Արմէն Աշոտեանի հերթական մարզային այցելութիւնը Լոռու տարածաշրջան


Արմէն Աշոտեանի հերթական մարզային այցելութիւնը Լոռու տարածաշրջան

  • 07-11-2012 17:53:44   |   |  Գիտութիւն եւ տեխնոլոգիաներ

ՀՀ կրթութեան եւ գիտութեան նախարար Արմէն Աշոտեանի հերթական մարզային այցելութիւնը Լոռու տարածաշրջան էր, որտեղ նախարարը մասնակցել է Ալաւերդի քաղաքի թիւ 5 աւագ եւ Շահումեան գիւղի միջնակարգ դպրոցներում նախակրթարանների բացման արարողութեանը: Արմէն Աշոտեանը շնորհաւորել է լօռեցիներին նախակրթարանների բացման կապակցութեամբ` նշելով, որ վերջին տարիներին նախարարութեան իրականացրած ծրագրերը հասել են որոշակի յաջողութիւնների, ինչի վառ ապացուցն է 2012 թուականին Լոռու մարզի 14 համայնքում 20 նախակրթարանի բացումը, որոնցում ընդգրկուած է շուրջ 450 երեխայ: "Այն համայնքները, որտեղ բացակայում են մանկապարտէզներ, եւ առկայ է երեխաների նախնական կրթութեան խնդիր, ծրագիրը կը կրի շարունակական բնոյթ, եթէ, ի հարկէ, առկայ է նաեւ համայնքի շահագրգռուածութիւնը: Միջազգային փորձը ցոյց է տալիս, որ ինչքան վաղ է երեխան յաճախում որեւէ ուսումնական հաստատութիւն, այնքան աւելի լաւ է նա սովորում եւ աւելի կիրթ է: Մեր խնդիրն է` ստեղծել հաւասար մեկնարկային պայմաններ բոլոր երեխաների համար` անկախ նրանց բնակութեան վայրից",-նշել է Արմէն Աշոտեանը: Անդրադառնալով նախակրթարանների կահաւորման խնդրին` նախարարն ընդգծել է, որ նշուած հարցը ոչ միայն լուծուած է, այլեւ բոլոր դպրոցահեն նախակրթարաններն օրէնքով սահմանուած կարգով ստանալու են համապատասխան ֆինանսաւորում` մէկ աշակերտի թուով շուրջ 80 000 դրամ: Ըստ նախարարի` համայնքային ենթակայութեամբ գործող մանկապարտէզներին, սակայն, գործող օրէնսդրական դաշտը թոյլ չի տալիս պետական բիւջէից յատկացումներ ստանալ: "Ի հարկէ, այստեղ եւս մենք մատնանշում ենք համապատասխան օրէնսդրական փոփոխութիւնների խնդիր, քանի որ առկայ է կրթութեան ապակենտրոնացման խնդիր` տարբեր շահառուներ եւ պատասխանատուներ կան կրթութեան ոլորտում, որը դժուարացնում է միասնայ կան պետական քաղաքականութեան իրականացումը",-ընդգծել է Արմէն Աշոտեանը: Նախարարի փոխանցմամբ` կրթութեան ոլորտի յաջողուած ծրագրերից է նաեւ ներառական կրթութիւն իրականացնող դպրոցների ցանցի ընդլայնումը. "Յատուկ կարիքներով երեխաներն ունեն կրթութիւն ստանալու եւ հասարակութեան լիարժէք անդամը լինելու իրաւունք, այդ իսկ պատճառով պետութիւնը պարտաւորուել է մեր բոլոր երեխաներին ներառել կրթական համակարգի մէջ` իւրաքանչիւրին տալով իրեն համապատասխան կրթութիւն եւ դաստիարակութիւն",-նշել է նախարարը: Արմէն Աշոտեանի յաջորդ այցը Լոռու մարզի տարածաշրջանային պետական քոլեջ էր, որտեղ նախարարը շրջել է լսարաններում, ծանօթացել քոլեջի նիւթատեխնիկական բազային եւ հնարաւորութիւններին, զրուցել ուսանողների հետ: "Մենք ունենք յաջողութիւններ նաեւ մասնագիտական կրթական ոլորտում, որի օրինակներից մէկն է Լոռու մարզի պետական տարածաշրջանային քոլեջը, որը կայուն, բարձրորակ հաստատութեան է վերածուել` շնորհիւ ՀՀ կառավարութեան լրացուցիչ ներդրումների, միջազգային աջակցութեան` վերանորոգում, բարեկարգումներ, վերազինում, նոր մասնագիտութիւններ, դէպի աշխ ատաշուկայ միտուած կրթական ծառայութիւններ",-ընդգծել է նախարարը: Մարզային այցելութեան շրջանակում Արմէն Աշոտեանը հանդիպում է ունեցել նաեւ Հ. Թումանեանի անուան Վանաձորի պետական մանկավարժական ինստիտուտի գիտխորհրդի անդամների եւ ուսանողների հետ: Հանդիպման ընթացքում քննարկուել են բարձրագոյն կրթական համակարգի մի շարք խնդիրներ: "Բարձրագոյն կրթական համակարգում այսօր կատարւում են լուրջ խորքային փոփոխութիւններ, եւ պետական քաղաքականութիւնը, առաջադէմ լինելով հանդերձ, երբեմն տեղերում բախւում է դիմադրութեան, եւ բարեփոխումների իրականացման արագութիւնը չի բաւարարում ոչ կրթութեան պատասխանատուներին, ոչ էլ հասարակութեանը: Վերոնշեալ ոլորտում առկայ են կոռուպցիոն ռիսկերի