ԵՀՄՖ-ը մարտնչում է ՀՀ ԱԳՆ-ի կողմից չսատարուելով եւ թուրքական կողմի լռութեան պայմաններում


ԵՀՄՖ-ը մարտնչում է ՀՀ ԱԳՆ-ի կողմից չսատարուելով եւ թուրքական կողմի լռութեան պայմաններում

  • 12-11-2012 12:13:39   |   |  Քաղաքական

Եւրոպայի Հայկական Միութիւնների Ֆորումի /ԵՀՄՖ/ մամլոյ քարտուղարութիւնից տեղեկացնում են, որ ԵՀՄՖի գործունէութեան շուրջ հանգամանալից վերլուծութիւն է կազմակերպել ադրբեջանական Ազերտաչ (AzerTAc.London) պետական գործակալութիւնն իր բրիտանական կենտրոնի միջոցով: Այն խիստ ծաւալուն է /մօտ իննը տպագրական էջ/ եւ հրապարկուել է վերջերս ադրբեջանական յայտնի Զլմ-ներում /Day.az, GULUSTAN.WS եւ այլն/ <<Աշոտ Գրիգորեանի ֆանտազիաները>> կամ <<Հայերը կրկին ցանկութիւնները ներկայացնում են որպէս իրականութիւն>> վերնագրերով: վերլուծութեան հիմնական մասը նուիրուած է Սլովակիայում Հայոց ցեղասպանութեան ժխտումը քրէականացնող օրէնքի ընդունման փաստին եւ կոնկրէտ ներկայացւում է 424այ յօդուածն ամփոփ: Նախապէս յայտնենք, որ Եհմֆ-ի նախագահութիւնն իր գոհունակութիւնն է յայտնում այս լրատուութեան մէջ արծածուած նիւթի շուրջ, քանի որ այն ակնյայտօրէն Ադրբեջանի կողմից թուլյ տուած խոշոր դիւանագիտական սխալի արգասիք է հանդիսանում: Անկախ նրանից, թէ Ադրբեջանը համակերպւում է ցեղասպանութեան օրէնքի գոյութեան հետ եւ կամ այն փորձում է այլ կերպ մեկնաբանել, այնուամենայնիւ բարձրացնել աղմուկ այս հարցի շուրջ հակացուցուած է Թուրքիայի համար, քանի որ վերջինիս ԱԳ նախարարութիւնն այս խնդրի շուրջ պահում է խորը լռութիւն: Անկասկած թուրքերն ընտրել են շատ ճիշտ քաղաքականութիւն տուեալ հարցը լռութեան մատնելու ուղով: Կարծում ենք Թուրքիան <<բարձր կը գնահատի>> Ադրբեջանի կողմից մատուցուած բացառիկ <<արջի ծառայութիւնը>.: Այո, հայկական կողմի համար շահաւէտ է հարցի լուսաբանումը եւ այն էլ այդպիսի ծիծաղելի բացատրութիւններով, ինչպիսին ներկայացրել է հակառակորդ կողմը: Օրինակի համար միայն նշենք, որ <<վերլուծաբանը>. բղաւում է, որ 424այ յօդուածը չի վերաբերւում Հայոց ցեղասպանութեանը, չնայած իրենց բերած եւ սլովակերէն եւ անգլերէն տեքստերում առկայ է <<ցեղասպանութիւն>> եզրը, եւ չնայած նրանք հղում են նաեւ 2004թ-ի նոյեմբերի 30-ին Սլովակիայի Ազգային Խորհուրդի կողմից ընդունուած <<Հայոց ցեղասպանութեան բանաձեւին>>, որի շնորհիւ այս օրէնքը կապւում է Սլովակիայում պաշտօնապէս ընդունուած միակ ցեղասպանութեան` Հայոց Ցեղասպանութեան հետ, այնուամենայնիւ փորձում են տալ սեփական բացատրութիւններ, որոնք, բնական է, բացի իրենցից, ոչ մէկի համար կարեւորութիւն չեն ներկայացնում: Նշենք աւելին, իրենց իսկ կողմից բարձրացուած աղմուկի հետեւանքով Սլովակիայի SITA լրատուական գործակալութիւնը պատասխան էր պահանջել երկրի Ագն-ից եւ ստացել յստակեցում, որ <<այս հարցի բաւարար մեկնաբանութիւնն իրաւասու է տալու միայն եւ միայն Սլովակիայի դատարանը>>: Ի հեճուկս մեր հակառակորդների, սլովակիայի բարձրագոյն իրաւաբանական մարմինն` ի դէմս Գերագոյն դատարանի նախագահ Շտեֆան Յարաբինի, արդեն բազմիցս տուել է սպառիչ պատասխան` յայտարարելով, որ այս օրէնքի գործունէութեան ընդարձակման հիմնական պատճառն այն Հայոց Ցեղասպանութեան վրայ տարածելն է հանդիսացել: ԵՀՄՖ-ը շատ արժէքաւորում է վերլուծութեան նաեւ այն մասը, որտեղ, որպէս իրենց