Պարագուայի առաջին դեսպանը հաւատարմագրերի պատճէնը յանձնեց Հայաստանի արտգործնախարարին


Պարագուայի առաջին դեսպանը հաւատարմագրերի պատճէնը յանձնեց Հայաստանի արտգործնախարարին

  • 14-03-2011 18:24:35   | Հայաստան  |  Քաղաքական
Մարտի 14-ին արտգործնախարար Էդուարդ Նալբանդեանն ընդունեց Հայաստանում Պարագուայի նորանշանակ դեսպան Մարսիալ Բոբադիլեայ Գիլյենին (նստավայրը` Մոսկուա)` հաւատարմագրերի պատճէնի յանձնման կապակցութեամբ: Շնորհաւորելով հիւրին` նախարար Նալբանդեանը յաջողութիւններ մաղթեց նրան իր նոր առաքելութեան մէջ եւ յոյս յայտնեց, որ Հհ-ում Պարագուայի առաջին դեսպանի հաւատարմագրումը կը նպաստի հայ-պարագուայական կապերի խորացմանը` ամուր հիմքեր ստեղծելով դրանց յետագայ զարգացման համար: Դեսպան Գիլյենը, շնորհակալութիւն յայտնեց բարեմաղթանքների համար, ընդգծեց, որ իր երկիրը շահագրգռուած է Հայաստանի հետ համագործակցութեան հաստատմամբ, եւ իր նշանակումը այդ ցանկութեան վկայութիւնն է: Նա վստահեցրեց, որ կանի առաւելագոյնը` երկկողմ յարաբերութիւնների զարգացման համար: Նախարար Նալբանդեանը ողջունեց պարագուայական կողմի առաջարկութիւնը երկու երկրների արտգործնախարարութիւնների միջեւ խորհրդատուութիւններ անցկացնելու վերաբերեալ, պայմանաւորուածութիւն ձեռք բերուեց մօտակայում համապատասխան յուշագիր ստորագրելու մասին: Հանդիպման ընթացքում զրուցակիցները հանգամանալից տարբեր բնագաւառներում երկկողմ յարաբերութիւնների առաւել խորացմանն առնչուող հարցեր, երկուստէք կարեւորեցին Հայաստանի եւ Պարագուայի համագործակցութեան սերտացումը միջազգային կազմակերպութիւնների, յատկապէս` Մակ-ի շրջանակներում, մտքէր փոխանակեցին տարածաշրջանային խնդիրների շուրջ:
  -   Քաղաքական