Կը կայանայ ՀՀ վարչապետի գաւաթ-2012է ֆուտբոլային մրցաշարի եզրափակիչ խաղը


Կը կայանայ ՀՀ վարչապետի գաւաթ-2012է ֆուտբոլային մրցաշարի եզրափակիչ խաղը

  • 30-10-2012 13:23:20   | Հայաստան  |  Սպորտ

«ՀՀ վարչապետի գաւաթ-2012է ֆուտբոլային Նոյեմբերի 2-ին, ժամը 16.00-ին, Վազգէն Սարգսեանի անուան «Հանրապետական» մարզադաշտում կը կայանայ «ՀՀ վարչապետի գաւաթ-2012է ֆուտբոլային մրցաշարի եզրափակիչ խաղը` ՀՀ պաշտպանութեան ու ՀՀ կրթութեան եւ գիտութեան նախարարութիւնների թիմերի միջեւ: Մրցաշարի կիսաեզրափակիչ երկու հանդիպումները տեղի ունեցան հոկտեմբերի 26-ին Աբովեան քաղաքի մարզադաշտում: Հանդիպեցին ՀՀ պաշտպանութեան նախարարութեան եւ ՀՀ ոստիկանութեան, ՀՀ կրթութեան եւ գիտութեան նախարարութեան եւ ՀՀ դատախազութեան թիմերը: ՀՀ պաշտպանութեան նախարարութիւնը, լրացուցիչ ժամանակի եւ 11-մետրանոցների արդիւնքում 9:8 հաշուով յաղթեց ՀՀ ոստիկանութեանը եւ վաստակեց եզրափակչի ուղեգիր: ՀՀ կրթութեան եւ գիտութեան նախարարութիւնը 2:1 հաշուով յաղթեց ՀՀ դատախազութեանը: «ՀՀ վարչապետի գաւաթ-2012» ֆուտբոլային մրցաշարին, որը մեկնարկել է սեպտեմբերի 25-ին, մասնակցել են պետական կառավարման 14 գերատեսչութիւնների ֆուտբոլային թիմեր: Թիմերը բաժանուած են եղել 2 ենթախմբերի` 7-ական թիմերով: Խաղերը կայացել են Երեւանի «Փիւնիկ» ակումբի, Աշտարակի եւ Աբովեան քաղաքների մարզադաշտերում «ՀՀ վարչապետի գաւաթ» ֆուտբոլային մրցաշարը մեկնարկել է 2009 թուականին եւ անցկացւում է արդէն 4-րդ անգամ: Մրցաշարի հիմնադիրը Հայաստանի Հանրապետութեան կառավարութիւնն է, անմիջական կազմակերպիչը եւ անցկացնողը ՀՀ սպորտի եւ երիտասարդութեան հարցերի նախարարութիւնը: Մրցաշարն իրականացւում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի աջակցութեամբ, որը տրամադրում է մրցավարական կազմը եւ մարզագոյքը: «ՀՀ վարչապետի գաւաթ» ֆուտբոլային մրցաշարը աննախադէպ մասսայական միջոցառում է, որի նպատակն է նպաստել պետական կառավարման մարմինների աշխատակիցների ֆիզիկական ակտիւացմանը, նրանց շրջանում մասսայական սպորտի եւ առողջ ապրելակերպի արմատաւորմանը եւ աշխատանքա- բարեկամական կապերի ամրապնդմանը: «ՀՀ վարչապետի գաւաթ-2012»մրցաշարի 1-ին, 2-րդ, 3-րդ տեղերը գրաւած թիմերը կը պարգեւատրուեն համապատասխանաբար 600.000, 400.000 եւ 200.000 դրամ պարգեւավճարներով, գաւաթներով, մեդալներով ու մարզահագուստներով:
  -   Սպորտ