Ընդունելութիւն Բելգրադում` նուիրուած Հայաստանի անկախութեան 21-րդ տարեդարձին


Ընդունելութիւն Բելգրադում` նուիրուած Հայաստանի անկախութեան 21-րդ տարեդարձին

  • 24-09-2012 15:12:25   |   |  Մամլո հաղորդագրություն

Սեպտեմբերի 20-ին Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում անցկացուեց ընդունելութիւն` նուիրուած Հայաստանի անկախութեան 21-րդ տարեդարձին: Բազմամարդ հանդիսութեանը ներկայ էին Սերբիայի օրէնսդիր եւ գործադիր իշխանութիւնների, երկրում հաւատարմագրուած դիւանագիտական ներկայացուցչութիւնների ղեկավարներ, հասարակական կազմակերպութիւնների, գիտութեան, մշակոյթի ու արուեստի, ինչպէս նաեւ հայ համայնքի ներկայացուցիչներ: Ինչպէս տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատուութեան եւ հասարակայնութեան հետ կապի վարչութիւնից, ողջոյնի խօսքով հանդէս եկան Սերբիայում ՀՀ դեսպան Գագիկ Ղալաչեանը եւ Բելգրադում նորանշանակ ՀՀ պատուաւոր հիւպատոս Պրեդրագ Տոմիչը:
  -   Մամլո հաղորդագրություն