համախոհ, ադրբեջանցիները ներկայացնում են ՀՀ ԱԳ նախախար Էդուարդ Նալբանդեանին` յայտարարելով. <<չէ որ պատահաբար չի, որ Հայաստանի Ագն-ը որոշել է հեռու մնալ այդ ստից>> /ի նկատի ունեն ցեղասպանութիւնը քրէականացնող օրէնքի գոյութեան փաստը/, հիանալի հասկանալով որ Հայոց Ցեղասպանութիւնն անհնարին է ներառել Սլովակիայի ՔՕ-ի 424այ յօդուածի մէջ: Այ այս յայտարարութեան շուրջ սպառիչ պատասխան մենք սպասում ենք ԱԳ նախարար Նալբանդեանից, քանի որ մօտ մէկ տարի է ինչ Եհմֆ-ը մարտնչում է ՀՀ Ագն-ի կողմից չսատարուելով եւ թուրքական կողմի լռութեան պայմաններում, Ադրբեջանի կողմից բարձրացուած անխոհեմ աղմուկից օգտուելով` ողջ աշխարհին Սլովակիայում գործող Հայոց Ցեղասպանութեան մերժումը դատապարտող սենսացիոն օրէնքի գոյութիւնը ներկայացնելու համար: այս հարցի հետ կապուած Եհմֆ-ը շնորհակալութեամբ նշում է ՀՀ Նախագահի կողմից <<Մխիթար Գօշի>> մեդալով Սլովակիայի Գերագույ Դատարանի նախագահ Շտեֆան Յարաբինին պարգեւատրելու փաստը, ինչպէս նշուած է հրամանագրում` <<Հայոց ցեղասպանութեան ժխտումը դատապարտող ՔՕ-ի 424այ յօդուածի նախապատրաստման եւ անցկացնելու համար>>: Այսքանից յետոյ ՀՀ Ագն-ի եւ նրա նախարարի կողմից ցուցաբերած յանցագործ լռութիւնն արդէն ոչ միայն անհանգստութիւն է պատճառում մեզ, այլեւ ինչպէս տեսնում ենք խիստ ոգեւորում է մեր Ազգի թշնամիներին: ինչ վերաբերւում է ադրբեջանցիների անհանգստութեանն այն մասին, որ Եհմֆ-ը համագործակցելու է Գուրգէն Մարգարեանի իրաւայաջորդների հետ Ադրբեջանի եւ Հունգարիայի այսօրուայ իշխանութիւնների դէմ Ստրասբուրգում, ու ՀՀ կառավարութեան հետ` Հաագայի միջազգային դատարանում, կոնրկրետ Ադրբեջանի դէմ պետական ահաբեկչութեան մեղադրանքներով դատական հայցեր ներկայացնելուն, սա մենք լիովին ընկալում ենք եւ համաձայն ենք նաեւ մեր հակառակորդների <<վերլուծաբանների>> կողմից տրուած խորհուրդների հետ: Այո, մենք հէնց այդպէս էլ պատկերացնում ենք մեր քայլերը` Հաագայի ICC եւ ICJ միջազգային դատարանների միջոցով Ադրբեջանին վերոյիշեալ մեղադրանքները ներկայացնելու եւ ՀՀ պետութեանն այս հարցում ամբողջովին սատարելու ուղով: մենք շնորհակալ ենք նաեւ <<վերլուծաբաններին>> Սլովակիայում թուրք դեսպանուհու անունից նոր յայտարարութիւններ եւ պատասխաններ ներկայացնելու համար, որովհետեւ իսկապէս վերջինիս լռութիւնը հաստատում էր, որ Սլովակիայի ՆԳ նախարարութիւնը ճիշտ է մեկնաբանում, որ դեսպանուհին լիովին համաձայն է Հայոց Ցեղասպանութեան փաստի հետ: Սակայն, ծանօթանալով դեսպանուհու հետ հրապարակած հեռախօսազրոյցի հետ մենք համոզուեցինք, որ եւս մէկ անգամ հարկ է հսկայական ճնշում գործադրել դեսպանուհի Գիւլհան Ուլուտեկինի նկատմամբ վերոյիշեալ հարցին սպառիչ պատասխան ստանալու համար եւ պատկերացնում ենք, թէ ինչ <<շնորհակալութեամբ>> է հիմա գնահատելու դեսպանուհին ադրբեջանցիների մատուցած <<արջի ծառայութիւնը>>, որի շուրջ ակնարկով էլ մենք սկսել ենք մեր ելոյթը: Ի հարկէ, չի կարելի բացառել, որ ադրբեջանցիների նպատակների մէջ մտնում է նաեւ խաթարել իրենց <<մեծ եղբօր>> առանց այն էլ խիստ խնդրահարոյց գործերը, բայց դրանց վերլուծութիւններն ու գնահատելու գործը մենք վստահում ենք հէնց իրեն` Թուրքիայի ԱԳ նախարարութեանը եւ թողնում իրենց վրայ: ԵՀՄՖ-ի մամլոյ քարտուղարութիւն 12.11.2012թ.
  -   Քաղաքական