Դասախօսութիւն գիտելիքահեն տնտեսութեան, ցանցային հասարակութիւնների եւ յեղափոխութիւն իրականացնելու մասին<br />


Դասախօսութիւն գիտելիքահեն տնտեսութեան, ցանցային հասարակութիւնների եւ յեղափոխութիւն իրականացնելու մասին

  • 21-03-2011 13:24:56   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
Արցախի եւրոպական շարժման նախագահ Հայկ Խանումեանը բաց նամակ է յղել ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսեանին, որը ներկայացնում ենք ամբողջութեամբ. «Պարոն վարչապետ, 2008թ.-ից սկսած, երբ Դուք դարձաք ՀՀ վարչապետ, հասարակական ակտիւ դիսկուրս ծաւալուեց ձեր որոշ յօդուածների, հնչեցրած մտքերի շուրջ: Շատերը ոգեւորուեցին գիտելիքահեն տնտեսութիւն ունենալու, հայութիւնը որպէս ցանցային կառոյց տեսնելու հեռանկարներով: Սակայն ժամանակը ցոյց տուեց, որ հասարակութեանը դասախօսութիւններով ոգեւորելը, արդի աշխարհի օրակարգում յայտնուած գաղափարների մասին խօսելը չէն բերում իրական արդիւնքների, եթէ չկայ դրանց իրականացման ուղղութեամբ կատարուած աշխատանք: Պարզւում է` մեր հասարակութիւնում կան անհատներ, որոնք յաճախ առանց խօսելու, յեղափոխական փոփոխութիւններ էն բերել կեանքի տարբեր ոլորտներ, փոխել պատկերացումներ, զգալիօրէն նպաստել գիտելիքահեն ցանցային հասարակութեան ձեւաւորմանը: Ճիշտ է, շատ յաճախ նրանք ուշադրութեան չէն արժանացել կառավարութեան կողմից: ՀՀ հարկատուների փողերը ցանցային հայութեան ստեղծման անուան տակ մեծապէս ծախսուել էն անարդիւնաւէտ համահայկական խնջոյք-համաժողովներ կազմակերպելու, ,գիտելիքատենչէ երիտասարդների համար ծաղկաձորներում, ջերմուկներում եւ այլուր ժամանցային միջոցառումների անցկացման համար: Այս նիւթը գրելու առիթ հանդիսացաւ ,արցախի եւրոպական շարժումէ Հկ-ում ստաժ անող 2 ստեփանակերտեան ուսանողների յաջողութիւնը: Ակադեմիական համագործակցութեան եւ օժանդակութեան հայկական ասոցացիա- ԱՐՄԱԿԱԴ ցանցին գրանցուելով` նրանք դիմել էին Ստրասբուրգում անցկացուող համաեւրոպական երիտասարդական մի ծրագրի եւ դրական պատասխան ստացել: Այսօր էս հանդիպում եմ բազմաթիւ նախկին կուրսընկերների, դասախօսական, գիտական, ուսանողական շրջանակների, որոնք շնորհիւ ԱՐՄԱԿԱԴ գիտական ցանցի` այսօր սովորում էն առաջատար համալսարաններում, մասնակցում էն տարբեր ամառային, թեմատիկ դպրոցների, գիտաժողովների, վերապատրաստման դասընթացների, գիտահետազօտական ծրագրերի, գտնում էն կրթաթոշակներ եւ այլ աջակցութիւն: Տարբեր ուսումնական ծրագրերի, միջոցառումների, գիտական եւ կրթական նորութիւնների, կրթաթոշակների, ստաժների եւ պրակտիկայի առաջարկների մասին ինֆորմացիայ հաւաքելով` Արմակադն այն ցրում է իր էլփոստային ցանկի մէջ ընդգրկուած մօտ 5000 անդամներին, որոնք հիմնականում համալսարանական շրջանակներ էն` աշխարհի տարբեր երկրներում: Միեւնոյն ժամանակ այս 5000-ը եւս ինֆորմացիայ տրամադրող էն. իրենց համալսարաններում, երկրներում առկայ ուսումնական տարբեր ծրագրերի մասին հաղորդում էն Արմակադին, որն էլ այն դարձնում է լայն հանրութեան սեփականութիւնը ոչ միայն էլփոստային ցանկով, այլ նաեւ սոցիալական ցանցերով, armacad.info լրատուական կայքով, անընդհատ կազմակերպուող դասախօսութիւններով: Շնորհիւ Արմակադի` այսօր հայ ուսանողների համար անմատչելի չէն թւում յայտնի համալսարաններն ու կրթական ծրագրերը. 