Վրաստանը կարող է ոստիկանական պետութեան վերածուել


Վրաստանը կարող է ոստիկանական պետութեան վերածուել

  • 18-03-2011 20:39:02   |   |  Յօդուածներ
Օրէնսդրական փոփոխութիւններն ընդլայնում էն ոստիկանութեան իրաւասութիւնները` փոխարէնը սահմանափակելով բողոքներ անցկացնելու իրաւունքը: Վրաստանցի մարդու իրաւունքների ակտիւիստների խօսքերով` բողոքի ցոյցեր կազմակերպելու իրաւունքը սահմանափակող եւ իրաւապահ մարմինների իրաւասութիւններն ընդլայնող օրէնքները կարող էն Վրաստանը ռեպրեսիւ պետութիւն դարձնել: Իրաւապաշտպան կազմակերպութիւններին եւ ընդդիմադիր կուսակցութիւններին յատկապէս անհանգստացնում էն ոստիկանութեանը եւ ցոյցերի կազմակերպմանը վերաբերող նոր օրէնքները, բանտային համակարգի օրէնսդրութեան մէջ կատարուած փոփոխութիւնները, պետութեան կողմից մասնաւոր սեփականութեան բռնագրաւման դէպքում փոխհատուցման նոր կարգ նախատեսող սահմանադրական բարեփոխումները, ինչպէս նաեւ ներկայում խորհրդարանում քննարկուող ,ազատութեան խարտիանէ, որը իրաւապահ մարմիններին յաւելեալ լիազօրութիւններով է օժտում: ,չնայած իրականացուած մի շարք օրէնսդրական բարեփոխումներին, 2010 թուականին կատարուած օրէնսդրական փոփոխութիւնները եւ լրացումները չէն նպաստում մարդու իրաւունքների պաշտպանութեանը, այլ հակառակըէ, - ասում է Թբիլիսիում գործող ,Human Rights Houseէ կազմակերպութեան համակարգող Նինոյ Գուեդաշուիլին: ,բացի այն, որ փոփոխութիւնների զգալի մասը հակասում է մարդու իրաւունքների պաշտպանութեան միջազգային չափանիշներին, դրանց ընդունման գործընթացը յաճախ ընթացել է ազգային օրէնսդրութեան խախտումներով. հասարակական քննարկումներ չէն իրականացուել, իսկ միջազգային կազմակերպութիւնների խորհուրդներն անտեսուել ենէ: Գուեդաշուիլու անհանգստութեան հիմնական պատճառը կապուած է ոստիկանութեան իրաւասութիւնների ընդլայնման եւ հաւաքներ կազմակերպելու իրաւունքի սահմանափակման հետ: Պարզւում է, որ այսուհետ ոստիկանութեան աշխատակիցներին թոյլատրւում է ոչ մահացու զէնք կիրառել ցուցարարների դէմ, բացի այդ, կազմուել է հասարակական շէնքերի ցուցակը, որոնց տարածքներում արգելւում է բողոքի ակցիաներ կազմակերպել, իսկ վարչական իրաւախախտումների դէպքում բանտարկութեան ժամկէտը նախկին 30 օրից հասնելու է 90-ի: Ոստիկանութեանը յաւելեալ իրաւասութիւններ տրամադրելու կապակցութեամբ իր մտահոգութիւնն է արտայայտում նաեւ Վրաստանի երիտասարդ իրաւաբանների ասոցիացիայի ներկայացուցիչ Սոֆոյ Վերձէուլին: ,,ոստիկանութեան մասինէ օրէնքի համաձայն`ոստիկանութեան աշխատակիցը ,հիմնաւոր կասկածիէ դէպքում իրաւունք ունի կանգնեցնել ցանկացած քաղաքացու` նրան խուզարկելու նպատակով: Այս պրակտիկան կիրառւում է մի շարք երկրներում, սակայն դրա իմաստը կայանում է նրանում, որ քաղաքացուն հնարաւոր է ձերբակալել այն դէպքում, եթէ վերջինս ոստիկանութեան աշխատակցի կամ շրջապատող մարդկանց համար իրական վտանգ է ներկայացնում: Իսկ Վրաստանում ոստիկանութեան աշխատակիցները իրաւունք էն ստացել կանգնեցնել մարդուն ,հիմնաւոր կասկածիէ առկայութեան դէպքում, այսինքն` եթէ ոստիկանը ենթադրի, թէ վերջինս յանցագործութիւն է կատարել: Խնդիրն այն է, որ խուզարկութեան ժամանակ քաղաքացին որեւէ կարգավիճակից զուրկ է լինում, հետեւաբար` ոչ մի օրէնսդրական երաշխիքներից չի օգտւում: Սա իր հերթին կարող է յանգեցնել ոստիկանութեան աշխատակցի կողմից ապօրինի գործողութիւնների եւ իրաւասութիւնների չարաշահմանըէ, - ասում է Վերձէուլին: Հաւաքներ կազմակերպելու իրաւունքը սահմանափակող նոր օրէնքների կապակցութեամբ անհանգստութիւն է յայտնել նաեւ ընդդիմութիւնը, որը 2009-ին նախագահ Միխէիլ Սահակաշուիլու ռեժիմի դէմ զանգուածային բողոքի ցոյցեր կազմակերպեց, սակայն այդպէս էլ յաջողութեան չհասաւ: Ընդդիմադիր Քրիստոնէադեմոկրատական կուսակցութեան խորհրդարանական խմբակցութեան պատգամաւոր Գէորգի Ախվլէդիանին ոստիկանութեան աշխատակիցների կողմից ոչ մահացու զէնքի կիրառումը ,իսկական աղէտէ որակեց` նշելով, որ սա թոյլ կը տայ, նրա խօսքերով, ,կիսով չափէ մահացու զէնքեր օգտագործել: Ախվլէդիանին նաեւ մտահոգութիւն է յայտնում այն կապակցութեամբ, որ այսուհետ բողոքի ցոյցերի հետ կապուած իրաւախախտումների համար բանտարկութեան ժամկէտը կ'երկարաձգուի, ինչի հետեւանքով նման իրաւախախտումներ թոյլ տուած անձինք լուրջ յանցագործութիւնների համար բանտարկուածներին զուգահեռ անազատութեան մէջ կանցկացնէն: Վրաստանի մարդու իրաւունքների պաշտպանը եւս ահազանգում է անցեալ տարի ներկայացուած սահմանադրական փոփոխութիւնների կապակցութեամբ, որոնք վերաբերում էն պետութեան կողմից մասնաւոր սեփականութեան բռնագրաւման եւ համապատասխան փոխհատուցման հարցին: ,վրաստանի սահմանադրութեան համաձայն`մասնաւոր սեփականութիւնը կարող է բռնագրաւուել, եթէ դա բխում է հասարակութեան շահերից: Նախկինում սահմանադրութեամբ յստակօրէն նախատեսուած փոխհատուցման գումարը կազմւում էր բռնագրաւուած սեփականութեան հիմնական արժէքի չափով, սակայն ներկայում այս սահմանումը փոխարինուել է ,արդար փոխհատուցումէ տերմինով, ինչը թոյլ է տալիս փոփոխութիւններ կատարել փոխհատուցում վճարելու ընթացակարգումէ, - բացատրում է իրաւաբան Սոֆոյ Վերձէուլին: ,մարդու իրաւունքների կենտրոնէ Հկ-ի տնօրէն Ուչայ Նանուաշուիլին նշում է, որ ընդհանուր առմամբ, ,օրէնսդրական փոփոխութիւնները նպաստում էն ոստիկանական պետութեան ստեղծմանը, տոտալ վերահսկողութեան մեխանիզմների ներմուծմանը եւ այլախոհների հետապնդմանն ուղղուած գործիքների ձեւաւորմանը: Այս առումով 2010 թուականը կարելի է համարել երկիրն աւելի խիստ ճնշամիջոցների կիրառմանը նախապատրաստած օրէնսդրական փոփոխութիւնների տարիէ: Իշխանութիւնները հերքում էն քաղաքացիական ազատութիւնները սահմանափակելու վերաբերեալ մեղադրանքները` պնդելով, որ փոփոխութիւնների նպատակը օրէնսդրութիւնն աւելի ազատական դարձնելն է եւ մարդու իրաւունքների աւելի լիարժէք պաշտպանութիւնը: Ինչ վերաբերում է ոստիկանութեան աշխատակիցների իրաւասութիւնների ընդլայնմանը, ապա այդ քայլն ուղղուած է հասարակական կարգի պահպանմանը եւ անվտանգութեան ապահովմանը: Իշխող ,ազգային շարժումէ կուսակցութեան խորհրդարանական խմբակցութեան պատգամաւոր, մարդու իրաւունքների պաշտպանութեան եւ քաղաքացիական ինտէգրման Խորհրդարանական յանձնաժողովի նախագահ Լաշայ Թորդիան նշում է, որ նոր օրէնսդրութեան շնորհիւ անչափահասներին ձերբակալութիւնից եւ դատապարտումից ազատելու մեխանիզմներ կստեղծուէն, կը ձեւաւորուի երդուեալ ատենակալների ինստիտուտը, եւ միջոցներ կձեռնարկուէն բանտերում պայմանների բարելաւման ուղղութեամբ: Սակայն փորձագէտներին շարունակում է անհանգստացնել իրաւապահ մարմինների իրաւասութիւնների ընդլեանում նախատեսող ,ազատութեան խարտիանէ, որը խորհրդարանը պատրաստւում է մօտ ապագայում հաստատել երրորդ ընթերցմամբ: Շօրենայ Լաթաթիայ, ազատ լրագրող, Վրաստան Կովկասեան լրատու # 581 Պատերազմի եւ խաղաղութեան լուսաբանման ինստիտուտի պարբերական
  -   Յօդուածներ