ՀՀ էկոնոմիկայի նախարարը կ'աջակցի մտքի փառատօների անցկացմանը


ՀՀ էկոնոմիկայի նախարարը կ'աջակցի մտքի փառատօների անցկացմանը

  • 09-11-2012 15:12:26   | Հայաստան  |  Գիտութիւն եւ տեխնոլոգիաներ

Նոյեմբերի 9-ին Հայաստանի երիտասարդական հիմնադրամի եւ Մարքեթինգի հայկական ակումբի նախաձեռնած ?Սալուադոր ֆէստ? մտքի փառատօնում յաղթած երիտասարդները եւ ծրագրի կազմակերպչական անձնակազմը հանդիպել են ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դաւթեանի հետ: ?Սալուադոր ֆէստը? տարբեր բուհերի մարքեթինգային (PR/գովազդ/բիզնես) ամբիոնների ուսանողների եւ երիտասարդ մասնագէտների համար նախատեսուած ծրագիր է, որի նպատակն է բացայայտել մարքեթինգի, PR ոլորտներում ստեղծարար եւ ինքնատիպ մտքէր ունեցող երիտասարդներին: ՀՀ էկոնոմիկայի նախարարի հետ հանդիպման ընթացքում քննարկուել է ?Սալուադոր ֆէստ? մրցոյթ-փառատօնի նպատակը, երիտասարդները ներկայացրել են իրենց նորարարական առաջարկները: Տիգրան Դաւթեանը կարեւորել է մտքի փառատօնի անցկացումը եւ կազմակերպիչներին ու ուսանողներին խորհուրդ է տուել յետագայում էլ աւելի մեծացնել ծրագրի վերլուծական-հետազօտական մասը: ՀՀ էկոնոմիկայի նախարարը պատրաստակամութիւն է յայտնել աջակցել մտքի փառատօների անցկացմանը:
  -   Գիտութիւն եւ տեխնոլոգիաներ