Պատկերացումը, թէ ընդդիմութեան խօսքը պէտք է անցնի, թիւր մօտեցում է. Դ. Յարութիւնեան


Պատկերացումը, թէ ընդդիմութեան խօսքը պէտք է անցնի, թիւր մօտեցում է. Դ. Յարութիւնեան

  • 16-11-2012 07:50:34   | Հայաստան  |  Հարցազրոյցներ

-4-րդ գումարման Ազգային Ժողովը փոփոխութիւններ կատարեց Աժ-ի կանոնակարգ օրէնքում` ընդդիմութեան դերակատարումը խորհրդարանում մեծացնելու համար: 5-րդ գումարման Ազգային Ժողովը արդէն չորս քառօրեայ է անցկացրել, ու դրանց ընթացքում բաւական բուռն քննարկումներ են եղել. Ձեր դիտարկումներով` մեծացե՞լ է ընդդիմութեան դերակատարումը խորհրդարանում: -Նայած ով ինչ է հասկանում` ընդդիմութեան դերակատարման մեծացում ասելով: Շատերը կարծում են, որ եթէ ասում ենք ընդդդիմութեան դերակատարումը խորհրդարանում մեծացել է, դա նշանակում է, թէ ընդդիմութեան խօսքը պէտք է անցնի: Սա թիւր մօտեցում է, եւ խորհրդարանները դրա համար չեն: Խորհրդարանում որոշում կայացնողը, այնուամենայնիւ, մեծամասնութիւնն է եւ ոչ թէ փոքրամասնութիւնը: -Այսինքն, ԱԺ կանոնակարգի փոփոխութիւնները ինքնանպատա՞կ էին: -Ամենեւին: Երբ մենք ասում ենք, թէ ընդդիմութեան դերակատարումը մեծացել է, իրականում հասկանում ենք մէկ բան. ընդդիմութիւնը հնարաւորութիւն է ստացել լայնօրէն ներկայացնել իր տեսակէտները, ինչը հող է ձեւաւորում յաջորդ ընտրութիւններում աւելի յաջող հանդէս գալու համար: -Ստացւում է, որ իշխանութիւնը ընդդիմութեան` յաջորդ ընտրութիւններին պատրաստուելու հնարաւորութիւ՞նն է մեծացրել: -Ոչ ոք չի կարող հերքել, որ խորհրդարանում յայտնուած ընդդիմադիր ուժերը արտախորհրդարանական ուժերի համեմատ առաւելութիւն ունեն, ու այդ առաւելութիւնը մեծանում է նաեւ ԱԺ կանոնակարգով սահմանուած այս արտօնութիւնները օգտագործելով: Խորհրդարանում ընդդիմութիւնը հնարաւորութիւն ունի հանրութեանը ներկայացելու իր դիրքորոշումը, իշխանութիւններին ուղղուած քննադատութիւնը, երկիրը աւելի լաւ կառավարելու իր պատկերացումները: Այսօր խորհրդարանական ընդդիմութիւնը իսկապէս օգտւում է իր այս հնարաւորութիւնից, ինչով էլ այս Ազգային Ժողովը տարբերւում է նախորդից: -Բայց միեւնոյն է, ընդդիմութիւնը խորհրդարանում որոշումների ընդունման վրայ որեւէ ազդեցութիւն չի ունենում: -Չեմ պատկերացնում, թէ ինչպէս պէտք է խորհրդարանական ընդդիմութիւնը կարողանար էական ազդեցութիւն ունենալ որոշումների ընդունման վրայ, եթէ կայ մեծամասնութիւն, որը ստանձնել է պատասխանատուութիւն: Եթէ Դուք ընտանիքում ստանձնել էք պատասխանատուութիւն, իսկ այս դէպքում էական չէ` պատասխանատուութիւնը ընտանիքի թէ պետութեան համար է, շատ դժուար է պատկերացնել, որ Դուք կը զիջէք որոշումներ կայացնելու հնարաւորութիւնը ուրիշին` պահպանելով Ձեր պատասխանատուութիւնը: բոլոր նրանք, ովքեր այսպէս են մեկնաբանում ընդդիմութեան դերակատարման մեծացումը, նրանք դիտաւորեալ կեղծում են իրականութիւնը` փորձելով ներկայացնել պառլմենտարիզմի անհեթեթ մոդել, որը չկայ, կամ էլ նրանք իրականում բաւարար կրթուած չեն քաղաքագիտական առումով, որպէսզի հասկանան իրենց սխալը: -Պարոն Յարութիւնեան, այս խորհրդարանի` Եխխվ-ում հայաստանեան պատուիրակութեան կազմում ընդդիմադիրների թիւը աւելացել է 8 հոգանոց պատուիրակութիւնում միայն 3-ն են իշխանութիւնից` ՀՀԿ-ից, կայ 2 ԲՀԿ-ական, 1 ՀՅԴ, 1 ՀԱԿ, 1 «ժառանգութիւն»: Ձեր աշխատանքը, որպէս պատուիրակութեան ղեկավար, սրանից չի՞ դժուարացել: -ՀՀԿ-ն, ունենալով խորհրդարանում մեծամասնութիւն, կարող էր միայն իր կոալիցիոն գործընկերոջ` Օեկ-ի հետ միասին մեծամասնութիւն ունենալ ԵԽԽՎ պատուիրակութեան հիմնական կազմում: Բայց հարցը քննարկելուց յետոյ ԱԺ նախագահը որոշեց, որ պէտք է պատուիրակութիւնում քաղաքական ուժերի աւելի մեծ ներկայացուածութիւն լինի: Ինչ վերաբերում է ընդդիմութեան այսպիսի ներկայացուածութեանը, ասեմ, որ այն որոշ առումով, ի հարկէ, դժուարացնելու է աշխատանքը` իշխանութեան պաշտպանած գիծը Եխխվ-ում առաջ տանելու հարցում, բայց ես համոզուած եմ, որ ընդունուած որոշումը ճիշտ է: ուրիշ դժուարութիւն չկայ. ես` որպէս պատուիրակութեան ղեկավար, պատուիրակութեան անդամների գործունէութիւնը «Վերահսկելու» խնդիր չունեմ: Մենք երբեւէ չենք թելադրել, թէ ով ինչ պիտի ասի կամ ինչի վերաբերեալ, եւ երբեք չենք ստացել գործադրի պատրաստի ելոյթներ, որ այնտեղ ընթերցենք: parliamentmonitoring.am
  -   Հարցազրոյցներ