3 տարուց քիչ աւելի իր գործունէութեան ընթացքում Արմակադը զգալիօրէն փոխել է ակադեմիական փոխանակութեան մթնոլորտը Հայաստանում, մեր երկիրը դարձրել գիտական եւ կրթական շրջանակներում ճանաչելի: Սա մի գործիք է, որ թոյլ է տալիս, օրինակ, Արցախի եւրոպական շարժման պէս սահմանափակ ռեսուրսներ ունեցող մի կազմակերպութեան միջազգային մրցոյթ յայտարարել Ստեփանակերտում կազմակերպուող ստաժի համար եւ 2 տեղի համար ստանալ մօտ 200 դիմում աշխարհի տարբեր համալսարաններից, երբ մեր յայտարարութիւնը յայտնւում է աշխարհի լաւագոյն համալսարանների կայքերում եւ յայտարարութիւնների վահանակին: Սա Արմակադն է: Աշխարհի տարբեր համալսարաններում սովորող հայ ուսանողների կ'ոնտակտային տուեալներ, որ գործի էն դնւում ասենք Արցախի մասին որեւէ ադրբեջանամէտ դասախօսութիւն տապալելու, կամ հայութեանը վերաբերուող տարբեր թեմաներով դրսի համալսարանական շրջանակներում դասախօսութիւններ կազմակերպելու համար: Սա Արմակադն է: Գիտական, կրթական ծրագրերը, դրանց մասին ինֆորմացիան այլեւս մի քանիսի մենաշնորհը չէն` դրանք հասու էն բոլոր ցանկացողներին. սա Արմակադն է: Օժանդակութիւն գիտական ուղղութիւնների եւ մասնագիտութիւնների զարգացմանը, համապատասխան մասնագէտների որակաւորման բարձրացմանը` միջազգային գիտական հոսքին վերջիններիս ներգրաւման ճանապարհով: Սա Արմակադն է: Միջազգային ասպարէզում Հայաստանի Հանրապետութեան ակադեմիական վարկանիշի եւ հեղինակութեան բարձրացում ու ամրապնդում: Սա Արմակադն է: Նպաստում ՀՀ եւ արտերկրեայ գիտնականների փորձի փոխանակմանը, փոխշահաւէտ համագործակցութեան համար անհրաժեշտ մեխանիզմների ստեղծմանը` գիտական շփման լայն եզրեր ստեղծելով տեղի եւ արտերկրի գիտական մշակոյթ կրողների միջեւ: Սա Արմակադն է: Գործուն ինֆորմացիոն կապ արտասահմանում գտնուող գիտական շրջանակներ ներկայացնող հայ եւ այլազգի մասնագէտների եւ Հայաստանի Հանրապետութիւնում նրանց գործընկերների միջեւ: Սա Արմակադն է: Գիտական այս ցանցը հիմնել է երիտասարդ գիտնական Խաչիկ Գեւորգեանը, որը դեռ 3-րդ տասնամեակն էլ չի բոլորել: Աշխարհի տարբեր համալսարաններում սովորած, Հարվարդի համալսարանում հրաւիրովի դասախօս եղած արեւելագէտը առաւել քան յայտնի է համալսարանական, միջազգային իրանագիտական եւ այլ շրջանակներին, եւ վստահաբար վերջին երեք տարում հայ ուսանողութեան վրայ ամենամեծ ազդեցութիւն գործած անձն է: Արմակադի թիմն աշխատել է առանց որեւէ էական ֆինանսաւորման եւ աջակցութեան` յոյսը դնելով սեփական էնտուսիազմի, վերանձնայնութեան եւ նուիրուածութեան վրայ: Վերջերս Խ.Գեւորգեանը դիմել էր Արմակադ ցանցի անդամներին` խնդրելով նուիրատուութիւններ կատարել Արմակադի յետագայ առաջխաղացումն ապահովելու համար: Մօտ 50 հազար ԱՄՆ դոլար էր հարկաւոր գրասենեակ, գոյք, մի քանի վարձատրուող աշխատող ունենալու համար: Նոյնիսկ գումարի չհաւաքուելու դէպքում Գեւորգեանը խոստացել էր շարունակել Արմակադի գործունէութիւնը, սակայն գումարի առկայութիւնը հնարաւորութիւն կը տար մի քանի անգամ մեծացնել ցանցի հնարաւորութիւններն ու արդիւնաւէտութիւնը: Կարծում եմ` Արմակադն արժանի է ֆինանսաւորուել ՀՀ քաղաքացիների վճարած հարկերից եւ խնդրում եմ օժանդակել այդ հարցում: Քանզի հայաստանցիներն արժանի էն գիտելիք ու կրթութիւն յարգող, գիտելիքի վրայ հիմնուող հասարակութիւն լինելուն»:
  -   Մամլո հաղորդագրություն