Այս համակարգի ներսում որեւէ էւոլիւցիոն բարեփոխում հնարաւոր չէ


Այս համակարգի ներսում որեւէ էւոլիւցիոն բարեփոխում հնարաւոր չէ

  • 15-03-2011 13:37:24   | Հայաստան  |  Յօդուածներ
Այսօր ժողովրդական ըմբոստացումները եւ ապստամբութիւնները հիմնականում բարոյական, էթիկական եւ սոցիալական հարթութեան վրայ էն: Դրանք առաջին հերթին մերժում են այլասերուած, կոռումպացուած եւ կոռումպացնող բռնատիրութիւնները: Երբ խօսում ենք բարոյականութիւնից, խօսում ենք քաղաքականութիւնից. ով չի ուզում սա տեսնել ու հասկանալ, դատապարտում է իրէն ոչինչ չհասկանալու: սա է թունիսցի երիտասարդ Մոհամէդ Բուազիզիի արարքի (ըմբոստ ինքնահրկիզման) ամբողջ իմաստը: Հայաստանում բնակուողին սովորեցրել էն ,անտեղիէ հարցեր չտալ, մանաւանդ եթէ դիմացինը ինչ-որ յայտնի կամ պաշտօնաւոր մարդ է: Հասկացրել էն, որ պէտք է ճարպիկ լինել, իմանալ` ում հետ է բարեկամութիւն անում, ,թացը չորից տարբերելէ, որպէսզի ,առաջ գնաէ: Երբ սրտի կամ խղճի պոռթկումով նա թիկունք է կանգնել թոյլին, տուժուածին, ասել էն, թէ յիմար է` միթէ՞ իր դարդերը քիչ էն, որ ուրիշի համար ,գլուխը քարի տակ է դնումէ: Փոխարէնը շատ հիմնաւոր բացատրել էն, որ ,շնից մազ պոկելն էլ օգուտ էէ, որովհետեւ եթէ արժանապատուութեանդ կամ սկզբունքներիդ տեղիք տաս, այդ ,մազնէ ուրիշին է հասնելու ու մնալու էս ձեռնունայն: Նրան անդադար ասել էն, որ պէտք է խոնարհուել այն մարդու առջեւ, ում ձեռքին փող ու մահակ կայ, որ ուժը դա է: Նրան համոզել էն նաեւ, որ աշխարհում արդարութիւն չկայ եւ իրենից ոչինչ կախուած չէ: Փոխարէնը կան Ամերիկա եւ Ռուսաստան, կան օլիգարխներ ու կորպորացիաներ, վերջապէս, կան մասոններ ու նրանք էն թելադրում խաղի կանոնները. հոսանքին հակառակ լողալը խենթութիւն է: Այսպէս մեռնում էն, այսպէս չէն ապրում… Այսպէս գոյութիւն էն քարշ տալիս, բայց չէն զարգանում, ու մանաւանդ, չէն կերտում անհատ, հասարակութիւն եւ պետութիւն: Բայց հէնց այսպիսին է այսօրուայ Հայաստանը. եսակենտրոն, սեփական կեանքին տէր չկանգնող, քաղքենի, թոյլին ճնշող, պնակ լիզող, սեփական սխալները երբեք չընդունող ու անյաջողութիւնները չվերլուծող մարդկանց մի հաւաքածու` որոշ բացառութիւններով: Ազատութեան, արդարութեան, մարդասիրութեան, փոխօգնութեան արժէքները տեղ չունէն այստեղ: Անկախութեան քսան տարիների ընթացքում Հայաստանում մարդը թերեւս հազուադէպ է իրէն հարց տուել, թէ ինչու՞ է ապրում այս հողի վրայ, ի՞նչ սկզբունքներով է ցանկանում ապրել, ի՞նչ է ուզում կերտել միւսների հետ միասին: Գիտէ միայն, որ քսան տարի իրէն թալանում էն եւ երկիրն էն թալանում, սակայն պատրաստ է թալանչիների առաջ խոնարհուել ու նրանց նետած գողօնի փշուրներով կշտանալ: Նա սովորել է կաշառք տալ եւ վերցնել, 5000 դրամի դիմաց ծախել իր ձայնը, որը նոյնն է, ինչ ծախել Հայաստանի քաղաքացիութիւնը: Նա սովորել է անտեսել ու արհամարհել այն հազարաւոր անտուններին ու աղքատներին, որոնցով լցուած էն Երեւանի փողոցները, որոնք աղբամանից գտած մի կտոր հացով էն ապրում եւ բաց երկնքի տակ քնում, իսկ նրանց թիւն արդէն անցել է 2000-ը (էլ չենք խօսում միւս քաղաքների ու գիւղերի մասին): Նա շշմեցնող անտարբերութեամբ է ընդունում այն, որ տարուայ մէջ մի քանի անգամ բարձրանում էն հանրային (կոմունալ) ծառայութիւնների եւ առաջին անհրաժեշտութեան ապրանքների գները, ու նաեւ, որ հայկական խնձորը հնդկական բանանից երկու անգամ թանկ է: Իսկ երբ պետութեան ճեղքուած բիւջէն բռնութեամբ լցնում էն ,հղիների նպաստները հարկելուէ կամ աւտոմեքենաների պարտադիր ապահովագրութեան միջոցով, դարձեալ լռում ու համակերպւում է: Համբերութեամբ է լսում նաեւ ամէն օր Հանրային հեռուստատեսութեամբ հնչող գունաւոր ստերն այն մասին, թէ ինչպէս է զարգանում ,երկիր դրախտավայրըէ եւ ինչպէս է կոռուպցիայի դէմ պայքարում ՀՀ Կառավարութիւնը: Իսկ երբ այս ամէնը շատ է սկսում ճնշել, ճանապարհը մէկն է` արտագաղթ, դէպի դուրս։ * * * 2011 թուականն աշխարհը սկսեց բողոքների, ժողովրդական ըմբոստացումների ու ապստամբութիւնների անսպասելի ալիքով: Տասնամեակներ շարունակ իրենց դիրքերը հաստատած եւ արտաքին ուժերի աջակցութիւնը վայելող միլիարդատէր բռնապետները տապալւում էն կամ տապալման սպառնալիքի առջեւ կանգնում: Մերձաւոր Արեւելքն ու Արաբական Աֆրիկան, որոնք յիշելի անցեալում լուրերում յայտնւում էին միայն կրօնական կամ ազգայնական կոնֆլիկտներով եւ կամ իբրեւ տուրիստական ուղղութիւններ, այսօր սոցիալական պայքարներ էն մղում, պահանջում էն ժողովրդավարութիւն եւ սոցիալական արդարութիւն: 2010թ. դեկտեմբերի 17-ին, Թունիսի քաղաքային իշխանութիւնները երիտասարդ փողոցային առեւտրական Մոհամէդ Բուազիզիից (նա բարձրագոյն կրթութիւն ունէր, սակայն մասնագիտական աշխատանք չունենալով զբաղւում էր փողոցային առեւտրով) բռնագրաւեցին ապրուստի միակ միջոցը` իր վաճառքի հանած պտուղները: Բուազիզին ինքնահրկիզուեց, իսկ յաջորդ օրը Թունիսի վրդովուած երիտասարդները հազարներով փողոց դուրս եկան` բողոքելու անարդար տնտեսական ու սոցիալական կարգերի դէմ, այնուհետեւ պահանջելով նաեւ 23 տարի շարունակ երկրում տիրապետող ռեժիմի տապալումը: Նախագահ Բէն Ալին եւ նրա կինը, որ իր գերդաստանով հանդերձ տարիներ շարունակ թալանել էին երկիրը, ոսկով պայուսակները լցրած` փախան Սաուդեան Արաբիայ: Թունիսից օրեր անց յեղափոխական կրակներով վառուեցին Եգիպտոսը, Յորդանանը, Ալժիրն ու Եմենը: Եգիպտոսի խաղաղ ժողովրդական ապստամբութիւնը (Գանդիի ոչ բռնութեան սկզբունքին հարիր), որ սկսեց 2011թ. յունուարին եւ առաջին փուլով յաղթանակեց փետրուարի 11-ին նախագահ Մուբարաքի հրաժարականով, ծառայում է իբրեւ մոդել շարժումների ու ապստամբութիւնների մի նոր ալիքի համար: Այն խորհրդանիշ է հանդիսանում ոչ միայն արաբական եւ մահմեդական ժողովուրդների, այլեւ բովանդակ աշխարհի ազատատենչ ու ժողովրդավար ներշնչումների եւ շարժումների համար: Վախն ու ամենազօրի անձեռնմխելիութեան հոգեվիճակն ապշեցուցիչ կերպով մէկ ակնթարթում ՓԼՈՒԵՑԻՆ եւ ժողովուրդը ԳԻՏԱԿՑԵՑ իր ինքնակազմակերպման եւ շարժման ՈՒԺԸ: Ամբողջ աշխարհի բռնատէրերն ու աւտոկրատներն ամէն պատճառ ունէն սարսափելու եւ իրենց վտանգուած զգալու: Հայաստանի աւտոկրատ, 2008թ-ի մարտի 1-յեան արիւնով հաստատուած իշխանութիւնների արձագանքը կանխատեսելի էր` անդադար կրկնում էն, թէ մեր երկրում յեղափոխութեան ուղին անընդունելի է, պէտք է ընթանալ բարեփոխումների ճանապարհով: Սակայն տեսնէս ո՞ր բարեփոխումները նկատի ունէն ՀՀ իշխանութիւնները: Հեռուստաընկերութիւնների փակումը՞: Կամ գուցէ երկրի ամբողջ ընդերքը հանքահանող ընկերութիւններին վաճառելը՞: Թէ՞ խոշոր գիւղացիական տնտեսութիւնների ստեղծումը, որոնք գիւղացու ձեռքից շուտով կը խլեն նոյնիսկ այսօրուայ չնչին վաստակը: Հաւանաբար այս բարեփոխումների շարքից է նաեւ Երեւանի փողոցներն առեւտրականներից մաքրելն առանց ընդունելի այլընտրանք ապահովելու եւ մէկ օրում հազարաւոր մարդկանց` իրենց ապրուստի միակ միջոցից զրկելը, եւ այլն, եւ այլն: Չնայած արտաքին-ձեւական իմաստով ՀՀ իշխանական բուրգում կատարուած մի քանի կադրային տեղաշարժերին, սրանք որեւէ որակական բարեփոխում չէն խոստանում, այլ աւտոկրատ, կոռումպացուած եւ կոռումպացնող իշխանական բուրգն աւելի ամրացնելու եւ կենրոնաձիգ դարձնելու, հանրային հարստութիւնը թալանած ու դեռ թալանող փոքրաթիւ գերդաստաններին բուրգի գագաթում պահելու նպատակ էն հետապնդում: Ընդհակառակը, վերջին ամիսներին ՀՀ իշխանութիւնների ձեռնարկած քայլերը միայն գալիս էն հաստատելու, որ այս համակարգի ներսում որեւէ էւոլիւցիոն բարեփոխում հնարաւոր չէ, որ միակ իրական այլընտրանքը դրա փոխարինումն է որակապես նոր համակարգով: Սակայն անգիտակից, տարերային, վաճառուող ու կաշառուող մարդիկ, անկազմակերպ եւ ծախուող հոգիներն ընդունակ չէն որակական իմաստով համակարգ փոխելու, այլ աւելի էն այն այլասերելու. ամբոխավարութեան եւ ստի շարունակութիւն, ինչպէս եղել է Հայաստանի պատմութեան մէջ արդէն 21 տարի ու նաեւ դրանից առաջ: Որակական փոփոխութիւնը հնարաւոր է միայն այն դէպքում, երբ այլընտրանքը որակական իմաստով մշակուած է, երբ կան գիտակից ու պայքարող, հաւաքական շահերով առաջնորդուող, ծրագրուած սոցիալական պայքարներ մղող ինքնակազմակերպուած խմբեր, որոնք նաեւ իրար հետ համագործակցելով վերջ կդնէն այս համակարգին եւ այն կփոխարինէն որակապես նորով` ժողովրդավար ու արդար համակարգով: * * * Այսօր աշխարհում գլոբալ մակարդակով վերափոխումներ էն տեղի ունենում: Դեռ վերջերս աշխարհը ցնցեց Վիքիլիքսը` բացայայտելով, թէ դիւանագիտութեան քօղի տակ որքան վճռորոշ որոշումներ էն ընդունւում ժողովուրդների թիկունքում: Մի փաստ, որը թերեւս շատերին գիտակցել տուեց, թէ որքան էն իրենց կառավարութիւններն անհաշուետու եւ օտարուած իրենցից: Կապիտալիզմի գլոբալ ճգնաժամը նոր դիսկուրսներ է առաջացրել նաեւ Արեւմուտքում, Եւրոպայում: Կասկածի տակ էն դրւում ներկայացուցչական ժողովրդավարութիւնները, որոնք այլեւս անընդունակ էն ներկայացնելու իրենց ժողովուրդներին, այլ օտարուելով նրանցից` գործիք էն դառնում բազմազգ կորպորացիաների շահերին: Այլաշխարհայնացման կամ այլընտրանքային համաշխարհայնացման շարժման մէջ միաւորուած հարիւր հազարաւոր ակտիւիստներ, գիտնականներ, արուեստագէտներ ու տարբեր մասնագէտներ մշակում ու գործադրում էն աւելի արդար ու հաւասարական տնտեսական, քաղաքական ու սոցիալական մոդելներ, որտեղ մարդիկ անմիջականօրէն ներգրաւուած կլինէն իրենց վերաբերող բոլոր հիմնական որոշումների կայացման մէջ, որտեղ աշխատանքը հիմնուած չի լինի շահագործման վրայ, իսկ տնտեսութիւնները