նուազեցման, ինչպէս նաեւ կրթութեան որակի բարձրացման եւ կրթական ժամանակակից ծրագրերի մատուցման խնդիրներ, որոնք իրենց լուծումը պէտք է ստանան, այդ թւում նաեւ տեղական աջակցութեան շնորհիւ",-դիմելով գիտխորհրդի անդամներին` նշել է նախարարը` անդրադառնալով բարձրագոյն կրթութեան ոլորտում կոռուպցիոն ռիսկերի խնդիրներին: "Կան սկզբունքային հարցեր, որոնք մտահոգում են եւ մեզ, եւ հանրութեանը: Խնդիրներից մէկը կրթական ոլորտի կոռուպցիոն երեւոյթների առկայութեան աստիճանն է: Ի հարկէ, մի կողմից մեր բոլ որ հետազօտութիւնները ցոյց են տալիս, որ գերագնահատման խնդիր կայ կրթական ոլորտի կոռուպցիայի հասարակական ընկալման մէջ, միւս կողմից, սակայն, ակնյայտ է, որ այդ երեւոյթները կան, եւ նրանց նուազեցման արագութիւնը մեզ նոյնպէս չի բաւարարում: Կրթութեան որակ եւ կրթական ոլորտի կոռուպցիայ հասկացութիւնները շաղկապուած են հակադարձ համեմատական սկզբունքով: հետեւաբար, որքան աւելի բարձր որակի կրթութիւն մատուցենք մեր բուհերում, այնքան ցածր կը լինեն կրթական ոլորտի կոռուպցիոն ռիսկերը",-փաստել Արմէն Աշոտեանը` որպէս ոլորտի առաջնային խնդիրներ անդրադառնալով կրթութեան որակի, ինչպէս նաեւ կրթական ծառայութիւնների մատչելիութեան հարցերին: "Այսօր մեր բուհերում սովորելու համար ուսանողների զգալի մասը ստիպուած է վճարել, եւ ոչ բոլոր ընտանիքներն են ի վիճակի այսօր նոյն թեթեւութեամբ կրել կրթական ծառայութիւնների դիմաց վճարման պարտականութիւնը: Պետութեան կողմից այս ասպարէզում նոյնպէս յստակ քաղաքական բանաձեւ է բարձրաձայնուած, ըստ որի` ոչ մի լաւ սովորող ուսանող ուսման վարձի պատճառով դուրս չպէտք է մնա բուհից: Ըստ այդմ, կառավարութեան որոշմամբ անապահովութեան սանդղակով համապատասխան միաւորներ հա վաքած ընտանիքների ուսանող երեխաները 2013 թուականի սեպտեմբերի մէկից հնարաւորութիւն կ'ունենան սովորելու 50-100% ուսման վարձի փոխհատուցման սկզբունքով: Բացի այդ, ներբուհական ուսման վարձերի զեղչերը դրուելու են կանոնակարգման օբյեկտիւ չափանիշների եւ հիմքերի վրայ: Մշակւում է օրէնսդրական փոփոխութիւնների փաթեթ, որով կանոնակարգուելու է բուհին վերապահուած զեղչեր անելու իրաւունքը, յստակ ամրագրուելու եւ ընդլայնուելու են սոցիալական այն խաւերը, այն ուսանողները, որոնց այդ զեղչը ֆիքսուած չափով հասանելի կը լինի, եւ այս գործընթացը նոյնպէս կը դառնայ առաւել թափանց իկ, օբյեկտիւ եւ կապուած չի լինի անձի կամ կառոյցի բարեհաճ վերաբերմունքից",-նշել է Արմէն Աշոտեանը եւ յաւելել, որ լաւ սովորել ցանկացող ուսանողներին աջակցման նպատակով ուսանողական վարկերի տրամադրման իւրովի մեխանիզմ է մշակւում, որը, ըստ նախարարի, կը ներդրուի մօտ ապագայում: Հանդիպման ընթացքում Արմէն Աշոտեանն անդրադարձել է նաեւ պետական բուհերի, այդ թւում նաեւ Հ. Թումանեանի անուան պետական մանկավարժական ինստիտուտի հնարաւոր խոշորացման խնդիրներին` նշելով, որ բուհերի խոշորացման գործընթացն անխուսափելի է, որի իրականացման համար, ըստ նախարարի, հիմք են հանդիսանալու օբյեկտիւ ստեղծուած պատճառները, մասնաւորապէս, գիտամանկավարժական ներուժի խոշորացման եւ կենտրոնացման, ֆինանսական արդիւնաւէտ կառավարման, բնակչութեան քանակին համապատասխան ուսումնական հաստատութիւններ ունենալու եւ այլ խնդիրներ: "Վանաձորի նման խոշոյ ր քաղաքում վաղուց ժամանակն է ունենալ պետական համալսարան` ստեղծելով իրականում մայր բուհ, որը կը կենտրոնացնի մարզի ողջ պրոֆէսորադասախօսական ներուժը եւ եւ կը սպասարկի մարզի տնտեսական եւ հասարակական շահերը",-եզրափակել է նախարարը: Հանդիպման ընթացքում Արմէն Աշոտեանը պատասխանել է նաեւ ուսանողներին, պրոֆէսորադասախօսական կազմին յուզող հարցերին եւ ծանօթացել վերջիններիս ներկայացրած առաջարկութիւններին: Կայացած միջոցառումներին եւ հանդիպումներին ներկայ էին նաեւ ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, Լոռու մարզի մարզպետ Արթուր Նալբանդեանը եւ այլ պաշտօնատար անձինք:
  -   Գիտութիւն եւ տեխնոլոգիաներ