Երեւանի քաղաքապետարանի պատուիրակութիւնը պաշտօնական այցով եղել է Իտալիայի Ֆլորենցիա քաղաքում

16-11-2012 12:50:37   |   |  Տնտեսութիւն
Երեւանի քաղաքապետարանի պատուիրակութիւնը, քաղաքապետի խորհրդական Արամ Սուքիասեանի գլխաւորութեամբ, նոյեմբերի 7-11–ը պաշտօնական այցով եղել է Իտալիայի Ֆլորենցիա քաղաքում, ուր մասնակցել է «Ֆլօրենցիայի մշակոյթը ժառանգութեան ու արժէքների վերականգնում» խորագիրը կրող ցուցահանդէսին: ցուցահանդէսի շրջանակում ունեցած իր ելոյթում քաղաքապետի խորհրդական Արամ Սուքիասեանը ներկայացրել է Երեւանի շենգաւիթ, Էրեբուն, Կարմիր բլուր հնավայրերի պահպանման ու նրանց հանրահռչակման խնդիրները: ոլորտի միջազգային հեղինակաւոր կազմակերպութիւնների ներկայացուցիչների հետ քննարկուել են հնարաւոր ներդրումների եւ յուշարձանները մշակութային ժառանգութեան համաշխարհային ցանկերում ներառելուն առնչուող հարցեր: Այցի ընթացքում պատուիրակութիւնը հանդիպումներ է ունեցել Սպինելի ինստիտուտի գործադիր տնօրէն տիկին Ելենա Ամոդեյի հետ, ինչպէս նաեւ այցելել է Terre Levante Fiorentino տուրիզմի եւ տարածաշրջանի զարգացման գործակալութիւն: Երեւանի քաղաքապետարանի պատուիրակութիւնը մասնակցել է կլոր–սեղանի, ուր քննարկուել են համագործակցութեան նախագծէր ու երեւանում Սպինելի ինստիտուտի մասնաճիւղ բացելու հեռանկարը: «Պալացոյ Սպինելի» վերականգնման ակադեմիայում պատուիրակութանը ներկայացուել են ինստիտուտի իրականացրած եկեղեցիների պահպանման եւ վերականգման, մշակութային արժէքների պահպանման փորձն ու այդ ուղղութեամբ իտալական դպրոցի աւանդոյթները: Այցի ընթացքում Երեւանի քաղաքապետարանի պատուիրակութիւնը հանդիպել է նաեւ Տոսկանայ նահանգի Բանեօ ա Ռիպոլիի քաղաքապետ Լուչիանոյ Բարտոլինիի հետ: Հանդիպմանը ներկայ են եղել նաեւ տուրիզմի եւ բիզնես ոլորտի ներկայացուցիչներ, ովքեր հետաքրքրուած էին հայաստանեան շուկայով: Տեղեկատուութեան եւ հասարակայնութեան հետ կապերի վարչութիւնից յայտհնում են, որ Արամ Սուքիասեանը Երեւանի քաղաքապետ Տարօն Մարգարեանի անունից բանեօ ա Ռիպոլի քաղաքապետին հրաւիրել է Երեւան:
 


  -   Տնտեսութիւն
Լուրեր Հայաստանից եւ Սփիւռքից - Նոյեան Տապան

Կարդացել են 396 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին