Ոստիկանութեան Երեւան քաղաքի վարչութիւն էր զանգահարել մի քաղաքացի եւ յայտնել, որ իր որդուն առեւանգել են


Ոստիկանութեան Երեւան քաղաքի վարչութիւն էր զանգահարել մի քաղաքացի եւ յայտնել, որ իր որդուն առեւանգել են

  • 21-03-2011 15:12:32   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
Մարտի 18-ին ոստիկանութեան Երեւան քաղաքի վարչութիւն էր զանգահարել մի քաղաքացի եւ յայտնել, որ իր որդուն առեւանգել են: Ոստիկանութեան ծառայողների ձեռնարկած օպերատիւ-հետախուզական միջոցառումների շնորհիւ նոյն օրը Պտղնի գիւղի բնակիչ Ալբերտ Չիլինգարեանի տանը յայտնաբերեցին առեւանգուածին: Նա յայտնեց, որ Ալբերտ Չիլինգարեանը ' ոմն Ռաֆայէլ Աղամեան մարտի 16-ին առեւանգել են իրեն, բռնութեամբ տարել Չիլինգարեանի տուն, փակել գետնահարկում, պահել երեք օր, խոշտանգել եւ գումարային պահանջներ ներկայացրել: Առեւանգուածին յայտնաբերելուց մօտ մէկ ժամ անց Չիլինգարեանի տան մօտ յայտնաբերուեց եւ բերման ենթարկուեց նախկինում չորս անգամ դատապարտուած Ռաֆայէլ Աղամեանը: Նրա մօտ յայտնաբերուեց առեւանգուածի անձնագիրը: Աղամեանին բերման ենթարկելուց րոպէներ անց յայտնաբերուեցեւ բռնուեց Ալբերտ Չիլինգարեանը: Նրա մեքենայի զննութեամբ յայտնաբերուել է շերեփ, թափանցիկ լուծոյթ պարունակող ներարկիչ: Չիլինգարեանը յայտնել է, որ շերեփը թմրանիւթ պատրաստելու համար է, իսկ ներարկիչի պարունակութիւնը քացախաթթուի անհիդրիդ է: Խուզարկութիւն կատարուեց նաեւ Չիլինգարեանի տանը: Աւտոտնակից յայտնաբերուել է քացախաթթուի անհիդրիդ պարունակող տարա, իսկ գետնահարկից` սղոցաձ' դաստակալով դանակ, որով վնասուածքներ են հասցուել առեւանգուածին: Առեւանգման փաստով նախապատրաստուած նիւթերն ու առեւանգիչները յանձնուել են ոստիկանութեան Արաբկիրի բաժին: Կատարւում է քննութիւն:
  -   Մամլո հաղորդագրություն