կը յարգեն բնութիւնը: Ին՞չ դիրքում կը մնայ մեր Հայաստանը այս գլոբալ վերափոխումների շրջանում, ինչպէս կը մասնակցի բնութեան ու տիեզերքի հետ համերաշխ մարդկային զարգացման պայքարներին: Հիմնականում կախուած է մեզանից` կը կարողանա՞նք արդեօք ձեւաւորուել, քաղաքականապէս կազմակերպուել եւ որպէս հայ մարդ, հայ ժողովուրդ, հասարակութիւն եւ պետութիւն, համամարդկային գործօն դառնալ, եւ ոչ թէ գործիք, թէ՞ դուրս կը մղուենք պատմութեան յետագայ ընթացքից: Եթէ չդառնանք այդ գործօնը, ապա բնութեան օրէնքի համաձայն ինքներս մեզ մահուան ենք դատապարտելու: Այս է սպասում քաղաքական, տնտեսական, մշակութային ու ժողովրդագրական նման խոր ու տեւական անկում ապրող մի հաւաքականութեանը/ժողովրդին, որն ինքն էլ արագացնում եւ խթանում է ներկայիս ինքնաւերացման գործընթացները: Միեւնոյն ժամանակ, բռնապետական-ոստիկանական ճնշումների ու օլիգարխիկ գործարքների այլասերիչ ու աւերիչ ֆօնի վրայ անհնար է չնկատել լիովին հակադիր մի այլ գործընթաց. հասարակական նախաձեռնող խմբերն ու շարժումները, որոնք զուտ քաղաքացիական յենքի վրայ ձեւաւորուած կամաւոր միութիւններ էն, իրենց այս երկրի տէրն էն գիտակցում, փոփոխութեան գործօն էն համարում եւ պայքարում էն միւս մարդկանց եւս արթնացնելու եւ մեր հասարակութիւնն աւելի լաւը դարձնելու համար: Այս գիտակից խմբերի հիմքի վրայ է, որ Հայաստանում արթնանալու է որակապես նոր` ժողովրդավար ու արդար համակարգի ձեւաւորման շարժումը: Սակայն բողոքի կազմակերպմանը զուգահեռ, անհրաժեշտ է ձեւակերպել այլընտրանքը` մեր տեսլականները տարբեր ոլորտներում` կրթական, բնապահպանական, սոցիալ-տնտեսական, արտաքին-քաղաքական եւ այլն: Եթէ նման յստակ ու գործուն այլընտրանքը մշակուած չլինի, ապա իւրաքանչիւր շարժումից յետոյ կանգնելու ենք նոյն կոտրած տաշտակի առջեւ, ապրելու ենք էլ աւելի մեծ հիասթափութիւններ, դարձեալ խաբուած ու անզօր ենք զգալու, դարձեալ արտագաղթի մեծ ալիք տեսնելու, քանզի մեզ մօտ ճնշումը պարպւում է Հայաստանը դատարկող ու քանդող ԱՐՏԱԳԱՂԹՈՎ: Պտք է պատրաստուէն մարդիկ եւ մշակուէն րագրեր, որոնք դրուելու էն նոր եւ իրական ԱՆԿԱԽ եւ ինքնիշխան ժողովրդավար ու արդար Հայաստանի Հանրապետութեան հիմքում, սկզբունքները, որոնց շուրջ գիտակից համաձայնութեան կը գայ եւ որոնց համար պատասխանատուութիւն կը ստանձնի ՀՀ իւրաքանչիւր քաղաքացի եւ բնակիչ: Մենք պէտք է սովորենք հարցականի տակ դնել մեզ յստակ թուացող ճշմարտութիւնները եւ նոր պատասխաններ գտնել: Պիտի հաւատանք ազատութեան, արդարութեան ու հաւասար իրաւունքների իդէալներին եւ դադարենք համագործակցել տիրապետող յանցագործ ռեժիմի հետ: Պիտի օգնենք ու գօտեկցենք միմեանց` որպէս մարդիկ եւ քաղաքացիներ: Եւ հաւատանք, որ մենք իբրեւ մարդ-անհատներ, ու նաեւ մեր հաւաքականութիւնը եւ պետութիւնը միայն կշահէն, եթէ իւրաքանչիւրս իբրեւ անհատ եւ հաւաքականութեան անդամ գործօն դառնանք, աշխատենք ու մասնակցենք մեր հաւաքականութեան կառուցմանն ու զարգացմանը: Սա բոլորիս գործն է: Պէտք է կարողանանք ԱՊՐԵԼ, արժեւորել կեանքն ու պայքարել արժանապատիւ ապրելու համար: Մարդու իրաւունքների եւ ժողովրդավարութեան ինստիտուտ
  -   Յօդուածներ