Ստորագրուեց փոխըմբռնման յուշագիր` Հայկակական Կարմիր խաչի եւ «Աշտարակ կ'աթ» ընկերութիւնների միջեւ


Ստորագրուեց փոխըմբռնման յուշագիր` Հայկակական Կարմիր խաչի եւ «Աշտարակ կ'աթ» ընկերութիւնների միջեւ

  • 21-11-2012 14:42:44   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 

Հայկակական Կարմիր խաչի ընկերութեանը եւ “Աշտարակ կաթի” համագործակցութիւնը շարունակական կլինի 
 
Նոյեմբերի 20-ին, ժամը 12:00-ին Հայկական Կարմիր խաչի ընկերութեան գրասենեակում (ք.Երեւան, Պարոնեան 21/1) Հայկական կարմիր խաչի ընկերութեան (ՀԿԽԸ) եւ «Աշտարակ-կաթ» փակ բաժնետիրական ընկերութեան  միջեւ ստորագրուեց փոխըմբռնման յուշագիր: Այն ստորագրեցին «Աշտարակ-կաթ» ընկերութեան գործադիր տնօրէն Ստեփան Ասլանեանը եւ ՀԿԽԸ նախագահ Մխիթար Մնացականեանը: 
 
Երկու ընկերութիւնների կողմից համատեղ իրականացուող «Առողջ սերունդ»ծրագիրը մեկնարկել է 2011 թուականի մայիսից: Դրա շնորհիւ 10-14 տարեկան 1600 երեխայ` Երեւանի եւ մարզերի 34 դպրոցներից,  իրազեկուել է այն մասին, թէ  ինչ է առողջ ապրելակերպը, առողջ սնունդը եւ սննդակարգը, շրջակայ միջավայրի պաշտպանութունը, ինչ վնաս են հասցնում ծխախոտն ու ալկոհոլը:
ՀԿԽԸ նախագահ Մխիթար Մնացականեանն իր խօսքում նշեց.
- Ուրախալին այն է, որ կորպորատիւ հատուածը սկսել է աւելի յաճախ անդրադառնալ հասարակութեան խնդիրներին`  արձագանքելով հասարակական կազմակերպութիւնների նախաձեռնութիւններին եւ իրականցնելով համատեղ ծրագրեր, որոնց յաջողութեան գրաւականն է կազմակերպութիւնների մասնագիտական կարողութիւնների ներդրումը: 
 
Հաշուի առնելով ծրագրի արդիւնաւէտութիւնն ու  անհրաժեշտութիւնը, Հայկական Կարմիր խաչի ընկերութիւնն ու «աշտարակ-կաթըէ որոշել են շարունակել իրենց համագործակցութիւնն` դեռահասների շրջանում առողջ ապրելակերպի գաղափարի տարածման ոլորտում: 
«Աշտարակ-կաթ»ընկերութեան գործադիր տնօրէն Ստեփան Ասլանեանը, շեշտելով համագործակցութեան կարեւորութիւնը, ասաց.
- «Առողջ սերունդ»ծրագրի առաջին փուլը յաջողութեամբ իրականացուած է: Այդ են վկայում ստացուող արձագանքներն ինչպէս մասնակից դպրոցականներից, այնպէս էլ դպրոցի ուսուցիչական կազմից եւ ծնողներից:  ուրախ եմ նշել, որ այն մեկնարկում է  այսօրուանից:
  -   Մամլո հաղորդագրություն