables – Made in Germany) խորագրով ցուցահանդէսը, որի բացման արարողութեանը ներկայ էին Գերմանիայի դեսպանութեան տնտեսական հարցերի կցորդ Նինոյ Շրամը, համալսարանի ղեկավարութիւնը, էներգետիկայի ոլորտի դասախօսներ, մասնագէտներ, գիտնականներ, ՀՊՃՀ ուսանողներ եւ բազմաթիւ հիւրեր: Գերմանիայի էներգետիկ գործակալութեան մշակած այս ցուցադրութիւնն իր 26 ցուցադրաւահանակների միջոցով պատկերացում է տալիս վերականգնուող էներգիայի աղբիւրների եւ նրանց այլընտրանքային հնարաւորութիւնների մասին: Ցուցադրանմուշներում ներկայացուած էն կենսաէներգիայի, քամու, արեւային ու գէոթերմալ էներգիայի ստացման եղանակները, դրանց արդիւնաւէտութիւնը, կիրառելիութիւնը եւ եւրոպական երկրներում դրանց տարածուածութեան աստիճանը: 2004թ. սկսած արդի տեխնոլոգիաներին նուիրուած այս ցուցադրութիւնը ներկայացուել է աշխարհի աւելի քան 90 երկրների 300 միջոցառումներում: Ցուցահանդէսի նպատակն է ներկայացնել թէ ինչպէս կարելի է մարդկութեան էներգետիկ պահանջները բաւարարել վերականգնուող էներգակիրների միջոցով` զերծ մնալով ատոմային էներգիայից: ՀՊՃՀ ռեկտոր Ոստանիկ Մարուխեանը, շնորհակալութիւն յայտնելով Գերմանիայի դեսպանութեանը ցուցադրաւահանակները սիրայօժար կերպով տրամադրելու համար, կարեւորեց նման ցուցահանդէսի մտահղացումը եւ անցկացումը յատկապէս Հպճհ-ում, քանի որ այսօր Պոլիտեխնիկը, ի թիւս այլ ճարտարագիտական մասնագիտութիւնների, առաքելութիւն ունի իրականացնելու էներգետիկ ոլորտի համար շատ կարեւորագոյն մասնագիտութիւնների մի ամբողջ շարքացանկով մասնագէտների պատրաստում եւ վերապատրաստում: «Էներգախնայողութեան եւ էներգաարդիւնաւէտ տեխնոլոգիաների գծով առաջին անգամ հանրապետութիւնում պատրաստուող մասնագէտները լաւագոյն հնարաւորութիւնն էն ստանում ծանօթանալու այն ձեռքբերումներին եւ յաջողութիւններին, որոնք գոյութիւն ունէն միջազգային մակարդակի վրայ»,-յաւելեց ռեկտորը: Արդէն իսկ ցուցահանդէսի բացումից անմիջապէս յետոյ ՀՊՃՀ էներգետիկայի ֆակուլտետի երկու դասախօսներ «Վերականգնուող էներգետիկայ» առարկայի դասախօսութիւնը անցկացրեցին ցուցահանդէսի վայրում: Ի դէպ, բուհի եւ դեսպանութեան համար սա կարող է պատեհ առիթ հանդիսանալ յատկապէս էներգետիկ ոլորտին առնչուող նոր միջոցառումների մեկնարկի համար` հաշուի առնելով այն հանգամանքը, որ Գերմանիան վերականգնուող էներգակիրների կիրառմամբ համարւում է առաջատարը ողջ աշխարհում: ՀՊՃՀ (Պոլիտեխնիկ) Հասարակութեան հետ կապերի եւ տեղեկատուութեան բաժին
  -   Մամլո հաղորդագրություն