Յայտարարութիւն` «Իրեր տարբերակող ռոբոտ» եւ «Ական փնտրող ռոբոտ» մրցոյթների գրանցման վերաբերեալ


Յայտարարութիւն` «Իրեր տարբերակող ռոբոտ» եւ «Ական փնտրող ռոբոտ» մրցոյթների գրանցման վերաբերեալ

  • 14-11-2012 00:45:23   | Հայաստան  |  Հայտարարություններ

2013 թուականի համար Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկութիւնների Միութիւնը (ԻՏՁՄ) յայտարարում է Արմռոբոտիքսի երկու մրցոյթի գրանցում: Մինչեւ սոյն թուականի դեկտեմբերի 15-ը կարող են գրանցուել «Իրեր տարբերակող ռոբոտ» մրցոյթին մասնակցել ցանկացողները, իսկ մինչեւ դեկտեմբերի 28-ը` «Ական փնտրող ռոբոտ» պատրաստել ցանկացողները: Գրանցման համար անհրաժեշտ է այցելել www.armrobotics.am եւ լրացնել յայտը: Մրցոյթների եզրափակիչ փուլերը կը կայանան 2013թ. մարտ եւ մայիս ամիսներին: «Իրեր տարբերակող ռոբոտ» մրցոյթի մասնակիցները պէտք է նախագծեն եւ պատրաստեն ռոբոտներ, որոնք կը գտնեն, կը հաւաքեն եւ կը դասակարգեն իրարից տարբեր 2 իր` թենիսի գնդակը եւ հիւթի մետաղական տարան: «Ական փնտրող ռոբոտ» մրցոյթի մասնակիցների նախագծած եւ պատրաստած ռոբոտները պէտք է գտնեն հողի տակ պահուած ականները, նշէն դրանց տեղակայման վայրը, սարքեն ականների դասաւորութեամբ էլեկտրօնային քարտէզ եւ ուղարկեն սերուերի վրայ: Հայաստանում Ռոբոտատեխնիկայի Զարգացման եւ Աջակցման Ծրագիրը (Արմռոբոտիքս) կազմակերպւում է 2008թ.-ից: Առաջին նախագիծը «գծին հետեւող ռոբոտէ մրցոյթն էր, որում յաջողութիւններ գրանցելուց յետոյ միութիւնն այնուհետեւ կազմակերպեց նաեւ «Իրեր տարբերակող եւ դասակարգող ռոբոտ», «Ական փնտրող ռոբոտ» եւ «Անօդաչու թռչող սարքեր» մրցոյթները: Յիշեցնենք, որ Արմռոբոտիքսի կազմակերպիչն է Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկութիւնների Միութիւնը, գլխաւոր հովանաւորն է ՎիւաՍել-ՄՏՍ ընկերութիւնը, տեխնիկական հովանաւորը` Արթինվարուժան ընկերութիւնը, աջակիցները` ՀՀ Պաշտպանութեան նախարարութիւնը, Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնը:
  -   Հայտարարություններ