Արարատբանկ-ն այսուհետ կը տրամադրի էներգախնայողութեան վարկեր


Արարատբանկ-ն այսուհետ կը տրամադրի էներգախնայողութեան վարկեր

  • 16-11-2012 15:06:27   | Հայաստան  |  Տնտեսութիւն

Արարատբանկ-ը եւ Հարաւարեւելեան Եւրոպայի <<Գրին ֆոր Գրոութ ֆանդ>> Green for Growth Fund (GGF) հիմնադրամը կնքեցին 5մլն ԱՄՆ դոլլարի պայմանագիր` ամրապնդելով բանկի էներգախնայողութեան ծրագրերի վարկաւորման կարողութիւնները մանրածախ եւ միկրոյ, փոքր եւ միջին ձեռնարկութիւնների մակարդակով: Պայմանագիրը ստորագրեցին Արարատ բանկի գործադիր տնօրէն Աշոտ Օսիպեանը եւ GGF հիմնադրամի խորհրդի անդամ Միխայիլ Մորշելը նոյեմբերի 16-ին Երեւանում: Այս պայմանգրով Արարատբանկ-ը հնարաւորութիւն կ'ունենայ առաջարկել էներգախնայողութեան վարկեր` էներգախնայողութեան համակարգերի եւ սարքաւորումների ձեռքբերման եւ կատարելագործման, ջեռուցման, օդորակման հովացման եւ սառնարանային համակարգերի փոխարինման համար: Վարկերը կը տրամադրուեն 11%-14% տոկոսդրոյքով 5 տարի ժամկէտով: նշուեց, որ այս ծրագրով բանկի տրամադրած վարկերի պորտֆելը հնարաւորութեան կը տայ էներգիայի խնայողութիւնը հասցնել առնուազն 20%-ի: Սա էլ իր հերթին զգալի չափով կը նուազեցնի ածխաթթու գազի մթնոլորտային արտանետումները: Պայմանագիրը բանկին պարտաւորեցնում է պատասխանատուութիւն կրել միջավայրի էկոլոգիական վիճակի համար: GGF հիմնադրամի խորհրդի անդամ Միխայիլ Մորշելը նշեց, որ այս վարկով ու այս տեխնիկական օժանդակութեամբ Արարատբանկ-ը կը ստեղծի նոր աշխատանքային շուկայ, կը զարգացնի նոր արտադրութիւն եւ կ'ընդլայնի յաճախորդների բազան: Ինչպէս նշեց Ա. Օսիպեանը, վարկը տրամադրուելու է ֆիզիկական անձանց եւ տնային տնտեսութիւններին, Հհ-ում գործող փոքր եւ միջին ձեռնարկութիւններին եւ այլընրանքային էներգիայի աղբիւրներն օգտագործող ընկերութիւններին : Բանկի գործադիր տնօրէնի խօսքերով` GGF հիմնադրամի տրամադրած տեխնիկական օժանդակութիւնից կ'օգտուի ոչ միայն բանկը, այլ նաեւ բանկի յաճախորդները, եւ մինչեւ այս տարուայ վերջ ակնկալում են 30% վարկային աճ: Նա խոստացաւ յաջորդ տարում նունպես հանդէս գալ նոր ծրագրերով, գտնել նոր ֆինանսաւորման եւ զարգացման ուղիներ այն ոլորտների համար, որոնք բաց կամ թերզարգացած են Հայաստանում:
  -   Տնտեսութիւն